September 12

Ծիրանի ծառը

images (1)

Մաս առաջին

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս, Յուլիսիսը դիտում էր նրան ու ոչինչ չէր հասկանում։

Յուլիսիսը Սանթա Կլարա պողոտա վերադարձավ ճիշտ այն ժամանակ, երբ միստր Արենան հեծանիվով աշխատանքի էր գնում։ Մերի Արենան դռնից ձեռքով հրաժեշտ տվեց հորը և տուն մտավ։

Շաբաթ էր, Իթաքայի դպրոցականների ամենասիրելի օրը։ Փոքր- ինչ հեռու գտնվող մի տնից դուրս եկավ ութ֊ինը տարեկան մի տղա։ Յուլիսիսը ձեռքով ողջունեց այդ տղային և տղան պատասխանեց։ Այդ տղան Լայոնել Քեբոտն էր, որին թեև հարևանները հիմար էին համարում, սակայն մարդկային մի մեծ էակ էր, հավատարիմ, բարի և վեհանձն։ Մի պահ հետո Լայոնելը նորից նայեց Յուլիսիսին և, չիմանալով անելիքը, դարձյալ ձեռքով ողջունեց։ Յուլիսիսը պատասխանեց։ Այսպես այդ փոխադարձ ողջույնը շարունակվեց կանոնավոր ընդմիջումներով, մինչև որ Արայի մթերային խանութի կողքի տնից դուրս եկավ Օգյուստ Գոթլիբը։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։ Նոր առաջնորդը նայեց շուրջը, տեսնելու համար, թե հետևորդներից ովքեր են ներկա։ Նա ահամարհեց Լայոնելին՝ իբրև հիմարի և Յուլիսիսին՝ իբրև փոքրի, սակայն ողջունեց երկուսին էլ։ Ապա գնաց փողոցի կենտրոնը և սուլեց՝ լրագրավաճառ տղաներին հատուկ ոճով։ Դա մի զիլ սուլոց էր շատ հեղինակավոր, խիստ հրամայական ու անպայմանորեն վճռական։ Օգին սպասեց այն մարդու վստահությամբ, որը գիտե, թե ինչ է անում և ինչ արդյունքի պիտի հասնի։ Անմիջապես լուսամուտներ բացվեցին և պատասխան սուլոցներ լսվեցին։ Շուտով մի խումբ երեխաներ վազելով եկան փողոցի անկյունը։ Մի քանի րոպեում խումբը հավաքված էր։ Օգի Գոթլիբը՝ առաջնորդը, Նիքի Փալոդան, Ալֆ Ռայֆը և Շեկ Մանուկյանը։

— Ո՞ւր եք գնում, Օգի,— ասաց Նիքին։

— Գնում ենք տեսնելու, թե Հենդերսոնի ծիրանները հասե՞լ են,— ասաց Օգին։

— Ես կարո՞ղ եմ գալ, Օգի,— հարցրեց Լայոնելը։

— Արի, Լայոնել,— ասաց Օգին,— եթե հասած լինեն, մի քիչ կգողանա՞ս։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Յուլիսիսը երեք քայլ հեռացավ, կանգնեց և դիտեց։ Նա վիրավորված չէր Օգիի հրամաններից։ Նա հասկանում էր օրենքը։ Նա պարզապես դեռ պետք եղածին չափ մեծ չէր։ Նա թեև ուզում էր հարգել օրենքը, բայց չէր կարողանում դիմանալ խմբի մեջ լինելու ցանկությանը։

Հարցեր և առաջադրանքներ

1.Պատմվածքից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Էակ–արարած
Վեհանձն–մեծահոգի
Զիլ–սուր
Վճռական–կարևորԱ
2.Մուգ գույնով նշված հատվածները բացատրի՛ր (բանավոր):

Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Քանի որ կովն ու Յուլիսիսը չէին կարող բարեկամանալ, Յուլիսիսը  զգաց, որ նրանք իրար հետ մոտիկացան և դարձան ընկերներ, ինչպես շունն ու մարդը։

Տուն վերադառնալու ճանապարհին Յուլիսիսը կանգ առավ դիտելու, թե ինչպես է մյուս հարևանը ամբար շինում։ Այդ մարդը շատ բարձրահասակ էր, նյարդային և անհամբեր. նա չպետք է ձեռնարկեր այդպիսի աշխատանք։ Նա կատաղությամբ էր աշխատում, ամեն տեսակ սխալներ թույլ տալիս։

