January 31

Ոսկե Քաղաք ընթերցում, մեկ կողպեք և երեք բանալի.

Կողպեք.

Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

Բանալի.

Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

Բանալի.

Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

Բանալի.

— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։

January 31

Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր

download

Աժդահակ / Գեղամա լեռներ

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով: Բացարձակ բարձրությունը 3597, 3 մ է, հարաբերականը՝ մինչև 500 մ։ Գոյացել է  հրաբխային  և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Վիշապաքարեր

Վիշապաքարեր

Գեղամա լեռների վիշապաքարերը

Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:Այժմ կանգուն են վիշապաքարերից երկուսը, որոնք գտնվում են Վանքի լճի ափին (Վիշապալիճ):Աժդահակ բարձրանալիս պետք է անպայման տեսնել նաև այդ վիշապաքարերն ու ժայռապատկերները:

January 31

Գեղարքունիքի մարզ

Մարզկենտրոնը`   Գավառ (քաղաք)
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   93 բնակավայր
Ընդհանուր տարածք`   5,348 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)`   278,600
Բնակչության խտությունը`   52.1/կմ²Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:
Մարզի բնական պայմանները և հարստությունները
Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարաձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը` տաք: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:
Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ:
Մարզի բնակչությունը
Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների`   հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև`   ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը:
Քաղաքները
Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը`   պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է`   սկզբում Նոր Բայազետ, ապա`   Կամո:
Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական`   մարզային նշանակության կենտրոններ:
Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին`   Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը`   Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա:
January 31

Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր

download

Աժդահակ / Գեղամա լեռներ

Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով: Բացարձակ բարձրությունը 3597, 3 մ է, հարաբերականը՝ մինչև 500 մ։ Գոյացել է  հրաբխային  և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Անվան ծագումը

Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ ։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը

«Տիգրան և Աժդահակ»-ի հիմքում ընկած է ամպրոպային աստծու և վիշապի կռվի առասպելը, որը հայ հին վիպական ավանդության մեջ պատմականացել է, կապվել հայոց Երվանդյան Տիգրան (Ք.ծ.ա. 560–524թթ.) և Արտաշեսյան Տիգրան Մեծ (Ք.ծ.ա. 95–55թթ.) թագավորների անուններին ու արարքներին, Մարաստանի (Միդիա, Մեդիա) տիրակալների հետ ունեցած նրանց հարաբերություններին։ Ամպրոպային բարի աստվածը կամ հերոսն անձնավորվել է հայոց գեղեցիկ, քաջ, խարտյաշ և մազերի ծայրը գանգուր, գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր և արդարադատ Տիգրանի, իսկ ամպրոպային վիշապ-հրեշը՝ մարաց թագավոր չար ու նենգ Աժդահակի կերպարում։

«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա: Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։

Վիշապաքարեր 

Վիշապաքարեր

Գեղամա լեռների վիշապաքարերը

Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:Այժմ կանգուն են վիշապաքարերից երկուսը, որոնք գտնվում են Վանքի լճի ափին (Վիշապալիճ):Աժդահակ բարձրանալիս պետք է անպայման տեսնել նաև այդ վիշապաքարերն ու ժայռապատկերները:

downloadԱղկալայի կիկլոպյան ամրոց


Աղկալայի կիկլոպյան ամրոցը, կանգնած է մի խոշոր ժայռաբլուրի վրա և իշխում է շրջապատին։ Նա գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Աղկալա գյուղի արևելյան կողմից, որը ներկայումս միաձուլվել է ամրոցի ավերակների հետ։ Ամրոցը յուր տեսքով ու կառուցվածքով նմանվում է Լճափի ամրոցներին։ Այն նույնպես շրջապատված է բնակավայրի ավերակների մնացորդներով։ Ամրոցի ներսում կան բազմաթիվ կացարաններ, որոնք խիստ նման են Լճափի ամրոցներում եղածներին։ Աղկալայի ամրոցն արևմուտքից արևելք, համարյա իր ամբողջ երկարությամբ, եզերվում է ժայռապատ խրամուղիներով և հարավարևմտյան անկյունում միանում մի այլ նման խրամուղու, որը ձգվում է դեպի հյուսիս։ Խրամուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի։ Կան նաև այլ խրամուղիներ, որոնք ձգված են զանազան ուղղություններով։ Սրանք հիմնականում բնական մանր կիրճեր են, մարդիկ վերափոխելով, ծառայեցրել են պաշտպանական նպատակների, ինչպես այդ ակնհայտ է Լճաշենի ամրոցում։ նշված խրամուղիներն ունեն մինչև 5 մետր լայնությամբ բարձր բնական ու արհեստական պատեր։

Աղկալայի ամրոցի դիրքը այնքան հաջող է ու գերիշխող շրջապատի նկատմամբ, որ միջին դարերում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր ամրոց, որի անունով էլ մինչև այժմ այն կոչվում է «Աղկալա» (թուրքերեն` Սպիտակ բերդ), քանի որ ամրոցում կանգուն է մնացել մի բոլորակ, բարձր աշտարակի ավերակ, որը ծեփված է կրաշաղախով։ Գյուղի հասակավոր մարդիկ այն անվանում են Իշխանաց ամրոց։

downloadԿոթավանք

Կոթավանքը վերականգնված հայկական վանական համալիր է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը 851-901 թթ: Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ` մեծադիր, մշակված քարերով: Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ բակ` կառուցված, ըստ արձանագրության, դեռևս եկեղեցուց առաջ: Սա վկայում է, որ մինչև նշված եկեղեցու հիմնարկումն էլ այնտեղ հուշարձան է եղել: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը:

Կոթավանքը միջնադարյան Հայաստանի արժեքավոր հուշարձաններից է, որը ցավոք, մեր օրերն է հասել կիսավեր վիճակում (1982-1986թթ. եկեղեցու վրա կատարվել են վերակառուցման աշխատանքներ, որոնք, սակայն, ավարտին չեն հասցվել)։ Եկեղեցու հորինվածքը Սյունիքի միջնադարյան ճարտարապետության նվաճումներից է։

downloadՀայրավանք

Հայրավանք վանական համալիրը հիմնադրվել է IX-XII դդ: Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս կարող եք տեսնել խցերի և տնտեսական շենքերի ավերակներ։ Եկեղեցու նեղ պատուհաններից ներթափանցող արեգակի շողերը լուսավորում են կառույցը ներսից: Ենթադրվում է, որ ճարտարապետը միտումնավոր է օգտագործել արևի լույսը՝ եկեղեցին ներսից զարդարելու նպատակով։ Վանական համալիրից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը և նրա շրջակայքը։

1.Հայրավանքն ունի ևս մեկ անուն՝ «Մարդաղավնյաց»: Անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու կողմից գրի առած մի ավանդության հետ, որի համաձայն ՝ 1381 թ. Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհաննեսը, Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։
2.Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։
3.Հայրավանքը հայկական ճարտարապետության եզակի օրինակներից է. բոլոր խորանների ներքին կլորությունը դրսից հիանալի երևում է: Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան․ արևմտյանը բացվել է ավելի ուշ: 19-րդ դարի 50-ականներին և 70-ականներին այս տարածքում անցկացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են՝ վաղ բրոնզեդարյան սև անոթի բեկոր, Միջին բրոնզի դարին վերաբերող գունազարդ անոթների բեկորներ, ինչպես նաև կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ և այլն։

downloadՆորատուսի գերեզմանոց

Սևանա լճից ոչ շատ հեռու տեղակայված է Նորատուս գյուղը, որտեղ կարելի է տեսնել Նորատուսի խաչքարերը՝ հայկական հին գերեզմանատունը, որը զբաղեցնում է 7 հա տարածք և որտեղ կարելի է տեսնել բազմատեսակ մոտ հազար խաչքար (XIII — XVII դարեր): Նրանցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատուկ փորագրությունը՝ կենդանու պատկեր, տեսարաններ և այլն: Նորատուսի ամենահին խաչքարը մեզ է հասել V դարից:

  1. Գեղարքունիքի մարզում՝ Գավառագետ գետի աջ ափին՝ Գավառ քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք, գտնվում է Նորատուս գյուղը, որը Գեղարքունիքի մարզի ամենահին բնակավայրերից մեկն է, և որտեղ պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ: Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ: Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, հարավ-արևելյան եզրին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատուն: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Գեղարքունիքի իշխան Սահակի կողմից IX դարի վերջին:
    2. Գյուղի հարավային գերեզմանատունը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Տարածքում պահպանվում են հնագույն հուշարձաններ, վաղ խաչքարերի բեկորներ: Խաչքարերի մեծ մասը (XIII-XVII դարեր) հիմնականում խմբավորված են և հանդիսանում են որոշակի ընտանիքի գերեզմանատների մի մաս: Նորատուսի դամբարաններում հայտնաբերվել են բրոնզե գոտիներ, նետեր, թևնոցներ, ուլունքներ, երկաթե դաշույններ, խեցեղեն և այլն:
    3. Ըստ ավանդազրույցի՝ մոնղոլ-թաթարների հերթական հարձակման ժամանակ հարյուրավոր խաչքարեր «զգեստավորում» են զինվորների պես։ Նկատելով այս սարսափելի տեսարանը՝ թշնամին նահանջում է: Դամբարանի տարածքում կար մի փոքր մատուռ, որի շնորհիվ, ըստ մեկ այլ ավանդության, փրկվում է մի ամբողջ գյուղ: Մոնղոլ-թաթարները պայմանավորվում են գյուղի խորհրդի հետ, որ իրենք չեն սպանի բոլոր այն մարդկանց, ովքեր կտեղավորվեն մատուռում: Քանի որ մատուռը գաղտնի ելք ուներ, բոլոր մարդկանց հաջողվեց փրկվել: Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ, ապշած է մնում: Նա տեսնում է միայն աղոթող խորհուրդի պատասխանատուին: Վանքի ծառայողներից մեկը բարկացած հրամանատարին բացատրում է, որ ամբոխը, դառնալով աղավնի, դուրս թռավ և ճախրեց հեռավոր սարեր:

Մաշտոցներ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը  ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու։ Մի սառնորակ աղբյուրի մոտ շինել է ճգնարան ու այնտեղ երկար ժամանակ ապրել է աղոթալից ու սրբակենցաղ վարքով։ Այստեղից էլ անցել է Սևանի կղզին, հիմնել միաբանություն և Մարիամ թագուհու նվիրատվություններով կառուցել եկեղեցիներ։ Մաշտոց ճգնավորի կառուցած ճգնարանը դարերի ընթացքում ավերվել և դարձյալ վերանորոգվել է։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով 1970-ական թթ.։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ ու նախանձախնդիր հավատացյալների կողմից։ Չնայած հավատացյալների՝ մատուռը որպես հայկական քրիստոնեական սրբավայր պահելու ջանքերին, այն հագեցած է տարբեր տեսակի հայկական ու ոչ հայկական նկարներով, որոնց ժողովուրդն անվանում է սրբապատկերներ, կոտրված ու չօծված խաչերով, թաշկինակներով և այլ ոչ պիտանի իրերով։ Ինչպես Հայաստանում շատ մատուռներ, այս մատուռը ևս կարիք ունի եկեղեցու կողմից վերահսկողության և ուղղադավան, եկեղեցական ավանդական մի շարք բարենորոգումների կամ փոփոխությունների։ Այնքան մեծ են Մաշտոց հայրապետի աղոթքների զորությունն ու բարերար ազդեցությունը հատկապես այստեղ, որ ոչ միայն տեղացիներ, այլև տարբեր վայրերից հավատացյալներ գալիս են խնդրելու սրբի բարեխոսությունը և գոհունակությամբ վերադառնում։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։

January 30

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցե՛ք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ…

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։

5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր անց է կենում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։

6

Աչքը բաց է անում Դիվանան։ Աոջևը, կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։ Հեռվից շատ ծանոթ քաղաքների նման մի քաղաք և էն էլ փոքրիկ քաղաք։ Առաջ է գնում։ Չորս կողմը բարելից այգիներ, զմրուխտ կանաչ, հազարագունի ծաղիկներ։ Օդը լիքն է թարմությունով ու բուրմունքով, թռչունների ծլվլոցով ու ջրերի կարկաչով, և նրանց հետ միախառնվելով հնչում են մարգերում ու այգիներում աշխատողների երգերը.

Ա՜խ, ի՜նչ լեն է աշխարհքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ա՜խ, ի՜նչ լավն է աշխատանքը,
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ անուշ է հոսում կյանքը
Լիքը սիրով, ծաղկով, երգով։

«Երջանիկ մարդիկ», մտածում Է Դիվանան ու դիմում է նրանց.

— Ասացեք, աղաչում եմ, ով երջանիկ մարդիկ, ի՞նչ է էս քաղաքի անունը:

— Ոսկի քաղաքն է սա, բարի օտարական։

— Իսկ դուք ծառանե՞ր եք, որ բանում եք ձեր տերերի այգիներում, թե՞…

— Մենք տեր ու ծառա չգիտենք։

— Իսկ ձեզ ո՞վ է կառավարում։

— Գոհար թագուհին։

— Շատ զորեղ թագուհի է երևի։

— Այո՛, նա գիտի երջանկացնելու գաղտնիքը։

— Արդյոք կարելի՞ է նրան տեսնել։

— Նրա դուռը բաց է ամենքի առջև, իսկ օտարականներին միշտ նրա մոտ են տանում, և քեզ էլ կհրավիրեն անշուշտ։

7

Ճշմարիտ որ, ներս է մտնում քաղաքը թե չէ, Դիվանային խնդրում են Գոհար թագուհու ապարանքը։ Ապարանքում երբ կերակրվում է, կազդուրվում ու հանգստանում, հրավիրում են թագուհու մոտ։ Թագուհին մի շատ բարի ու ազնիվ կին է լինում և էնքան չքնաղ, որ հրեղեն-փարեղեն մի արարած է թվում Դիվանային։ Կախարդ որ կախարդ, հենց մի տեսնելով կախարդում է նրան։

— Ի՞նչն է քեզ բերել մեր աշխարհքը, երիտասարդ օտարական,— հարցմունք է անում Դիվանային.— վի՞շտն է քեզ հալածում, թե՞ բախտն է առաջնորդում, և ինչո՞վ կարոդ ենք օգտակար լինել քեզ։

Թագուհու ազնվությունից ու հարցմունքից ոգևորված, Դիվանան սրտաբաց պատմում է մի առ մի, թե ով է ինքը, ինչ է եկել իր գլուխը ու ինչպես է հասել Ոսկի քաղաքը։

— Միշտ լավ է,— ասում է թագուհին,— երբ մարդիկ թողնում են իրենց վատ սովորություններն ու կրքերը, լցվում են բարձր կարոտով ու ձգտում են, գնում են հասնելու մի բարձր նպատակի: Թե կհասնեն, լավ, թե չեն հասնի, դարձյալ միշտ լավ է ու լավ, որովհետև կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ ձգտումն ու ճանապարհ։

— Իսկ երջանկությունը…

— Աշխատել լավ ճանապարհի վրա ու գոհ լինել իր ունեցածով։

— Է՞դ է երջանկությունը.

— Ուրիշ ոչինչ։

— Իսկ ես կարծում էի՝ ձեր քաղաքը լիքն է ոսկով, և նրանից է, որ գոհ ու երջանիկ են ձեր մարդիկը,— հայտարարում է զարմացած Դիվանան։

— Ոսկի՞,— քմծիծաղ է տալի Գոհար թագուհին.— Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում։ Ի՞նչ կապ կա նրանց մեջ։

— Իսկ ես կարծում էի՝ ահռելի բանակ ունեք և զենքի ուժով եք պահպանում ձեր երկրի սքանչելի կարգն և խաղաղությունը,— շարունակում է Դիվանան։

— Օ՛, երբեք։ Ահն ու սպառնալիքը և խաղաղությունը իրար չեն տեսել և միասին չեն ապրում։

— Իսկ ես կարծում էի, թե դուք հազարավոր ոսկեգմբեթ տաճարներ ունեք, նրանց մեջ անդադար աղոթում են ձեր հոգևոր հայրերը ու աստծու աչքը քաղցր են պահում ձեզ վրա։

— Ոչ, բարեկամ, մենք բնության ընդարձակության մեջ ենք պաշտում նրան և միջնորդներ չենք ճանաչում մեր հոգու ու նրա մեջ։

— Սքանչելի երկիր,— բացականչում է Դիվանան, հիշում է իր հայրենի երկիրն ու ընկնում է մտքի տունը։

Ապա թե տանում է կախարդ թագուհին, ման ածում Դիվանային իր ապարանքի սրահները։ Սրահներից մեկում Դիվանան տեսնում է պատիցը կախած մի աղջկա պատկեր։

— Վա՛հ, ի՛նչքան նման է,— բացականչում է ու մնում է առաջը քարացած։

— Ո՞ւմ նման է։

— Նրա…

— Ո՞վ է նա։

— Քանաքարան… իմ Քանաքարան…

— Բայց ո՞վ է Քանաքարան։

— Քանաքարան, թագուհի, հենց էն աղջիկն է, որի մասին քեզ պատմեցի։ Նրա համար եմ ես հեռացել իմ հայրենի երկրից, ընկել աշխարհքից աշխարհք ու արծվի թևով հասել Ոսկի քաղաքը և կրկին պետք է վերադառնամ նրա մոտ։

— Ինչո՞ւ ես վերադառնում, ազնիվ Դիվանա,— խոսում է գեղեցիկ թագուհին;— Մի՛ վերադառնա, Դիվանա, մնա մեզ մոտ. ապրի մեզ հետ։ Մի՞թե ավելի փարթամ չէ Ոսկի քաղաքը, մի՞թե հոյակապ չեն էս ապարանքները, մի՞թե հրաշալի չեն էս կախարդական այգիները…

— Ոչ, թագուհի, չեմ կարող։

— Մի՞թե գեղեցիկ չեմ ես…

— Ոչ, չի լինելու որ չի լինելու։

Էն ժամանակ թագուհին պատվիրում է, նավ են պատրաստում ու ճանապարհ են դնում Դիվանային դեպի իր հայրենի երկիրը, դեպի Քանաքարան։

8

Ճանապարհին ծովում սաստիկ ալեկոծություն է վեր կենում, նավը գցում է մի կղզի։ Մի կանաչ կղզի՝ լիքն ամեն բարիքով ու ամեն գեղեցկությունով։ Բայց ամենից գեղեցիկը լինում է նրա ջահել տիրուհին, որ Դիվանային առաջարկում է ամուսնանա իր ձետ, թագավորի էն ազատ ու առատ աշխարհում։

