💥⚛Բնագիտական փորձեր⚗💥
Բնագիտության ժամանակ մենք կատարեցինք բնագիտական փորձեր: Մենք արեցինք երեք փորձ: Փորձերի համար մեզ անրաժեշտ էր` երեք հատ տարբեր չափերի մոմեր, ապակյա բանկա, ջուր, խորը ափսե, լուցկի, վարկյանաչափ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, բրդյա շապիկ, աղ և փուչիկ:
Առաջին փորձի համար անրաժեշտ էր մեկ հատ մոմ, լուցկի,ափսե, ջուր և խորը ափսե: Ափսեն վերցնում ենք և մեջը դնում ենք մոմը, ափսեի մեջ լցնում ենք ջուրը, ջուր լցնելուց հետո վառում ենք լուցկիով մոմը և դնում ենք բանկան մոմի վրա: Քիչ-քիչ ջուրը սկսում է բարձրանալ, իսկ մոմը սկսում է հանգել, ինչու՞, որովհետև բանկայի մեջի թթվածինը քչանում է և սկսում է այրվել, այդ պատճառով մոմը հանգչում է:
Երկրորդ փորձի համար մեզ անրաժեշտ էր տարբեր չափի երեք մոմ, խորը ափսե, բանկա և վայրկյանաչափ: Վեցնում ենք ամենամեծ մոմը, վառում ենք,ամրացնում ափսեին և դնում ենք վրան բանկան, հետո միացնում ենք վայրկյանաչափը․ մեր վայրկյանաչափով քսանյոթ վայրկյանում հանգեց, երկրորդ մոմը դնում ենք նրա կողքը, վառում 2 մոմերը, բանկայում ծածկում և նորից միացնում ենք վայրկյանաչափը: Սկզբում հանգեց առաջին մոմը, հետո՝ երկրորդը ՝տասնութ վայրկյանում։ Երբ դրեցինք առաջինի և երկրորդի կողքը ամենափոքր մոմը, այդ մոմերը նույնպես հանգեցին,բայց արդեն տասնութ վայրկյանում։
Երրորդ փորձի համար մեզ անրաժեշտ էր՝ փուչիկ, բրդյա շապիկ, աղ, սև պղպեղ և կարմիր պղպեղ։ Մենք մեր փորձի ժամանակ փուչիկը քսեցինք իմ բրդյա շապիկին և հետո դասարանի մնացած երեխաների շապիկներին, երբ քսեցինք իմ շապիկին, դրանից հետո արդեն սկսեցին կպնել փոչիկին այդ աղը և պղպեղները։ Դուք կհարցնեք ինչու՞ է կպչում աղն ու պղպեղները փուչիկին, որովհետև մեջը կար սև պղպեղ, դուք կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի սև պղպեղը այդ փորձի հետ, սև պղպեղի օգտակար հատկությունը փորձի մեջ այն է, որ այդ պղպեղը շատ թեթև է , այդ պատճառով կպչում է փուչիկի վրա ավելի շատ։ Բայց, եթե դուք ավելի շատ բամբակ պարունակող կամ ուրիշ որակի շապիկի վրա նույն փորձը կատարեք, պղպեղը և աղը շատ ավելի դժվար կկպչեն փուչիկին կամ ընդհանրապես չի ստացվի այդ փորձը, ավելի լավ է ընտրել բրդյա շապիկ։
Այսքանը մեր դպրոցի բնագիտական փորձերից։ Խորհուրդ կտամ դուք էլ փորձեք այդ հետաքրքիր փորձերը։ Մեր դասարանը շատ հետաքրքրված էր այդ ամեն ինչով։ Այդ օրը ինձ շատ էր դուր եկել😉։