February 13

🥑Ավոկադո🥑

😇Երկուշաբթի օրը. ցուրտ, արևոտ օր էր: Այդ օրը մեր մոտ կար բնագիտություն: Մենք բնագիտության ժամին վերջապես տեսանք ավոկադոյի կուտի արդյունքը: Մենք նորից ուսումնասիրեցինք կուտը և դրեցինք հողի մեջ: Ինձ շատ հետաքրքիր էր այդ պահը և ամեն ինչը: Խորհուրդ կտամ ձեզ, որ դուք էլ հետաքրքիր փորձեր անեք և դնեք ձեր կայքում😇:

🥑Ավոկադոյի մասին🥑
🥑Ավոկադոն միրգ է, այլ ոչ՝ բանջարեղեն, ինչպես պնդում են շատերը: Նրա պտղի առանձնահատկությունն այն է, որ նրանք կարող են հասունանալ անգամ ծառից քաղելուց հետո: Ավոկադոյի փափուկ և շատ հյութեղ պտուղը ողջ աշխարհում գնահատվում է իր օգտակար հատկությունների շնորհիվ: Այն նպաստում է նիհարելուն և քայքայում է արյան մեջ ավելորդ խոլեստերինը: Այդ էկզոտիկ պտուղը լավացնում է հիշողությունը և նվազեցնում է սրտանոթային հիվանդություններով հիվանդանալու ռիսկը: Սակայն այն հատկապես օգտակար է կանանց համար: Ըստ երևույթին, ավոկադոյի նմանությունը կանացի արգանդի հետ պատահական չէ: Այն կանանց օգնում է պահպանել իրենց վերարտադրողական հատկությունները և նվազեցնում է արգանդի վզիկի դիսպլազիայի ռիսկը: Ավոկադոն կանանց համար շատ օգտակար է նաև հղիության շրջանում: Նրա պտուղներում մեծ քանակությամբ պարունակվող ֆոլաթթուն կամ B9 վիտամինը պատասխանատու է կենդանի հյուսվածքների աճի համար: Այդ պատճառով էլ այն պարզապես անհրաժեշտ է էմբրիոնի ձևավորման ժամանակ զարգացման ի ծնե արատները կանխելու համար: Ավոկադոն իր մեջ պարունակվող գերհագեցած ճարպաթթուների շնորհիվ լավացնում է հիշողությունն ու կենտրոնացումը, նրա մեջ եղած կալիումը նպաստում է սրտի ճիշտ աշխատանքին, կարգավորում է օրգանիզմում աղի ու ջրի փոխանակությունը և բարձրացնում է սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը:

Ավոկադոյի մեջ եղած օլեինաթթուն քայքայում է արյան մեջ խոլեստերինի ավելցուկը և կանխում է անոթների խցանումը, պղինձը խոչընդոտում է սակավարյունությանը, իսկ B2 վիտամինը մասնակցում է արյան կարմիր մարմինների ձևավորմանը: Աղցանի մեջ ավելացված ավոկադոն կօգնի մրգերից ու բանջարեղենից կարոտինոիդների յուրացմանը, ինչն անհրաժեշտ է ոսկորների, ատամի էմալի և մազերի ամրացման համար: Այդպիսին է նաև ավոկադոյի կազմում եղած ֆոսֆորի գործողությունը: Դեռ հնագույն ժամանակներից հայտնի է, որ ավոկադոն հիանալի աֆրոդիզիակ է, որը լավացնում է տղամարդկանց պոտենցիայի մակարդակն ու ուժեղացնում է կանանց մոտ սեռական ցանկությունը: Կանանց համար ավոկադոյի օգտակարությունը չի սահմանափակվում միայն սննդի մեջ դրա գործածությամբ: Այս միրգը կատարյալ է մաշկը երիտասարդացնող դիմակներ ստեղծելու համար: Գաղտնիքը A վիտամինով նրա հագեցածության մեջ է, որն օրգանիզմին օգնում է ստեղծել նոր բջիջներ և երկար պահպանել մաշկի երիտասարդությունը: Կարելի է վստահորեն ասել, որ ավոկադոն հատուկ ստեղծված է կանանց գեղեցկություն նվիրելու համար: Եվ այսպես՝

  • Ավոկադոյի յուղը խոնավեցնում է մաշկը և պաշտպանում է չորացումից:
  • Բարձրացնում է տեղային իմունիտետի մակարդակը, մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից և վնասակար այլ գործոններից:
  • Խթանում է մաշկի արյան շրջանառությունը և այն հագեցնում թթվածնով:
  • Կանխում է հղիության և դաշտանադադարի ժամանակ պիգմենտային բծերի առաջացումը:
  • Սնուցում է գլխամաշկը, չեզոքացնում է մազերի ծայրերի կոտրատվածությունը:

Չնայած իր բարձր կալորիականությանը և ճարպերի պարունակությանը՝ ավոկադոն համարվում է դիետիկ սննդամթերք: Ավոկադոյի մեջ պարունակվող ճարպը քիչ հագեցած է, իսկ այդպիսի ճարպերը նպաստում են նիհարելուն, քանի որ նվազեցնում են վատ խոլեստերինի մակարդակը և արագացնում են նյութափոխանակությունը: Ավոկադոն պարունակում է նաև բնական L-կարնիտին ամինաթթուն, որը նպաստում է ճարպերի այրմանը և բարձրացնում է օրգանիզմում նյութափոխանակության ինտենսիվությունը: Կանացի օրգանիզմի համար ավոկադոյի օգտակարությունը վիճարկելի չէ: Կանայք այն սիրում են այն բանի համար, որ լավացնում է մազերի, եղունգների և մաշկի վիճակը, հարմար է ինքնուրույն մաշկն առողջացնող  դիմակներ պատրաստելու համար🥑:

February 13

Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունր, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում էգետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:


Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերր, գետակներր, առվակներր կոչվում են վտակներ:
Գետերր լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ

  • Ի՞նչ է գետը:

Այն սկսում է փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:

  • Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը: Նկարեք:

Գետային համակարգը բաղկացած է ակունքից, հունից, գետահովիտից և գետաբերան:

  • Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Անձրևը, ձյունը, ձնհալը, ստորգետնյա առվակները:

  • Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Գետերի ջրի մակարդակի բարձրացումը ամեն տարի նույն սեզոնին կոչվում է հորդացում:

  • Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Հայաստանում…

 Սևջուրը:

  • Երբ են հորդանում գետերը Հայաստանում:

Գարնանը, ձնհալի հետևանքի պատճառով:

  • Աշխարհի և Հայաստանի ամենաբարձր ջրվեժները…

Հայաստան-Ջերմուկի Ջրվեժ՝ 68մ:

Աշխարհ-Անխել Ջրվեժ՝ 979մ:

  • Որ գետերն են արագահոս լեռնային, թե հարթավայրային:

Լեռնային

  • Որ գետերն են նավարկլելի լեռնային, թե հարթավայրային:
 Հարթավայրային:
February 13

Աղջկա սիրտը․ Թումանյանական բառարան

Թումանյանական բալլադներ

Աղջկա սիրտը

Հին արևելքում, մի հին քաղաքում
Ժուկով մի ջահել աղջիկ էր ծաղկում։
Հարուստ էր հերը զալում սիրունի,
Անհուն գանձի տեր ու շատ անվանի։

Բայց սիրո համար խեղճ ու շեն չըկան.
Մի աղքատ տըղա սիրեց աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրեց կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
— Կա թե չըկա,

Նա է, որ նա…

— ՉԷ՛, որ չէ՛, կանչեց ծընողը փարթամ,
Իմ աղջիկն, ասավ, սև հողին կըտամ
Ու մերկ աղքատին աղջիկ չեմ տալ ես։
Ասավ ու կանգնեց էն լեռ քարի պես։

Բայց սիրո համար քար ու սար չըկան.
Սիրում էր գըժված տըղեն աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրում կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
— Կա թե չըկա,

Նա է, որ նա…

Սաստիկ բարկացավ հարուստն անկոտրում,
Փակեց աղջըկան մեծ աշտարակում
Իր սիրած տըղից ու կյանքից հեռու.
— Թող էսպես, ասավ, մոռնան իրարու։

Բայց սիրո համար փակ ու բանտ չըկան.
Սիրում էր անվերջ տըղեն աղջըկան,
Աղջիկն էլ նըրան սիրում կաթոգին,
Եվ ուզում էին լինեն մարդ ու կին.
— Կա թե չըկա,

Նա է, որ նա…

Տեսավ իր ձեռքին ոչ մի ճար չըկար,
Համառ հարուստը հերսից խելագար,
Իրեն աննըման զավակը միջին,
Կըրակի մատնեց աշտարակն էն հին։

Բայց սերը որտեղ հըրդեհ է ձըգել,
Ի՞նչ անի էնտեղ հըրդեհը մեկ էլ։
Ու թեժ բոցերի սաստկության միջում
Աղջիկն՝ էրվելով ճըչում էր, կանչում.
— Կա թե չըկա,

Նա է, որ նա…

Ու էրվեց հիմքից աշտարակն ահեղ,
Էրվեց նըրա հետ էն սիրունն անմեղ.
Հող-մոխիր դարձավ։ Իր սիրտը մենակ
Չէրվեց հըրաշքով ու սառ մոխրի տակ

Մընաց կենդանի… էն մոխրի վըրեն
Արտասուք թափեց սիրահար տըղեն
Ու կորա՜վ, գնաց, հեռո՜ւ, շատ հեռու,
Իր օրը լալու, նըրան փընտրելու,
Մենա՜կ, օտա՜ր,

Անմըխիթար…
Ո՜վ քընքուշ գաղտնիք, ո՜վ սիրուն հըրաշք.
Էրված աղջըկա սիրտը մոխրի տակ,
Իրեն մոխրի տակ կենդանի էր դեռ—
Ոչ ոք չըգիտեր, ոչ ոք չըգիտեր…

Ժամանակ անցավ էս տըխուր դեպքից,
Արցունքով թըրջված էն մոխրի տակից,
Էն միշտ կենդանի սըրտից թըրթըռուն
Բուսավ խաշխաշի ծաղիկը սիրուն,
Կարմի՜ր, թեթև՜,

Բայց… սիրտը սև…

Սըգավոր տըղան հուսահատ, թըշվառ
Շըրջում էր մոլոր աշխարհից աշխարհ,
Չէր գըտնում սակայն կյանքում էլ նըրան,
Ամեն տեղ վիշտն էր սիրածի մահվան,

Որ հար, թե՛ զարթուն, թե՛ քընի միջում.
Տանջում էր նըրան, անդադար տանջում։
Բայց սիրո համար վերջ ու մահ չըկան,
Տըղի հառաչքը հասավ աղջըկան
Անմահ կյանքում

Էն աշխարհքում։

Հասավ, ու շարժված, կարոտ, կարեկից,
Թըռավ աղջիկը անմեռ աշխարհքից,
Սիրով ու բույրով, թարմ, անուշահոտ,
Երազով եկավ սիրած տըղի մոտ։

— Լըսիր, իմ սըգվոր, լսի՛ր ինձ, ասավ.
Իմ մոխրի տակից մի ծաղիկ բուսավ,
Ու էն ծաղկի մեջ իմ սիրտն է, որ կա,
Կարոտ, խենթ սիրտը ջահել աղջըկա—
Լիքը սիրով,