— Չեմ կարոդ, նազելի տիրուհի,— հրաժարվում է Դիվանան։— Ես դարձյալ իմ ճանապարհն եմ շարունակելու, ինչ ուզում է լինի, դեպի իմ հայրենի տունը, դեպի իմ Քանաքարան, որ չեմ փոխելու ոչ ոքի և ոչ մի թագավորության հետ։

Էս ասելու հետ հենց աչքը ճպում է Դիվանան, մին էլ բաց է անում, կղզում տիրուհու փոխարեն առաջը կանգնած է Գոհար թագուհին։

— Մի՛ վախենա, Դիվանա, ու մի՛ զարմանա,— անուշ ժպտալով խոսում է նա։ — Տեսնո՞ւմ ես, Ոսկի քաղաքի թագուհին եմ ես՝ կախարդ Գոհարը։ Իմ աղջիկն է Քանաքարան։ Մանուկ հասակում Սև դևը նրան հափշտակեց ու տարավ։ Էն օրվանից ամեն եկվորի ինձ մոտ էի հրավիրում, հարց ու փորձ էի անում, պատկերն էի ցույց տալի, բայց ոչ ոք չէր իմանում, թե ուր է ընկել նա։ Եվ ահա դու եկար նրա սիրով ոգևորված ու վերադառնում ես, կրկին նրա մոտ։ Քո սերը փորձելու համար էր, որ ես քեզ արի էն ամեն առաջարկներն իմ քաղաքում։ Եվ դարձյալ քեզ փորձելու համար էր՝ ես առա ուրիշ կերպարանք, քեզ փորձելու համար ստեղծեցի էս փորձանքն ու էս վայելչությունները, որ լոկ երևույթ են միայն։ Այժմ ես հավատում եմ քեզ, հավատում եմ քո սերին ու քո բարությանը։ Դու, հիրավի, այժմ երջանիկ կանես և իմ Քանաքարային, և ամեն մարդու։ Վերջապես այժմ դու գիտես երջանկության գաղտնիքը։

Էս խոսքի հետ մի փետուր է կրակում կախարդ թագուհին և, սև ամպի նման, հակինթավոր թևերը փռած հայտնվում է մի մեծ արծիվ։

— Տա՛ր,— բացականչում է կինը, ու ամեն բան չքանում է Դիվանայի աչքից, այնինչ օդի մեջ հնչում է երգը.

Գոհ աշխարհքից, գոհ իր կյանքից,
Սիմուրղ հավքի զմրուխտ թևին,
Երջանկության հայրենիքից
Գնում է նա, գնում կրկին։

Գնում է նա վերածնված
Մաքուր սիրով, բարի սրտով,
Դեպի երկիրն իր նախահարց՝
Ցավերի տուն, արցունքի ծով։

Տանում է նա ուժը ոգու,
Անվերջ սերը, անհատ բարին,
Երջանկությունն ամեն մարդու,
Խաղաղություն ողջ աշխարհին։

9

Հոգու վրա է լինում Ուքանա թագավորը, որ արծիվը ծղրտում ու վեր է դնում Դիվանային իր հայրենի քաղաքի սահմանում։ Քաղաքն է մտնում Դիվանան ու գնում ուղիղ թագավորի ապարանքը։

— Հայտնեցեք գեղեցիկ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանան, գալիս եմ Ոսկի քաղաքից։

Ընդունում են ներս։ Դեմքը տեսնելուն պես Քանաքարան բարկանում է իր ծառաների վրա։

— Մի՞թե չեք ճանաչում սրան, որ ներս եք թողել նորից։ Մի՞թե էն սրիկան չի սա, որ մի անգամ փորձեց ինձ խաբի և ահա նորից հանդգնում է, ուզում է հին խաղը խաղա։ Դուրս արեք իսկույն։

— Ապասի, չքնաղ Քանաքարա,— խնդրում է Դիվանան։— Հիրավի, ես նա էի, բայց էլ նա չեմ։ Ես այժմ Ոսկի քաղաքից եմ գալի, քո կախարդ մոր՝ Գոհար թագուհու, ապարանքիցն եմ վերադառնում, քո մանկության ննջարանում եմ եղել, ուր դեռ կախ է արած քո սիրուն պատկերը… Ես այժմ գիտեմ՝ ինչ բան է Ոսկի քաղաքը, ինչ է ոսկին և ինչ է երջանկությունը։ Ես այժմ գիտեմ երջանկության գաղտնիքը։— Եվ ամեն բան նստում պատմում է մի առ մի։

— Այժմ ես քոնն եմ,— բացականչում է Քանաքարան, ու աշխարհքով մին է լինում ուրախությունից։

Ուքանա թագավորն էլ շնչի է գալի, օխտն օր, օխտը գիշեր ամբողջ երկիրը կատարում է նրանց հարսանիքը։ Ամենքն ուրախանում են ու լիանում։ Էս ուրախությունը տեսնելուց հետո ծեր թագավորն էլ կյանքն ու արևը բաշխում է ապրողներին ու մեռնում։ Նրա տեղը թագավոր է նստում Դիվանան ու սկսում է իր երկիրը կառավարել էն կարգով, ինչ որ տեսել էր Ոսկի քաղաքում։ Ոսկի չկար նրա երկրում, բայց մարդիկ ապրում էին արդար աշխատանքով, գոհ ու երջանիկ իրենց ունեցածով։ Եվ էն ժողովուրդը, որ մի ժամանակ տրտնջում էր, թե աշխարհքը նեղ է ու ցավով լիքը, հիմա երգում էր ամեն տեղ.

Ի՜նչքան լեն է աշխարքն ազատ
Էս կյանքի համար, ամենքի համար.
Ի՜նչքան լիքն է, ի՜նչքան առատ
Էս կյանքի համար, ամենքի համար։

Ի՜նչ ազնիվ է աշխատանքը
Առողջ ձեռքով, խաղաղ հոգով,
Ի՜նչ թեթև է անցնում կյանքը
Լիքը սիրով, ուրախ երգով։

Առաջադրանքներ

1․ Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր մեկ բառով։ 

Աշխհարքով մին է լինում – ուրախանում, վեր են քաշում – բարձրացնում, անց է կենում – գնում, լեզու է առնում – խոսում, ծառիցը վեր է բերում – իջեցնում, ճանապարհ են դնում – գնում, վեր կենում – գնաց, աչքը ճպում է – ակնթարթ, շնչի է գալի – վերակենդանանալ, կյանքն ու արևը բաշխում է ապրողներին – մեռնում։

2. Հեքիաթից առանձնացրո՛ւ շեղատառերով գրված բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Զվարճասեր հաճույք, Զվարճանալու գործողություն որ մարդը զվարճանում է, գթաս խնայել,
3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

ջահել- ծեր

դժբախտ- բախտ

քաջ-թույլ

արդար-անարդար

4. Հեքիաթից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել, առանց բառարանից օգտվելու։

Չքնաղ – գեղեցիկ, երջանկություն – ուրախություն։

5․ Նկարագրի՛ր Ոսկի քաղաքը՝ ըստ հեքիաթի։
Կանաչ այգիների մեջ թաղված, տարածվում է մի քաղաք։ Կապույտ գետը ոլորվելով անցնում է նրա միջից։
6. Հինգից- վեց նախադասությամբ նկարագրի՛ր Քանաքարային։

Քանքարան գեղեցիկ աղջիկ էր, բարի էր, արդար էր։

7․ Բնութագրի՛ր Դիվանային։
Դիվանան սիրահարված էր, շատ բարի էր, սուտասան էր։
8.Դո’ւրս գրիր քեզ ամենից դուր եկած միտքը և հիմնավորի՛ր ընտրությունդ։

Ինձ ամենից դուր եկավ այն, որ Քանաքարան տեսավ մայրիկի հոգին և հետո լավ խորհուրդ տվեց։

9․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ հեքիաթի։

Ըստ հեքիաթի գախտնիքը այն էր, որ Դիվանան դարձավ թագավոր և դարձրեց երկիրը արդար և երջանիկ։

10․ Ո՞րն է երջանկության գաղտնիքը ըստ քեզ։ 
Իմ համար երջանկության գախտնիքը այն էր, որ Դիվանան և Քանաքարան ամուսնացան։
11. Վերլուծի’ր հետևյալ միտքը. վերլուծությունդ հրապարակի’ր բլոգումդ:

Ոսկին մետաղ է, որ հողից է դուրս գալի, երջանկությունը զգացմունք է, որ սրտի՛ց է բխում: Հողից ամեն ինչ կարող է բուսնել։Օրինակ ոսկին։ Սրտից միայն ու միայն կարող են զգացմունքներ բխել։ Զգացմունքները երբեք բնությունից և հողից չեն կարող բխել։

January 30

Մաթեմատիկ-տեխնոլոգների ջոկատ. Ձմեռային ճամբար/Ստուգատես

Ձմեռային մարզական խաղերը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում(  դրեք սահադաշտի ձեր պատումի հղումը, ինչպես նաև տեսաֆիլմն՝ այստեղ)

Ձմեռային մարզական խաղեր. Ճամփորդություն դեպի սահադաշտ

Գունային խաղեր. այց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան(դրեք ձեր պատումի հղումը, ինչպես նաև տեսաֆիլմն՝ այստեղ)

Գունային խաղեր. Մարտիրոս Սարյանի թանգարան

Մասնակցել ենք բոլոր ստուգատեսներին՝

Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակներում  իրականացրել ենք հետևյալ նախագիծը՝

