May 31

Բջնի ճամփորդություն

Բջնի բերդը գտնվում է Կոտայքի մարզում, Հրազդան գետի կիրճում: Այս ամրոցը ռազմական կառույցբ է եղել: Կառուցվել է միջնադարում 10-11-րդ դարերում: Կառուցել են Սարահարթի վրա Պահլավունի իշխանները: Բջնի բերդի տիրակալն էր Վասակ Պահլավունին։ Բերդը հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից պաշտպանված է վերձիգ ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ բրգավոր հենապատ-պարսպապատով, որն այժմ կիսավեր է։ Բերդում բազմաթիվ շենքերի ավերակներն ու հետքեր են մնացել: Բերդը ավերվել և ամայացել է XVI-XVII դդ: Առաջին անգամ Բջնի բնակավայրի մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին:

Մի քիչ տեղեկություն կարողեք իմանալ այս հղումով:

May 31

Ամառային ճամբարի առաջին շաբաթի երրորդ օրը

Այսօրվա օրը ինչպես միշտ անցավ շա՜տ լավ: Այսօր ես ամեն օրվա պես հասել էի ուշացած, բայց լավ էր, որ երգի ժամին ոչմի կարևոր բան չէինք անում: Երբ ես հասա պայուսակս դրեցի և բարձրացա վերնատուն: Երգի կաեսին հասա, բայց ընկեր Սեդան ինձ ասաց մի տղայի ուղղեկցեմ դեպի երկրորդ ջոկատ: Ուղղեկցեցի և գնացի նորից վերնատուն: Երբ հասա ընկեր Սեդան դրեց երաժշտություններ և մենք սկսեցինք աչքերը փակ լսել, որովհետև աչքերը փակ մենք տարբեր գույներ էինք տեսնում երաժշտություն լսելիս: Վերջում ես նվագեցի <<Pink Panter>> երաժշտությունը: Երկրորդ ժամին չորրորդ դասարանցիները լեգոներով էին խաղում, իսկ ես և Մանեն միասին խոսում էինք, մուլտֆիլմ էինք պատրաստում: Երրորդ ժամի քեսին մեր ջոկատի տղաները վերադարձան ֆութբոլի հաղթանակով: Երրորդ ժամին մենք Բջնիի մասին տեղեկություն էինք հանում վաղվա ճամփորդության համար: Չորրորդ ժամին մենք գնացել էինք ջրվելու, որին ես չմասնակցեցի, որովհետև ես փոխնորդ շոր չունեի և դրսում ցուրտ էր: Վերջին ժամին մենք զբաղվում էինք սեղանի խաղերով: Շատ լավ անցավ այսօրը: Կուզենայի, որ այս ճամբարը լիներ տաս շաբաթ: