March 16

Կոտորակներ

  1. Գտիր  2400  թվի  5/6 մասը։
    2400:6×5=2000
  2. Գտիր  120  թվի  8/20  մասը։
    120:20×8=48
  3. Գտիր  1800  թվի  5/18  մասը։
    1800:18×5=500
  4. Գտիր  1600  թվի  3/8  մասը։
    1600:8×3=600
  5. Քանի՞  դեցիմետր  է  2/10 մետրը։
    10:10×2=2
  6. Քանի՞ մետր  է  3/4 կմ-ը։
    1000:4×3=750
  7. Քանի՞ սանտիմետր է  3/5 մետրը։
    100:5×3=60
  8. Քանի՞ րոպե  է  3/10 ժամը։
    60:10×3=18
  9. Քանի՞  ժամ  է  7/8 օրը։
    24:8×7=21
  10. Քանի՞ մետր  է  5/20  կիլոմետրը։
    1000:20×5=2500
  11. Գտիր մետրի  7/25 մասը։
    1000:25×7=2800
  12. Արտահայտիր 4/6 ժամը  րոպեներով։
    24:6×4=16
  13. Գտիր թվի նշված մասը.
    350-ի   2/7 մասը
    350:7×2=100
    1400-ի  8/7 մասը
    1400:7×8=1600
    2800-ի  3/4 մասը
    2800:4×3=2100
    2500-ի  6/5 մասը
    2500:5×6=3000

14.Արտահայտիր նշված միավորներով.

(1/5)ժ= ր
(1/5)կմ = մ
(1/8) օր = ժ
(1/6) տարի = ամիս
(1/20) ց = կգ
(1/50)  մ = սմ:

15.Արտահայտիր նշված միավորներով.
(3/5)ժ= ր
(4/5)կմ = մ
(3/8) օր = ժ
(5/6) տարի = ամիս
(3/20) ց = կգ
(4/50)  մ = սմ:

16․ Տուփում կար 100 միատեսակ մատիտ։  Տուփից հանեցին  դրանց 3/10 մասը։  Քանի՞  մատիտ  մնաց տուփում։

17․ Կրճատեք կոտորակները.

  • 10/30
  • 35/45
  • 18/36
  • 45/55
  • 27/36
  • 16/24
March 16

Դաս մեր դասարանի Հասմիկի և Ադելի հետ

— Ծուղրուղո՜ւ, փող եմ գտ՜լ․․․

Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։

Նազիր—վեզիրը գնում են, խլում, բերում։

Աքլորը կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանով ապրե՜ց․․․

Թագավորը ոսկին ետ տալիս է իր նազիր—վեզիրին, ասում է․

— Ետ տարեք, իրեն տվեք, թե չէ՝ աշխարհքովը մին կխայտառակի մեզ էդ անպիտանը․․․

Նազիր—վեզիրը ոսկին տանում են, ետ տալի աքլորին։

Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձանից վախե՜ց․․․

Թագավորը բարկանում է, իր նազիր-վեզիրին հրամայում է․

— Գնացե՛ք,— ասում է,— բռնեցեք էդ սրիկային, գլուխը կտրեցեք, եփեցեք, բերեք, ուտեմ, պրծնեմ ղրանից։

Նազիր—վեզիրը գնում են աքլորին բռնում, որ տանեն։ Տանելիս կանչում է․

— Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ հյուր է կանչե՜լ․․․

Տանում են, մորթում, պղինձն են կոխում, որ եփեն, ձեն է տալի․  — Ծուղրուղո՜ւ, թագավորն ինձ տաք—տաք բաղնիք է ղրկե՜լ․․․

Եփում են, բերում թագավորի առաջն են դնում, կանչում է․

— Թագավորի հետ սեղան եմ նստե՜լ, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը շտապով վերցնում է, կուլ տալի։ Կոկորդով գնալիս կանչում է․

— Նեղ—նեղ փողոցներով անց եմ կենում, ծուղրուղո՜ւ․․․

Թագավորը որ տեսնում է՝ կուլ տվեց, էլ չի ձենը կտրում, իր նազիր վեզիրին հրամայում է՝ թուրները հանած պատրաստ կենան, որ մին էլ ձեն ածի, զարկեն։

Նազիր—վեզիրը թրերը հանած՝ պատրաստ կանգնում են, մինը՝ էս կողմը, մյուսը՝ էն։

Աքլորը, որ թագավորի փորն է հասնում, ձեն է տալի․

— Լուս աշխարհքումն էի, մութ տեղն եմ ընկել, ծուղրուղո՜ւ․․․

— Զարկեցե՛ք․․․— հրամայում է թագավորը։

Նազիր—վեզիրը զարկում են, տալիս են, թագավորի փորը պատռում։

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

— Ծուղրուղո՜ւ․․․

Առաջադրանք։

1]Որտեղ բաց է թողնված շարնակի։

Էս աքլորը քուջուջ անելիս՝ մի ոսկի է գտնում։
Թագավորը լսում է, իր նազիր—վեզիրին հրամայում է՝ գնան, խլեն, բերեն։
Աքլորն էլի կտուրն է բարձրանում․

Աքլորը դուրս է պրծնում, փախչում է, կտեր ծերին կանգնում, ձեն տալի․

2]Գրեք թե ինչ հասկացաք այս հեյաթից։

Աքլորը բախտավոր էր:

3]Գրեք թե ինչ է ձեզ դուր։

Մեզ դուր եկավ, որ աքլորը ոսկի գտավ:

4]Այս առագադրանքները ձեզ դուր եկավ։

Ոչ, որովհետև մեր դասարանի Տիգրանը խարդախություն է արել:

March 15

Подснежники /13-17 марта/

Урок 2

Федя и Таня всю зиму жили за городом с мамой и папой, и им казалось, что не может быть времени лучше, чем зима.
Зимой они очень веселились. В светлые, морозные дни дети подолгу оставались в саду, гонялись там друг за другом, играли в снежки, катали друг друга на санках, иногда вместе скатывались на них со снежной горки, весело и быстро скользили на коньках.
Дети очень жалели, что подходит весна. Там, где солнце пригревало землю, стала проглядывать черная земля. Как-то раз, когда ребята гуляли в саду, Федя с удивлением остановился и закричал:
— Таня, Таня, посмотри цветочки!
Таня подошла и остановилась. Действительно, в одном месте, там, где растаял снег, виднелись светло-зеленые стебельки, а на них покачивались хорошенькие маленькие, белые цветочки.
— Бедненькие, — сказала Таня, — Они думали, что пришла весна и выросли. Как им должно быть холодно! Как жалко видеть их посреди льда и снега. Бежим домой, позовём маму, спросим её, как бы нам согреть цветочки. Мне кажется, они ошиблись и расцвели слишком рано.
Федя и Таня побежали домой и рассказали маме, что в саду выросли цветы, которые вероятно ошиблись, теперь мёрзнут и, конечно, умрут от холода.
— Нет, нет, — ответила мама — не бойтесь за них. Это подснежники, самые первые весенние цветы. Они не боятся холода, они растут под снегом. Они лучше всех растений чувствуют тепло солнечных лучей и раньше других просыпаются от зимнего сна. Они говорят нам, что скоро придёт весна, запоют птицы и расцветут другие цветы. Но,
конечно, если опять придут большие морозы — подснежники погибнут. Подснежники — растения невысокие. Прижимаются они к земле, так им теплее, — сказала мама. Феде и Тане так понравились подснежники, что теперь они не
хотели продолжения зимы. Они боялись, что погибнут нежные белые цветочки, и каждый день бегали смотреть на них.
А зима уходила. Скоро растаял и последний кусочек снега. Повсюду вырастали молодые, зелёные растения и детям казалось, что земля просыпается. Теперь у них было много занятий. Посмотреть, как вырос тот или другой росток, как набухли почки. Никому из них не приходило в голову жалеть о зимних развлечениях.
— Да, — как-то сказал Федя, — всему свое время. Хороша была зима со снегом, коньками и санками, но хороша и весна с зеленью, цветами и птичками.
— А потом будет хорошо: жаркое лето с ягодами и грибами, — сказала мама.
После лета — осень с золотистыми листьями и вкусными, сочными фруктами и овощами.

Вопросы

1. Как Таня и Федя провели зиму?
Федя и Таня всю зиму жили за городом с мамой и папой.
2. Почему ребята не хотели, чтобы наступила весна?
Им казалось, что не может быть времени лучше, чем зима. Зимой они очень веселились. В светлые, морозные дни дети подолгу оставались в саду, гонялись там друг за другом, играли в снежки, катали друг друга на санках, иногда вместе скатывались на них со снежной горки, весело и быстро скользили на коньках.
3. Почему Таня пожалела подснежники?
Таня подошла и остановилась. Действительно, в одном месте, там, где растаял снег, виднелись светло-зеленые стебельки, а на них покачивались хорошенькие маленькие, белые цветочки.
— Бедненькие, — сказала Таня, — Они думали, что пришла весна и выросли. Как им должно быть холодно! Как жалко видеть их посреди льда и снега. Бежим домой, позовём маму, спросим её, как бы нам согреть цветочки. Мне кажется, они ошиблись и расцвели слишком рано.
Федя и Таня побежали домой и рассказали маме, что в саду выросли цветы, которые вероятно ошиблись, теперь мёрзнут и, конечно, умрут от холода.
— Нет, нет, — ответила мама — не бойтесь за них. Это подснежники, самые первые весенние цветы. Они не боятся холода, они растут под снегом.
4. Почему эти цветы так называются?
Подснежники — растения невысокие. Прижимаются они к земле, так им теплее, — сказала мама.
5. Что происходит с приходом весны?
Появляются подснежники.
6. Какое время года настанет после весны?
после весны приходит лето.

Задания!
1. Перечислите времена года.

4 время года: весна, лето, осень, зима.
2. Назовите весенние месяцы.
Март, Апрель, Май.
3. Первые весенние цветы – это …
Первые весенние цветы – это подснежники.

March 15

Первый день весны. Моя история

Первый день весны

Однажды я пошла во двор и увидела очень красивую птичку, которая очень красиво пела. Когда я пошла к учительнице, я увидела один белый-при белый цветок. Потом, когда уже вошла в садик и была у учительницы я спросила:

-Учительница, когда я была во дворе, я увидела птичку, которая пела очень красиво и увидела белый-пребелый цветок. А почему, весна еще не наступила, а уже есть цветочки и птички?

Учительница сказала:

-Милая, в конце февраля прилетает одна птичка – Соловей, а тот белый-пребелый цветок, который ты увидела называется подснежник. Поняла?

-Да, спасибо!!!!

Потом пришли мои родители и меня забрали из садика. В машине я увидела, что снег тает. И спросила:

-Папа, почему еще весна не наступила, а  уже снег стал таять?

-Дорогая, видишь, везде есть подснежники. Ты знаешь что такое подснежник?

-Да, учительница рассказала.

-И хорошо, что рассказала. Так вот, в конце февраля уже снег начинает рас таить. Вот и все, а ты поняла, почему снег тает?

-Да, я поняла!!!!

Первый день веснПервый день весныы

March 14

Դաս մեր դասարանի Էրիկի և Գոռի հետ

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…

Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…

Առաջադրանքներ

1․Անգիր սովորել հետևյալ բառերի բացատրությունները:

հոգեթով—հոգին թովող՝հմայող հոգեգրավ

լուսամփոփ—լամպի վրա հագցվող հախճապակյա՝ապակյա ծածկոցը,լույսի պայծառությունը թուլացնելու համար

աստվածամայր—Տիրամայր,աստվածածին

ակաթի—գույնզգույն շերտերից բաղկացած ոչ թանկագին քար

մարել—հանգել

չմարել—չհանգել

2․Գրել հականիշները:
թափանցիկ—անթափանցիկ
մեռնել—վերածնվել, ապրել
մարել—այրվել
աղջիկ—տղա, մանչ,ուստր
3․Կազմել երեք նախադասություն տրված բառերով․ Աստվածամայր,կաթ,հոգեթով։

Աստվածամայր

Ա.Աստվածամայրը կժով ջուրը և հացը բաժանեց այն մարդկանց որոնց պետք էր:

Բ.Աստվածամայրը ծնվել է մ.թ.ա.-ի 1-ին դարում:

Գ.Աստվածամայրի իրական անուն Մարիամ Աստվածածին է:

Կաթ

Ա.Կաթը շատ օգտակար է մարդու համար:

Բ.Կաթով մարդիկ կարող են ստանալ տարբեր կաթնամթերքներ:

Գ.Կաթը ստանում են կովերի արածանքներից:

Հոգեթով

Ա.Մի հրաշալի և գեղեցիկ աղջիկ, հոգեգրավեց իր գեղեցիկ կապույտ աչքերով:

Բ.Մեր դասարանի տղան հոգեգրավեց իր գեղեցիկ կանաչ աչքերով:

Գ.Մեր բակում մի տղա հմայեց ինձ իր տեսքով, բնավորությամբ, հումորով և խելքով:

March 14

Իմ Գյումրին. Նախագիծ

Գյումրու մասին

Գյումրին գտնվում է Շիրակի բարձրավանդակի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 1550 մ բարձրություն ունեցող հարթավայրում: Քաղաքն ունի շուրջ 115 հազար բնակչություն, իսկ տարածքը կազմում է 4429 հեկտար:

Շիրակի մարզկենտրոն Գյումրին ունի բազմադարյա պատմություն: Աշխարհագրորեն այն տեղագրվում է Շիրակի սարահարթում՝ Ախուրյան գետի միջին հոսանքի ձախափնյակում, ՀՀ ամենաբարձր գագաթ Արագածից դեպի հյուսիս և ունի խիստ ցամաքային կլիմա: Այստեղով հոսում են Ախուրյանի ավազանին պատկանող չորս ոչ մեծ գետակներ՝ Գյումրիչայը, Ղորղոբան, Չերքեզի ձորի գետակը և Բոշիչայը:

Գյումրու տարածքը բնակեցվել է դեռևս հնագույն ժամանակաշրջաններից: Առ այսօր հայտնաբերված և ուսումնասիրված վաղագույն բնակավայրերը վերաբերում են Ք.ա. 3-րդ հազարամյակի սկզբներին (Մսի կոմբինատ,  Բուսաբանական այգի,  Ալեքսանդրապոլի ամրոց, Սև բերդ, Վարդբաղ): Ներկայիս Գյումրու տարածքում ստեղծված պետական առաջին կազմավորումը հիշատակվում է Մարմաշենից ոչ հեռու գտնված Ք.ա. 8-րդ դ. ուրարտական մի արձանագրության մեջ՝ Իրդանիունի անվամբ և նույնացվում է «Կումայրի» հնավայրի հետ՝ քաղաքի արևմտյան մասում, Չերքեզի ձոր կոչվող գետակի ձախ ափին:

Բնակավայրն արդեն Կումայրի անվամբ նախ հիշատակվում է 774 թ., ապա 13-րդ դ. (Կումիրի անվամբ), որից հետո մինչ 19-րդ դ. սկիզբը նրա մասին տեղեկություններ այլևս չկան:

19-րդ դ. սկզբին Կումայրի գյուղի փոխարեն հիշատակվում է Գյումրին (դարերի ընթացքում հնչյունական փոփոխությունների ենթարկվելով՝ Կումայրին տվել է Կումրի ձևը, որն էլ աղավաղվելով՝ դարձել է Գումրի, Գյումրի), որն ըստ ժամանակակիցների 19-րդ դ. սկզբին ուներ մի հին եկեղեցի և 50-70 տուն բնակչություն: 1804 թ. հունիսին ռուս գեներալ Ցիցիանովի ջոկատներն առաջին անգամ մարտերով մտան Շիրակ և գրավեցին Գյումրին: Շուտով այնտեղ տեղակայված կազակային կայազորի զինվորների համար կառուցվում է բնակելի թաղամաս, իսկ կարճ ժամանակ անց բնակավայրի տեղում ստեղծվում է բավականին ամրացված սահմանային կայան: Ռուսների զորային ուժի ներկայության շնորհիվ հուսալի դառնալով՝ Գյումրին սկսում է դեպի իրեն  ձգել պատերազմներից ու զրկանքներից այս ու այն կողմ ցրված հայերին:

Բնակավայրի տնտեսական կյանքն աշխուժանալ սկսեց միայն  արևմտահայերի վերաբնակեցումից հետո (1829-1830 թթ.): Աստիճանաբար առաջացան նոր թաղամասեր: Դեռ դարասկզբին այստեղ բնակություն հաստատած ռուս զինվորները քաղաքի հարավային մասում կառուցեցին իրենց թաղը՝ «Սլաբոտկան»: Մահմեդականները Գյումրու հարավ-արևելքում (այժմյան ավտոկայանից մինչև հին գերեզմանոց) հիմնեցին «Թուրքի մահլեն»: Դրանից վերև, դեպի հյուսիս, հույները հիմնեցին «Ուռմնոցը» կամ «Հունաց մահլեն», հայ բոշաները՝ «Բոշի մահլեն» (ներկայիս Սայաթ-Նովա փողոցից մինչև նախկին հանրախանութ ընկած տարածքը), իսկ հայ կաթոլիկները՝ «Ֆռանգների մահլեն» (Օրիորդաց գիմնազիայից մինչև զինվորական կոմիսարիատ ընկած տարածքում): «Հունաց մահլից» հյուսիս խղճուկ տներ էին կառուցել աղքատ վերաբնակները, որոնց թաղը կոչվում էր «Հողեպլան»:  Հին գյումրեցիներն էլ հիմնականում տեղավորված էին «Ձորի մահլում»:

1836 թ. հաստատվեց Գյումրու առաջին հատակագիծը, ըստ որի քաղաքն ունենալու էր քառանկյունի տեսք՝ երկայնքով և լայնքով իրար հատող փողոցներով: Նույն տարում ավարտվեց բերդի կառուցումը: 1837 թ. Գյումրի այցելած Նիկոլայ 1-ին կայսրը բերդում հիմնեց սուրբ Ալեքսանդրայի անունը կրող ռուսական եկեղեցին և Գյումրին վերանվանեց Ալեքսանդրապոլ: 1843 թ. հաստատվեց քաղաքի զինանշանը:

Ալեքսանդրապոլի հետագա զարգացման գործում մեծ դերակատարություն ունեցավ 1840 թ. նրա՝ նոր ձևավորված գավառի կենտրոն դառնալու հանգամանքը: 1840-1870 թթ. Ալեքսանդրապոլի և համանուն գավառի ղեկավարումն իրականացվում էր գավառապետի կողմից: 1870 թ. այստեղ ստեղծվեց գավառային ոստիկանական վարչություն` վարչա-կառավարական և պատժիչ գործառույթներով: 1892 թ. ցարական կառավարությունը հրատարակեց համապետական քաղաքային կանոնադրություն, որն Ալեքսանդրապոլում կիրառվեց 1896 թ. (սահմանվեցին քաղաքային ինքնավարության ոչ դասային երեք օրգաններ` ընտրական ժողով, դումա և վարչություն):

Քաղաքական և տնտեսական տեսակետից աստիճանաբար զգալի նշանակություն ստանալով` սկսած 1846 թ., Ալեքսանդրապոլն երկրորդական գավառային կենտրոնից աստիճանաբար վերածվեց նահանգային առաջնակարգ գավառակենտրոնի, որն իր տնտեսական նշանակությամբ գերազանցեց նույնիսկ նահանգի կենտրոն Երևանին:

Սկսած 19-րդ դարակեսից այն բարեկարգ քաղաք էր՝ ուղիղ, լայն և գիշերը լուսավորվող փողոցներով, իսկ քաղաքի ամբողջ բնակչությունը քիչ թե շատ խոսում էր ռուսերեն: Դրան զուգահեռ 1830-ականների կեսերից սկսած Ալեքսանդրապոլը նաև ամենահայեցի քաղաքն էր ամբողջ Անդրկովկասում, իսկ դարավերջին՝ ամենամարդաշատը Երևանի նահանգում (1886թ. Անդրկովկասում անցկացված աշխարհագրի տվյալներով՝ քաղաքն ուներ 24230 բնակիչ, որի 95.5%-ը հայեր էին):

Ալեքսանդրապոլի հետագա բարգավաճումը շարունակվեց մինչև 20-րդ դարասկիզբ:

1914 թ. օգոստոսի 1-ին բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որի ընթացքում քաղաքն ապաստան դարձավ տասնյակ հազարավոր եղեռնապուրծ հայերի  համար: 1915-1918թթ. ընթացքում Ալեքսանդրապոլն ընդունեց ու ճանապարհեց ավելի քան 95000 արևմտահայ գաղթականների, բացվեցին ութ որբանոցներ:

1918 թ. ապրիլից, ռազմաքաղաքական անբարենպաստ իրադրության պատճառով ռազմական գործողություններն աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատում տեղափոխվեցին Արևելյան Հայաստանի տարածք: Մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը թուրքերի կողմից գրավվեց և ավելի քան վեց ամիս մնաց թուրքական զինակալման պայմաններում: Երկու տարի անց պատմությունը կրկնվեց: 1920թ. սեպտեմբերի վերջին սկսված թուրք-հայկական պատերազմի արդյունքում Ալեքսանդրապոլը երկրորդ անգամ` նորից վեցամսյա ժամկետով, հայտնվեց թուրքերի ձեռքում: Թուրքական զինակալումներն աղետալի հետևանքներ ունեցան քաղաքի համար: Ըստ ՀՀ Արտաքին գործոց նախարարության տվյալների՝ միայն 1918 թ. Ալեքսանդրապոլ քաղաքից և համանուն գավառից փախածների ընդհանուր թիվը կազմեց 45000: Թուրքերն Ալեքսանդրապոլից հեռացան 1921թ. ապրիլի 22-ին, երբ քաղաքը վերածվել էր հսկա ավերակակույտի:

Քաղաքի նոր վերածնունդը կապվեց խորհրդային իշխանության հաստատման հետ: 1924 թ. Հայկոմկուսի Կենտկոմի միջնորդությամբ ԽՍՀՄ Կենտգործկոմն Ալեքսանդրապոլը վերանվանեց Լենինական: Սկսվեց քաղաքի պատմության նոր շրջափուլ: Առաջին քայլերը քաղաքային տնտեսության բարելավման ոլորտում կատարվեցին 1920-1930 թթ.: Երկաթուղային հարուստ ավանդույթներ ունեցող քաղաքում 1953 թ. հիմնադրվեց էլեկտրաքարշային, իսկ 1965-ին՝ լոկոմոտիվային դեպոն: Կարճ ժամանակահատվածում Լենինականը վերածվեց թեթև արդյունաբերության կենտրոնի: 1924 թ. այստեղ հիմնադրվեց Տեքստիլ կոմբինատը, 1942-ին՝ ներկման ֆաբրիկան, իսկ 1975-ին կազմավորվեց Մայիսյան ապստամբության անվան բամբակագործվածքային արտադրական միավորումը: Դրան զուգահեռ 1962 թ. հիմնադրվեց «Լենկոշ» միավորումը:

Զարգացավ նաև սննդարդյունաբերության ոլորտը. 1935-ին ստեղծվեց Մսի պահածոների կոմբինատը:

Խորհրդային իշխանությունների հետևողական քաղաքականության շնորհիվ Լենինականում զարկ տրվեց նաև ծանր և մեքենաշինական արդյունաբերությանը: 1950-60 թթ. հիմնադրվեցին «Ստրոմմաշինա», Հղկող հաստոցների, էլեկտրամեքենաշինական, «Հայէլեկտրակոնդենսատոր», Հեծանիվի, «Հայէլեկտրակենցաղսարք», «Գալվանոմետր», Վերլուծական սարքերի և Սառնարանային կոմպրեսորների գործարանները:

Զգալի աշխատանքներ կատարվեցին կապի ու տրանսպորտային հաղորդակցության զարգացման ոլորտում: 1931 թ. քաղաքում հիմնադրվեց օդանավակայանը, իսկ 1960-ականներին շարք մտավ տրոլեյբուսային գծուղին:

Ընդհանուր առմամբ խորհրդային տարիներին Լենինականում կառուցվեց 13 մեքենաշինական ձեռնարկություն: Քաղաքի արդյունաբերական հիմնարկությունների թիվը հասավ 54-ի, որոնցում 1988 թ. հունվարի 1-ի տվյալներով աշխատում էր ավելի քան 48000 բանվոր-ծառայող: 1984 թ. քաղաքը  պարգևատրվեց «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով:

Լենինականի վերանվանումը Գյումրու կապված է այնքան սպասված անկախության հետ, որը քաղաքը դիմավորեց բարդագույն տնտեսական պայմաններում` իր վրա կրելով 1988 թ. աղետալի երկրաշարժի և Արցախյան ազատամարտի բոլոր դժվարությունները (քաղաքային խորհրդի որոշմամբ անվանափոխության հանրաքվեն միավորվեց Անկախության հանրաքվեին՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին): Իր բնակֆոնդի ավելի քան 60 %-ը կորցրած քաղաքը 1992 թ. դեկտեմբերից հայտնվեց ծայրահեղ ծանր պայմաններում. դադարեցվեցին գազամատակարարումը, էներգամատակարարումը, քաղաքը զրկվեց կենսապահովման միջոցներից: Վառելանյութի բացակայության պատճառով կանգ առավ հասարակական տրանսպորտը: Այդուհանդերձ գյումրեցին իր ամենաակտիվ մասնակցությունը բերեց Արցախյան գոյամարտին և ՀՀ սահմանների պաշտպանությանը. կազմակերպվեցին երկրապահ կամավորականների ջոկատներ Միքայել Վարդանյանի, Միշա Սահակյանի, Վարդան Մայիլյանի, Աշոտ Զաքարյանի և այլոց հրամանատարությամբ:

Քաղաքի վերականգնման գործում առաջին դրական տեղաշարժերը կատարվեցին 1999-2002 թթ., երբ կառավարությունն ընդունեց «Աղետի գոտու վերականգնման և զարգացման հայեցակարգը», ապա գործողության մեջ մտավ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը»: Այդ շրջանում Գյումրիում գործունեություն ծավալեցին «Լինսի», Հանթսմանի և «Կարմիր խաչի» ծրագրերը: Ջոն Հանթսմանի նախաձեռնությամբ ստեղծվեց միկրոթաղամաս Գ. Նժդեհ փողոցում: «Լինսի» և «Կարմիր խաչի» միջոցներով քաղաքում կառուցվեցին և վերակառուցվեցին մոտ երկու տասնյակ բազմաբնակարան շենքեր, ասֆալտապատվեցին գլխավոր փողոցները, հիմնովին վերանորոգվեցին Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը, Ասլամազյան քույրերի պատկերասրահը և հասարակական այլ օբյեկտներ: Նույն ժամանակահատվածում էական աշխատանքներ կատարվեցին նաև դպրոցաշինության, առողջապահական և մարզական նշանակության շինությունների վերականգնման ասպարեզում: Իսկ արդեն 2008 թ. կեսերից ուժի մեջ մտավ «Աղետի գոտու բնակարանաշինության» հույժ կարևոր ծրագիրը, որի շնորհիվ շուրջ 3000 ընտանիք անօթևան գյումրեցիներ ապահովվեցին բնակարաններով: Այսօր Գյումրին արդեն նկատելի արդյունաբերական և բանկային  ներուժի քաղաք է, ուր գործում են 12 բանկային մասնաճյուղեր, 20-ից ավելի խոշոր ընկերություններ, 500-ից ավելի տնտեսվարող սուբյեկտներ:

Գյումրու եկեղեցիները

Գյումրի քաղաքը հարուստ է եկեղեցիներով, որոնցից շատերն իրար մոտ են գտնվում։ Ընդհանուր առմամբ ողջ պատմության ընթացքում Գյումրիում 16 եկեղեցի է կառուցվել և մի կաթոլիկ եկեղեցի էլ կառուցվում է 2013 թ. դրությամբ։ Այդ եկեղեցիներից 5-ը ռուսական զորամասային եկեղեցիներ են, մեկը՝ հայ կաթոլիկ, մյուսն էլ՝ հունական։

Գյումրիում եկեղեցաշինությունը մեծ թափ է առել XIX դարում և նրանց մեծ մասն հասել է մեզ։ Նրանք բոլորն էլ հայկական եկեղեցաշինության վառ նմուշներ են։

Գյումրու եկեղեցիներ


Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցին

Քաղաքի գլխավոր եկեղեցին Սուրբ Յոթ Վերքն է, որը կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց հրապարակում։ Եկեղեցու իրական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն վերանվանվել է Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի «Յեօթն խոցից» սրբապատկերի, որն ըստ Ղ. Ալիշանի՝ նկարել է Ղուկաս Ավետարանիչը և Հայաստան է բերել Գրիգոր Մագիստրոսը։ Նկարում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Յոթվերք եկեղեցին ըստ հատակագծի ասիմետրիկ է։


Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1869-1874 թթ.: Այն ևս գտնվում է Գյումրու Վարդանանց հրապարակում՝ Սուրբ Յոթ Վերք եկեղեցու դեմ դիմաց։ Եկեղեցին հանդիսանում է Անիի մայր տաճարի կրկնօրինակը։ Չափերով և կառուցվածքով այն լիովին համապատասխանում է իր բնօրինակին, բայց նախշերի առումով Գյումրիի կրկնօրինակն ավելի հարուստ է։   Եկեղեցու ճարտարապետն էր Թադևոս Անտիկյանը։ Խորհրդային միության տարիներին եկեղեցին փորձել են քանդել։ Այն պայթեցրել են, հետո էլ փորձել են քանդել ռազմական տեխնիկայի օգնությամբ։ Եկեղեցին կանգուն է մնացել և այն վերածվել է համերգասրահի։ 1988 թ. ավերիչ երկրաշարժից եկեղեցին փլվել է և կանգուն է մնացել միայն արևելյան կողմը և զանգակատան պատաշարը։


Սուրբ Նշան եկեղեցին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է 1859-1864 թթ.՝ իշխան Ղահրաման Երկայնաբազուկ Արղությանցի կտակած և ժողովրդի հանգանակած գումարով։ Սկզբից այն անվանվել է Սուրբ Աստվածածին, քանի որ Աստվածամոր Յոթ Վերքերով նկարը գտնվել է այստեղ։ Բայց, երբ նախկին փայտե մատուռի տեղում՝ որտեղ և գտնվում էր վերոհիշյալ նկարը, կանգնեցվեց նոր եկեղեցին, եկեղեցին անվանափոխեցին։ Երկայնաբազուկի հանգանակած գումարներով եկեղեցին վերանվանվեց Սուրբ Նշան: Տիրամոր նկարը տեղափոխվեց նորակառույց Սուրբ Յոթ Վերք եկեղեցի։ Սովետական միության տարիներին եկեղեցին վերածվել է գարու և ցորենի պահեստի։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով խոնարհվել են զույգ գմբեթնեը։ Եկեղեցին վերանորոգվել է Վարդան Ղուկասյանի հանգանակություններով։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կամ Գեղցոնց ժամը կառուցվել է 1870-1980 թթ.՝ Գյումրիի Ձորի թաղի բնակիչների հանգանակություններով։ Եկեղեցին ունեցել է եռանավ, կենտրոնագմբեթ կառույց և փոքր զանգակատուն։ Եկեղեցու հարակից տարածքում գտնվող բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Դրա համար էլ ժողովուրդը եկեղեցին անվանել է Գեղցոնց ժամ: Սովետական միության տարիներին եկեղեցու գմբեթը քանդել են և եկեղեցին վերածել են պահեստի։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով եկեղեցին խարխլվել է, բայց չի փլվել։ Լրացուցիչ ամրությունների միջոցով կանգնեցրել են եկեղեցու հետագա փլուզումը, բայց եկեղեցին այդպես էլ չեն վերանորոգել։ 2003 թ.ն եկեղեցին ինքնափլուզվել է։ Կանգուն է մնացել միայն ժամերգության գավիթը։


Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է 2002 թ., Գյումրիի նորակառույց Անի թաղամասում։ Անի թաղամասը բավականին հեռու էր քաղաքի կենտրոնից ուստի և եկեղեցու կարիք շատ ուներ։ Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Բաղդիկ Արզումանյանի նախագծով՝ միջանդարյան Անիի Սուրբ Առաքելոց եկեղեցու նմանությամբ։ Եկեղեցին կառուցվել է ամերիկահայ բարերար Սարգիս Հովհաննիսյանի հանգանակություններով։ Եկեղեցին ունի 5 գմբեթ, որոնցից 4-ը զանգակատներ են։ Այն իր չափերով գերազանցում է քաղաքի գլխավոր եկեղեցուն՝ Սուրբ Յոթ Վերքին: Ունի ընդարձակ աղոթասրահ և եկեղեցական արարողություններին կարող են մասնակցել 500 հավատացյալներ։


Սուրբ Սարգիս մատուռը կառուցվել է 2008 թ.՝ Ոսկե բլուր հյուրանոցային համալիրում (նախկին մանկական երկաթուղու տարածք)։ Եկեղեցին կառուցվել է Գյումրեցի Արտաշես Սարգսյանի միջոցներով։ Մատուռի տարածքը վերանորոգված և բարեկարգված է։ Եկեղեցու կողքին է գտնվում սիրամարգերի մեծավանդակ։

 


Ալեքսանդրապոլի տարիներին քաղաքում կառուցվել է մի ժամատուն և 2 եկեղեցիներ՝ Կազաչի պոստի եկեղեցին և Ալեքսանդրա Հռոմեացի եկեղեցիները, որոնք գտնվում են ռուսական զորամասերում։ Միխայիլ Արխիստրատիգի անվանումով ռուսական ժամատունը ժողովրդի կողմից ստացել է Պլպլան ժամ անվանումը՝ փայլուն թիթեղե տանիքի պատճառով։ Ժամատունը կառուցվել է 1877-1878 թթ. և օծվել է 1886 թ.: Այն գտնվում է «Պատվո բլուրի»: 2011 թ. ժամատունը և «Պատվո բլուրը» վերանորոգվել և բարեկարգվել են։ Ժամատան հարևանությամբ տեղադրվել է ռուս-թուրքական պատերազմում տարած հաղթանակի հուշարձանը, որը Կարսում կառուցված հուշարձանի փոփոխումներով տարբերակն էր։ Ռուսական զորամասային 5 եկեղեցիներից այժմ կանգուն է միայն երկուսը։ Նրանք տուժել են 1988 թ.-ի կործանարար երկրաշարժիչ, բայց հետագայում վերանորոգվել են և գործում են։

Գյումրիում մյուս եկեղեցիներից են Կումայրու Բազիլիկ եկեղեցին , որը գտնվում է Բուսաբանական այգում, և Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որը գտնվում է Ֆրանց Վերֆելի հրապարակում։ Քաղաքի նշանավոր եկեղեցիներից է եղել Սուրբ Գևորգ եկեղեցի հունական եկեղեցին, որը գտնվել է Ամենափրկիչ եկեղեցու դիմաց՝ ներկայիս Շահումյանի արձանի մոտ գտնվող առևտրական շենքերի վայրում։ Եկեղեցին փլվել է 1926 թ. կործանարար երկրաշարժից։

Գյումրու տեսարժան վայրեր

Գյումրու խոհանոցը

Գյումրեցիները ծանր ուտեստներ սիրող ժողովուրդ են։ Գյումրեցիները միշտ աչքի են ընկել իրենց հյուրասիրությամբ:  Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր բազմազան կերակրատեսակներով: Ճաշացանկը հարուստ է ու բազմազան: Բացի ավանդական ուտեստներից, որոնք գյումրեցու սեղանից անպակաս էին, կային նաև զուտ քաղաքին բնորոշ ուտեստներ:

Չես կարող գնալ Գյումրի ու չանախ չուտել։ Ամառ-ձմեռ, օրվա ցանկացած ժամի չանախը պարտադիր կերակրատեսակ է։ Այս ուտեստը պատրաստում են կովի պոչից կամ մսից, ավելացնում են լոբի կամ սիսեռ, կարտոֆիլ, համեմում բանջարեղենով ու կանաչեղենով, եփում այնքան, որ ուղղակի հալվի բերանիդ մեջ։

Soup-Chanakh-The-Loft

Մսային ու ֆիրմային մյուստ ուտեստը  քյալլան է։ Անունն ինքնին հուշում է՝ կենդանու գլխից են պատրաստում, շատ երկար եփում, հետո գլուխը մասերի բաժանում ու վայելում։ Կարդալով թվում է, թե սարսափ ֆիլմ ենք պատմում, բայց հավատացեք, քյալլա սիրողներն ասում են, որ  տավարի գլխամսի համը բացարձակ այլ է, ինչպես նաև տարբեր մասերի միսը տարբեր համ ունի,  պետք է ուղղակի ճիշտ ընկերակից գտնել՝  լավ օղի, բանջարեղեն, թթու։ Սովորաբար քյալլան ուտում են առավոտյան, քանի որ ծանրամարս ուտեստ է։

d5bfd5a1d5bed5a1d680d5ab-d684d5b5d5a1d5acd5a1

Պանրխաշ։ Թել պանիր, լավաշ, սոխառած, յուղ, ջուր։ Ափսեի մեջ շերտ-շերտ դնում են ձեռքով մանրացրած լավաշը, վրան թել պանիրը, երբ ափսեն լցվում է, վրան եռացրած ջուր են լցնում, այդ ջուրը քամում, ստացված զանգվածի վրա լցնում են յուղով տապակած սոխառածը։ Մի ընտիր-ընտիր ուտելիք, որից կշտանալ չկա։ Հեշտ հնչում է, բայց դասավորությունը շատ կարևոր է։ Պետք է ճիշտ քանակի սոխառած-պանիր-լավաշ համադրություն լինի, որ համային բոլոր երանգները լավ վայելեք։

Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր տարբեր տեսակի ապուրներով, փլավներով ու շիլաներով, ոսպով փլավ, բլղուրով փլավով, բրնձով փլավով, չորթանով փլավով, չրով թիրիթով, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն:

Հատուկ կերակրատեսակները իրենց մեջ ներառում են թաթար բորակին, տոլման, սաթրի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթավասին, չանաղը, թավան և այլն:

Հայկական ավանդական խաշը գյումրեցիների սիրելին է: Խաշը ունի ավանդական պատրաստման իր յուրահատուկ բանաձևը: Այն պատրաստվում է կովի ոտքերից և ստամոքսից և մատուցվում է տարբեր բաղկացուցչների հետ՝ սխտոր, աղ, բողկ, դեղին պղպեղ, լավաշ, հանքային ջուր: Խաշի անմասն տարրն է օղին:Ավանդական խաշը մատուցվում է առավոտյան ժամը 7-ից 10-ը: Դարեր առաջ, երբ հարուստ մարդիկ մորթում էին կենդանիներին, նրանք վերցնում էին միսը և դեն էին նետում ոտքերը, իսկ աղքատ մարդիկ վերցնում էին դրանք, պատրաստում և ուտում վաղ առավոտյան, որպեսզի ոչ ոք չտեսնի:

Ալեքսանդրապոլում սև սուրճին զուգահեռ օգտագործում էին բոված-աղացած գարուց պատրաստված ըմպելիքը՝ «ղայֆան», և թեյը, որոնցով հյուրասիրում են հյուրերին։ Ալեքսանդրապոլում տղամարդիկ սիրում էին սուրճ խմել նաև սրճարաններում , որտեղ զրուցում էին քաղաքականությունից, քաղաքի անցուդարձից, գործարքներ էին կնքում, կամ, որն ավելի ընդունված էր՝ ունկնդրում էին հայտնի աշուղների երգերը:

Գյումրու ավանդական աղանդերի հավաքածուն իրենից ներկայացնում է տարբեր անուշաբույր և համեղ քաղցրավենքների մի խումբ: Ավանդական գաթան, փախլավան, շաքար լոխումը, շաքար չորակին բոլորի սիրելին են:

Գյումրի այցելության ժամանակ անպայման խորհուրդ է տրվում օգտագործել քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող ավանդական յաղլին՝ յուղով պատրաստված ու երեսին շաքարի փոշի ցանած խմորաթերթիկը:

4f749-44431648_2241709562778288_1928964010995747016_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գյումրվա հումոր

Գյումրի. Չորս անունների քաղաքը

March 13

Լոռու մարզ

Մարզկենտրոնը`   Վանաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   8 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   105 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   122 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   3,789 կմ²
Ամենաբարձր կետը`   Թեժ լեռ (3107 մ)
Ամենացածր կետը`   308 մ
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   392,300 մարդ
Բնակչության խտությունը`   103.5/կմ²

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է :
Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն`   Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:
Բնական ռեսուրսները և հարստությունները
Լոռու մարզն ընգրկում է Դեբեդ գետի ավազանը ամբողջությամբ: Մակերևույթին բնորոշ են ընդարձակ լեռնաշղթաները, աստիճանակերպ լանջերը, լավային սարավանդները, անդնդախոր ձորերը: Առանձնանում են Փամբակի ու Լոռու գոգավորությունները և Լոռու ձորը:
Գոգավորությունները միմյանցից բաժանվում են Բազումի լեռնաշղթայով: Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին, որտեղով 1828թ. Էրզրում մեկնելիս անցել է Ալեքսանդր Պուշկինը:
Մարզի հիմնական ջրային զարկերակը Դեբեդ գետն է`Ձորագետ, Փամբակ, Մարց վտակներով: Մարզը հարուստ է հանքային աղբյուրներով:
Լոռու մարզում տիրապետող են անտառը, լեռնատափաստանային ու մերձալպյան բուսականությունը:
Մարզի բնակչությունը
Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:
Քաղաքները
Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:
Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:
Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`   «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:
1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:
Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

March 12

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Առաջադրանքներ

  • Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:
  • Անծանոթ բառեր չունեմ։
  • Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
  • Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում։
  • Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
  • Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
  • Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
  • Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ
  • Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
  • Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:
  • Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե-Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը մաքուր, լիճը լուսե
  • Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր-
  • Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես լացակումած երգերը մեր
  • Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա-
  • Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
    Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
    Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
  • Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
  • Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը ազգային, որոնք ես երգել եմ։
  • Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստանն եմ սիրում։
  • Սիրում եմ մեր երկինքը մուգ, աստղաշատ։
  • Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով:
  • Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման-Արնանման ծաղիկների ու վարդերի բուրմունքը վառման։
  • Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր-
  • Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես լացակումած երգերը մեր
  • Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա-Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման սպիտակ գագաթ չկա
  • Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը:
  • Ցանկ`https://armineab.wordpress.com/2023/03/03/%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b7%d5%a5-%d5%b9%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d6%81/