Ձմեռային մարզական խաղերը Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում( դրեք սահադաշտի ձեր պատումի հղումը, ինչպես նաև տեսաֆիլմն՝ այստեղ)

Ձմեռային մարզական խաղեր. Ճամփորդություն դեպի սահադաշտ

Ազգագրական փառատոնի շրջանականերում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Գաթաթխիկ, ասիլ-վասիլ+մաթեմատիկա( դրեք գաթաթխիկի ձեր պատումի հղումը, ինչպես նաև տեսաֆիլմն՝ այստեղ)

Ազգագրական փառատոն. Արտադրությամբ ուսուցում/Գաթաթխիկ և մաթեմատիկա և ասիլ-վասիլ

Գունային խաղեր. այց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան( դրեք ձեր պատումի հղումը, ինչպես նաև տեսաֆիլմն՝ այստեղ)

Գունային խաղեր. Մարտիրոս Սարյանի թանգարան

Արտադրությամբ ուսուցում ստուգատեսի շրջանակներում իրականացրել ենք

Գաթաթխիկ+մաթեմատիկա( դրեք գաթաթխիկի ձեր պատումի հղումը, ինչպես նաև տեսաֆիլմն՝ այստեղ)
 Մարզական ստուգատեսի շրջանակներում  մասնակցել ենք թենիսի և բասկետբոլի մրցումներին:
Այո, մասնակցել եմ:
Բնատեխնիկական ստուգատեսի շրջանակներում  իրականացրել ենք

Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրի յուրացում)  նախագիծը, որի ժամանակ մեր կրտսեր ընկերենրին սովորեցրել ենք quizizz.com-ով պատրաստել ուսումնական խաղեր, ինչպես նաև ունենք մեր պատրաստած ուսումնական խաղերը( դրեք  ձեր պատումի  և խաղերի հղումը, ինչպես նաև տեսաֆիլմն՝ այստեղ)

ՍՈՎՈՐՈՂ-ՍՈՎՈՐԵՑՆՈՂ/ ԴԻՋԻԹԵՔ 2023

Խաղ-վիկտորինա

Quizizz ուսումնական հարթակ

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում նախագծի ժամանակ մեզ հյուր էին եկել Միջին դպրոցի սովորղները և մեզ սովորեցրեցին Learningapps.org-ով պատրաստել ուսումնական խաղեր ( դրեք  ձեր պատումի  և խաղերի հղումը, ինչպես նաև տեսաֆիլմն՝ այստեղ)

ՍՈՎՈՐՈՂ-ՍՈՎՈՐԵՑՆՈՂ/ ԴԻՋԻԹԵՔ 2023

Մասնակեցել ենք նաև  կառուցողական խաղերի ֆլեշմոբին, որի ժամանակ լեգոներով պատրաստել ենք տարբեր հետաքրքիր կառույցներ:

Դիջիթեք 2023-ի շրջանակներում իրականացրել ենք՝

Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրի յուրացում)  նախագիծը, որի ժամանակ մեր կրտսեր ընկերենրին սովորեցրել ենք quizizz.com-ով պատրաստել ուսումնական խաղեր, ինչպես նաև ունենք մեր պատրաստած ուսումնական խաղերը( դրեք  ձեր պատումի  և խաղերի հղումը, ինչպես նաև տեսաֆիլմն՝ այստեղ)

Quizizz ուսումնական հարթակ

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում նախագծի ժամանակ մեզ հյուր էին եկել Միջին դպրոցի սովորղները և մեզ սովորեցրեցին Learningapps.org-ով պատրաստել ուսումնական խաղեր ( դրեք  ձեր պատումի  և խաղերի հղումը, ինչպես նաև տեսաֆիլմն՝ այստեղ)ՍՈՎՈՐՈՂ-ՍՈՎՈՐԵՑՆՈՂ/ ԴԻՋԻԹԵՔ 2023

Քոլեջի ուսանողները մեզ սովորեցրել  են՝

Քարտեզագրությունը՝ կարևոր հմտություն դասընթացը ( դրեք  ձեր պատումի   հղումը)

Ձմեռային մարզական խաղեր. Ճամփորդություն դեպի սահադաշտ

Python դասընթացը( դրեք  ձեր պատումի   հղումը)

ՍՈՎՈՐՈՂ-ՍՈՎՈՐԵՑՆՈՂ/ ԴԻՋԻԹԵՔ 2023

Մոնտաժ դասընթացը( դրեք  ձեր պատումի   հղումը)

ՍՈՎՈՐՈՂ-ՍՈՎՈՐԵՑՆՈՂ/ ԴԻՋԻԹԵՔ 2023

QR կոդ դասընթացը( դրեք  ձեր պատումի   հղումը)