Այսինքն Յուլիսիսը տեսնում էր, թեինչպես է մյուս հարևանը ամբար պատրոստում շատ բարակացած, քանի որ այդ մարդը շատ նյարդային և անհամբեր էր և ամեն տեսակի սխալից ավելի էր բարկանում և վեջում ոչինչ չէր ստացվում։

Օգին թաղի երեխաների առաջնորդն էր դարձել այն օրվանից, ինչ Հոմեր Մաքոլին, տասներկու տարեկան դառնալով, հրաժարվել էր այդ դիրքից։

Օգին թաղի երեխաների առաջնուրդն էր, քանի որ նա զբաղեցնում էր երեխաներին և ուրախացնում, իսկ, երբ Համեր Մաքոլին դարձավ տասներկու տարեկան, նա այլևս չուզեցավ այդ գործով զբաղվել։

— Գողանալը մեղք է,— ասաց Լայոնելը։

— Ճիշտ է, բայց դա չի վերաբերում ծիրաններին,— հանդիսավոր ասաց Օգին,— իսկ դու, Յուլիսիս,— ասաց նա,— գնա տուն։ Սա փոքր տղաների գործը չէ։ Վտանգավոր է։

Քանի որ Օգին ասում էր Լայոնելին արի գնանք գողանանք ծիրանները, նա իր ճիշտ խելքով, ասաց, որ գողությունը լավ բան չէ, իսկ օգի ասաց ծիրան գողանալը, դա գողություն չէ, որովհետև դա սովորական միրգ է։ Օգին Յուլիսիսին ասաց դա վտանգավոր է, քանի որ Յուլիսը կարող էր ընկնել ծառից կամ բարձր ինչ–որ բան ասել և բռնացնել բոլորին։
(Ես այդպես եմ մտածում)

6.Գրի՛ր նշված բառերի հոմանիշները՝ ամբար,առաջնորդ, վճռական, հնազանդ, հռչակավոր:
Ամբար–պահեստ
Առաջնորդ–կարևոր
Վճռական–կարևոր
Հնազանդ–խելոք
Հռչակավոր–մեծանուն

September 12

Գործնական աշխատանք

  1. Ուղղագրական բառարանից դո՛ւրս գրիր բառեր, որոնք բավարարեն տրված պայմաններին:

Օրինակ՝

5 տառ, 6 հնչյուն — երանգ:

4 տառ, 6 հնչյուն-որևէ
5 տառ, 6 հնչյուն-կռունկ
6 տառ, 7 հնչյուն–որոշել
8 տառ, 10 հնչյուն–որովհետև

2․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:

Օրինակ՝

տպագիրգրաճանաչ — ի-ն դարձել է ը:

Հայրենասերսիրալիր–ե–ն դարձել է ի
Սպառազեն,զինավառ–ե–ն դարձել է ի
Անիղձըղձալի–ի–ն դարձել է ը
Լայնասիրտսրտագին–ի–ն դարձել է ը
Մեծատունտնական–ու–ն դարձել է ը
Բազմագույնգունագեղ–յ–ն սղվել է
Հետախույզ, հետախուզել–յ–ն դարձել է ե

3․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն–ոսկեգույն, փոշի + ա + կուլ–փոշեկուլ, տարի + ա + վերջ–տարեվերջ, այգի + ա + պան–այգեպան, բարի + ա + կամ–բարեկամ:
Ա հոդակապը հնչյունափոխվել է ե–ի

4․ Որտեղ պետք էկետի փոխարեն յ գրի՛րՈ՞ր դեպքում գրեցիր յն:

Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի, կայարան, խաբեություն, էի, գնայի, տղայի, Մարոյի:
Ես գրել եմ յ այտեղ, որտեղ կար ո և ա տառը յ–ից առաջ։

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման:

Ալեկոծված (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես անշառժ (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես արագ (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո համարձակվեց (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

6․ Տրված բառերն, ըստ հոմանիշության, բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ-անբախտ
Հին-վաղեմի
Փնթփնթան-դժգոհ
Հնամենի-հնօրյա
Անկայուն-խախուտ
Տոկուն-դիմացկուն
Երերուն-անհաստատ
Թշվառ-չարաբախտ
Պինդ-ամուր
Հինավուրց-
Դժկամ-դողդոջուն
Ապերջանիկ-տարաբախտ

7․ Տրված դարձվածքներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Պատի ծեփ դառնալ-գունատվել
Պայման կապել-պայմանավորվել
Քիթը կախել-թթվել
Բերանը բաց մնալ-զարմանալ
Իրեն պատեպատ տալ-նեղստրել