Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Առաջադրանքներ
- Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի’ր:
- Անծանոթ բառեր չունեմ։
- Կարդա’ բանաստեղծությունը` դուրս գրելով մակդիրները և բացատրելով դրանք:
- Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում։
- Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
- Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
- Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
- Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ
- Դուրս գրիր այն բառերը, որոնք միայն այս բանաստեղծության մեջ հանդիպեցիր: Փորձիր բացատրել:
- Առանձնացրու քեզ առավել դուր եկած քառատողը և մեկնաբանիր ընտրությունդ:
- Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե-Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը մաքուր, լիճը լուսե
- Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր-
- Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես լացակումած երգերը մեր
- Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա-
- Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։ - Դուրս գրիր մի քանի բառակապակցություն և դրանցով նախադասություններ կազմիր:
- Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը ազգային, որոնք ես երգել եմ։
- Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստանն եմ սիրում։
- Սիրում եմ մեր երկինքը մուգ, աստղաշատ։
- Ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշ բառերով:
- Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման-Արնանման ծաղիկների ու վարդերի բուրմունքը վառման։
- Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր-
- Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես լացակումած երգերը մեր
- Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա-Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման սպիտակ գագաթ չկա
- Համացանցում փնտրիր և առանձնացրու Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը, որն առավել համապատասխանում է բանաստեղծության նկարագրությանը:

- Ցանկ`https://armineab.wordpress.com/2023/03/03/%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%a5%d5%b2%d5%ab%d5%b7%d5%a5-%d5%b9%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d6%81/