Երազներով…

Ուժ ունի իր մեջ նա կախարդական
Ու քաղցր արբեցում էնքա՜ն ու էնքա՜ն…
Քամիր ու խըմիր ուժը էն ծաղկի,
Նա քեզ կըփըրկի, նա քեզ կըփըրկի…

Մոռացնել կըտա իմ հուր սերն ու ինձ,
Հեռու կըտանի էդ կոպիտ կյանքից,
Ու կապրես անվիշտ և զըվարթ հոգով,
Կըխնդաս ընդմիշտ անթառամ կյանքով
Ազատ հեռվում,

Երազներում…

Ո՜վ սիրուն հըրաշք, ո՜վ քնքուշ գաղտնիք.
Տըղան էն օրից դարձավ երջանիկ։
Արբած նվիրական էն ծաղկի ուժով,
Միշտ նոր կարոտով ու նոր աշխուժով,

Իրեն երբեմնի վիշտը մոռացած,
Էս կոշտ ու կոպիտ կյանքից հեռացած,
Ապրում էր ուրախ, ճոխ վայելքներով.
Լե՜ն ու լի սըրտով, անկաշկանդ սիրով
Ազատ հեռվո՜ւմ—

Երազներում…

Անծանոթ բառեր

Փարթամ–հարուստ

Թեժ–վառ, տաք

Էրվել–այրվել, վառվել

Ահեղ–ահավոր

Սգավոր–ողբալի, տխրալի, թախծալի

Թշվառ–խեղճ

Հառաչել–տխրության ձայն, հոգոց հանել

February 13

Իմ Թումանյանական օրերը

Երկու սև ամպ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Ձայնագրություն

Պատրանք

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։

Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…

Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք

Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…

Ձայնագրություն

Իմ երգը

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Ձայնագրություն

February 13

Цветик — семицветик /13-17 февраля/

Урок 1

3

   Женя обиделась и решила больше не играть с мальчиками. Она пошла на другой двор – играть с девочками. А у девочек разные игрушки: куклы, прыгалки, мячик, велосипед, а у одной девочки была большая красивая говорящая кукла. И Жене захотелось таких игрушек. Она взяла цветик- семицветик, оторвала оранжевый лепесток, бросила его и сказала: „Хочу, чтобы все игрушки, какие есть на свете, были мои!”
И вот в тот же миг со всех сторон появились игрушки. Прибежали куклы, потом покатились мячики, шарики, велосипеды, машины, прыгалки. По воздуху летели миллионы игрушечных самолетов и вертолётов. Сначала Женя обрадовалась, но потом игрушек стало очень много.
– Довольно, довольно! – закричала Женя. – Мне совсем не надо так много игрушек. Я пошутила, я боюсь… Но игрушек становилось всё больше и больше. Уже весь город был завален игрушками до самых крыш. Тогда Женя оторвала фиолетовый лепесток, бросила его и приказала игрушкам поскорее вернуться в магазины. И тотчас все игрушки исчезли.

Ответьте на вопросы.
1. Каким было следующее желание Жени?
Чтобы все игрушки, какие есть на свете, были Женины.

2. Что она пожелала и что из этого вышло?
Она пожелала, чтобы все игрушки, какие есть на свете, были её, а вышло то, что она была завалена игрушками.

3. Сколько лепестков осталось?
Всего 1 лепесток.

4. Как вы думаете, правильно ли поступила Женя?
Нет, потому что эти лепестки очень дорогие веть они исполняют желания, а желания в этом цветке не бесконечные и они только пригодятся очень сложных ситуациях.

5. А что бы пожелали вы?
Я пожелал, чтобы я всё мог.

Найдите в тексте слова, которые отвечают на вопросы кто? что?. Составьте с ними предложение.

Женя пошла гулять в парке.

Игрушки сломались во дворе.

Город стал загрязнятся.

В дворе играли дети.

Мячик укатился в другой двор.

У меня есть новый, очень красивый велосипед.

Я хочу говорящую кукла.

Из дерево упал один, оранжевый лепесток.