Հունվարան ճամբարի ընթացքում  խաղացել ենք նաև  բակային և ինտելեկտուալ խաղեր:  Կատարել ենք նաև միջավայրի խնամքի աշխատանքներ:
January 30

Четыре художника /30 января — 3 февраля/

Урок 1

Встретились как-то вместе четыре художника: Зима, Весна, Лето и Осень. Встретились и поспорили: кто из них лучше рисует? Спорили, спорили и решили в судьи выбрать Красное Солнышко. Согласилось Солнышко быть судьёй. Принялись художники за дело. Первой решилась написать картину Зимушка-Зима. Растянула Зима по небу серые тучи и ну давай покрывать землю белым пушистым снегом! В один день всё разукрасила. Побелели луга и горы. Тонким льдом покрылась река, притихла, уснула, как в сказке. Ходит Зима по горам, по долинам, ходит в больших мягких валенках, ступает тихо, неслышно. А сама поглядывает по сторонам – то тут, то там свою волшебную картину исправит. Вот бежит серый зайчишка. Плохо ему серенькому: на белом снегу сразу заметит его хищный зверь или птица, никуда от них не спрячешься.
„Оденься и ты, косой, в белую шубку, – решила Зима, – тогда уж тебя на снегу не сразу заметишь”.

А Лисе Патрикеевне одеваться в белое незачем. Она в глубокой норе живёт, под землëй от врагов прячется. Её нужно только покрасивей да потеплей нарядить. Нарядила Зима сосны и ели в тяжёлые снеговые шубы; до самых бровей надела им белоснежные шапки; пуховые варежки на ветки надела. Стоят лесные богатыри друг возле друга.

Хорошая получилась картина зимнего леса. Можно её и Солнышку показать. Глядит Солнышко на зимний лес, на долины… А под его ласковым взглядом всё кругом ещё краше становится. Вспыхнули, засветились снега. Синие, красные, зелёные огоньки зажглись на земле, на кустах, на деревьях. Чудесная получилась картина! Лучше не нарисуешь. Любуется Солнышко картиной Зимы, любуется месяц, другой – глаз от неё оторвать не может. Всё ярче сверкают снега, всё радостнее, веселее кругом. Уж и сама Зима не в силах выдержать столько тепла и света. Приходит пора уступать место другому художнику.
„Ну что ж, поглядим, сумеет ли он написать картину краше моей, – ворчит Зима. – А мне пора и на отдых”.

спорить, поспорить – վիճել                                                богатырь – великан
разукрасить – զարդարել                                                    уступать место – տեղը զիճել

Скажите, как вы понимаете выражения:
приняться за дело-начать делать дела,
как в сказке-очень красиво,
глаз не оторвать-так красиво что не можешь перестать смотреть ,
приходит пора-уже надо приходить,
уступать место другому-дать своё место другому человеку.
Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. О чём поспорили четыре художника? Они поспорили кто лучше рисует из них.

2. Кого они решили выбрать в судьи?Они выбрали Солнце.

3. Кто первым стал рисовать картину? Зимушка-Зима

4. Какую картину нарисовала Зима?  Зима по небу серые тучи и ну давай покрывать землю белым пушистым снегом! Зима по небу серые тучи и ну давай покрывать землю белым пушистым снегом!

5. Почему зайчишке Зима подарила белую шубку? Что бы лисы  и волки перепутали зайца с белым  снегом.

6. Какой наряд у лисы зимой? Нарядила Зима сосны и ели в тяжёлые снеговые шубы; до самых бровей надела им белоснежные шапки; пуховые варежки на ветки надела.

7. Как Зима разукрасила лес? Снегом

8. Понравилась ли картина Солнышку? Да, солнышке очень понравилась картина.

9. Почему Зима решила уступить место следующему художнику? Потому что ей пора было на отдых

Согласны ли вы с тем, что…
1. Весна первая стала рисовать свою картину. Нет, я не согласна

2. Покрасила Зима горы, долины и леса в белый цвет. Да, я согласна

3. Зимой заяц и лиса надевают белые шубки. Нет, я не согласна

4. Настало время уступить место Лету. Да, я согласна

5. Много месяцев Солнышко любуется картиной Зимы. Да, я  согласна

Выберите время года и опишите его.

January 29

3_րդ շրջանի անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն-Լիա Մկրտչյան
Դասարան-5.2 դասարան
Ընտրությամբ գործ. խումբ -ոսկերչություն
Լրացուցիչ  կրթության խմբակ (նշել դպրոցում թե դպրոցից դուրս)-դաշնամուր, ջութակ
Երկարօրյա ծառայություն-Այո, օգտվում եմ այդ ծառայությունից։
Երթուղային ծառայություն-Ոչ, չեմ օգտվում այդ ծառայությունից։ Գալիս եմ և գնումվ եմ հայրիկիս ավտոմեքենայով։