Все шарики взлетели в небо.

У меня есть водительские правы и машины.

Мы прыгаем как прыгалки из мультфильма <<Коко>>.

Найдите в тексте слова, которые отвечают на вопросы какой? какая? какое? какие?. Составьте с ними предложение.

Красивая бабочка пошла собрать нектар от цветов.

Мои игрушки очень много.

Я оторвала оранжевый лепесток.

Я хочу, чтобы все игрушки, какие есть на свете, были мои!

February 13

ЦВЕТИК — СЕМИЦВЕТИК. Ч. 2 /6 — 10 ФЕВРАЛЯ/

Урок 2

2

Женя отдала маме баранки, а сама про себя подумала: „Это, правда, замечательный цветок. Надо поставить его в самую красивую вазочку”. Любимая мамина вазочка стояла на самой верхней полке. Женя встала на стул и взяла её. В это время за окном пролетали вороны. Женя начала их считать, а про вазочку забыла. Вазочка упала и разбилась!
– Что ты разбила, тяпа-растяпа! – закричала мама из кухни. – Не мою ли любимую вазочку?
– Нет, нет, мамочка, я ничего не разбила. – ответила Женя маме, а сама быстро оторвала красный лепесток, бросила его и тихо сказала:
Лети, лети, лепесток,
Через запад на восток,
Через север, через юг,
Возвращайся, сделав круг.
Лишь коснёшься ты земли –
Быть по-моему вели.
Хочу, чтобы мамина любимая вазочка снова стала целой. Когда мама прибежала из кухни, её любимая вазочка стояла на своём месте. Удивилась мама и послала Женю во двор гулять.

Пришла Женя во двор, а там мальчики играют в Северный полюс.
– Мальчики, мальчики, можно мне с вами поиграть?
– Нет. Мы девчонок на Северный полюс не берём.
– И не нужно. Я и без вас буду на настоящем Северном полюсе. Женя отошла в сторону,
взяла волшебный цветик-семицветик, оторвала синий лепесток, бросила его, сказала
волшебные слова и… очутилась на Северном полюсе. А там холодно, мороз 100 градусов!

– Ай, мамочка, замерзаю! – закричала Женя и стала плакать. Её слезы тут же превратились в сосульки и повисли на носу. А тут ещё появились большие страшные
медведи и идут прямо к Жене. Испугалась девочка, оторвала зеленый лепесток, произнесла волшебные слова и снова вернулась во двор. А мальчики на неё смотрят и смеются.
– Ну, где же твой Северный полюс?
– Я там была.
– Мы не видели. Докажи.
– Смотрите у меня на носу ещё сосулька. Но мальчики не поверили Жене.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Как разбилась любимая мамина вазочка? Любимая мамина вазочка стояла на самой верхней полке. Женя встала на стул и взяла её. В это время за окном пролетали вороны. Женя начала их считать, а про вазочку забыла. Вазочка упала и разбилась!
2. Какое второе желание Жени исполнил цветок?   Второе желание жени было  что  бы мамина ваза была целой.
3. Во что играли мальчики? Мальчики играли в Северный  Полюс
4. Как Женя оказалась на Северном полюсе? Женя отошла в сторону,
взяла волшебный цветик-семицветик, оторвала синий лепесток, бросила его, сказала
волшебные слова и… очутилась на Северном полюсе.
Понравилось ли ей там? Нет, ей там не понравилось
5. Как Женя вернулась во двор? Женя оторвала зеленый лепесток, произнесла волшебные слова и снова вернулась во двор.
Согласны ли вы с тем, что...
1. Женя разбила вазочку.  Да
2 Мальчики играли в футбол. Нет
3. Женя оторвала жёлтый лепесток, сказала волшебные слова и оказалась на Северном полюсе. Нет, Женя оторвала зелёный лепесток
4. Жене очень понравилось на Северном полюсе. Нет
5. Мальчики не поверили Жене. Да