September 27

Հայաստանի պատմավարչական բաժանումները

Հայաստանի վաղ պատմավարչական բաժանումները

Հին ժամանակաշրջանում՝ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, բոլորիս հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։ Տարբեր ժամանակներում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը։

Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել է նոր պատմական ժամանակաշրջան՝ համահայկական թագավորությունների դարաշրջան։ Այդ ժամանակաշրջանի սկզբում ՝Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։ Ք․ա․ 4-րդ դարում փոխվեց այդ իրավիճակը։

Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները

Ք․ա․ 4-րդ դարից երկու հիմնական պետությունները Հայաստանի տարածքում հայտնի դարձան՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։

Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր  և նշանավոր աշխարհը Այրարատն է։ Պատահական չէ, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Վաղարշապատ և այլն) եղել է Այրարատ աշխարհում։

Փոքր Հայքը (Փոքր Հայաստան) տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք։ Նրանց սահմանաբաժանը  Արևմտյան Եփրատն էր։ Փոքր Հայքի տարածքը կազմում էր շուրջ 80 հազ․ քառ․ կմ։

Հետագա դարերի փոփոխությունները

5-րդ դարում Հայաստանի անկախ պետականության անկումից մի քանի դար անց հայերը կրկին վերականգնել են անկախ հայկական պետականությունը։ Ստեղծվել են մի քանի թագավորություններ։ Բագրատունիների և հայկական այլ իշխանական տոհմերի գլխավորությամբ Հայաստանում անկախ պետություններ են ստեղծվել և գոյատևել 9-12-րդ դարերում։

Հայերը 11-14-րդ դարերում հզոր պետություն են ունեցել նաև Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում՝ Կիլիկիայում։ Այն ընդգրկել է մինչև  50 հազ․ քառ․ կմ տարածք։

Սակայն ժամանակի ընթացքում հայերի հայրենիքում օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով Հայաստանի մեծ մասը հայազրկվել է։ Հայերը կորցրել են իրենց պատմական հողերի մեծ մասը։

Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք։ Այն իր մեջ ամբողջությամբ չի ընդգրկում Մեծ Հայքի և ոչ մի աշխարհ։ Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։ 1990-ական թթ․ սկզբին ծավալված Արցախյան ազատագրական պայքարի շնորհիվ ստեղծվեց մեր օրերի հայկական երկրորդ պետությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)։ Նրա մաս են կազմում գավառներ պատմական Արցախ և Սյունիք նահագներից։ ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում վարչական ի՞նչ բաժանումներ կային մեր հայրենիքի տարածքում։ Ի՞նչպես փոխվեց այդ բաժանումը Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին։

Ք․ա․ 3-2-րդ հազարամյակներում, բոլորիս հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների։

Ք․ա․ 1-ին հազարամյակի սկզբին մեր երկիրը թևակոխել է նոր պատմական ժամանակաշրջան՝ Վանի (Արարատյան) թագավորության օրոք և Հայկազունի Երվանդականների գահակալման առաջին շրջանում ամբողջ Հայաստանը միավորված էր մեկ պետական կազմավորման մեջ։

2․ Ե՞րբ հայտնի դարձան Մեծ Հայքը և Փոքր Հայքը՝ որպես առանձին թագավորություններ։ Ներկայացրե՛ք Մեծ Հայքի վարչական բաժանումը։
Ք․ա․ 4-րդ դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները։

Մեծ Հայքի (նշանակում է Մեծ Հայաստան) ընդարձակ տարածքը (ավելի քան 300 հազ․ քառ․ կմ) բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք և Փայտակարան։ Մեծ Հայքի ամենախոշոր  և նշանավոր աշխարհը Այրարատն է։ Պատահական չէ, որ Հայաստանի մայրաքաղաքների մեծ մասը (Երևան, Անի, Արտաշատ, Դվին, Արմավիր, Կարս, Վաղարշապատ և այլն) եղել է Այրարատ աշխարհում։

3․ Որքա՞ն է Հայաստանի Հանրապետության տարածքը, Մեծ Հայքի ո՞ր մասն է այն կազմում։
Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ունի շուրջ 30 հազ․ քառ․ կմ տարածք։ Այն իր մեջ ներառում է Մեծ Հայքի մի քանի նահանգների շատ փոքր մասը։

4․Ո՞ր նահանգների տարածքներն է զբաղեցնում ՀՀ-ն։
Մեր հանրապետության կազմում գավառներ կան Սյունիքից և Այրարատից, ավելի քիչ Գուգարքից և Ուտիքից։

5․Ո՞րքան տարածք է զբաղեցրել ԼՂՀ-ն։
ԼՂՀ-ն զբաղեցնում է շուրջ 12,5 հազ․ քառ․ կմ տարածք։

September 27

Կարդալ բայը չի սիրում հրամայական. Դանիել Պենակ

«Այո,  ես  այնքան  խիտ  օրակարգ  ունեմ,  որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնեմ:  Ումի՞ց  խլեմ՝  ընկերների՞ց,  հեռուստացույցի՞ց,  ճամփորդությունների՞ց,  ընտանեկան  հավաքների՞ց,  դասերի՞ց»:
Որտեղի՞ց  կարդալու  ժամանակ  գտնել:
Լուրջ  պրոբլեմ  է,  որը,  սակայն,  պրոբլեմ  չէ  բնավ:
Որքան  հաճախ  է  առաջանում  «երբ  կարդալ»  հարցադրումը,  նշանակում  է՝  այդքան  չկա  նաև  կարդալու  ցանկություն:  Եթե  մտածենք,  կտենենք,  որ  կարդալու  ժամանակ  ոչ  ոք  երբեք  չունի.  չունեն  փոքրերը,  պատանիները,  մեծերը:  Կյանքը  կարդալու  համար  անվերջանալի  խոչընդոտ  է:
—  Կարդալ…Ուրախությամբ  կկարդայի,  բայց  աշխատանքս,  երեխաները,  կենցաղային  հոգսերը.  Ժամանակ  չկա:
—  Ինչպես  եմ  ձեզ  նախանձում,  որ  կարդալու  ժամանակ  ունեք:
Իսկ  ինչո՞ւ  այն  մյուսը,  որն  աշխատում  է,  վազում  խանութներով,  երեխաներ  մեծացնում,  մեքենա  վարում,  երեք  տղամարդու  հետ  սիրախաղ անում,  ատամնաբույժի  մոտ  գնում,  մեկ  շաբաթից  պատրաստվում  տեղափոխվել.  ինչո՞ւ  նա  ունի  կարդալու  ժամանակ,  իսկ  միայնակ  բարոյախոսը  չունի:
Կարդալու  ժամանակը  միշտ  գողացված  ժամանակն  է:  Ումի՞ց  գողացված:  Ասեմ,  գողացված՝  ապրելու  պարտավորությունից: Կարդալու, ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:
Եթե  սերը  ստիպված  լինեինք  դիտարկել  ժամանակի  բաշխման  տեսանկյունից,  ո՞վ  կհամարձակվեր  սիրել:  Ո՞վ  ունի  սիրահարված  լինելու  ժամանակ:  Միևնույն  ժամանակ  ինչոր մեկը երբևէ հանդիպե՞լ է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում: Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել ինձ դուր եկած վեպը կարդալուն: Ընթերցանությունը  չի  կապվում  հասարակական  կյանքի  ձևաչափի  հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ  է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու  ժամանակ  (ժամանակ,  որն  ի  դեպ  ոչ  ոք  ինձ  չի  տա),  այլ  այն՝  կնվիրեմ  ես  ինձ  ընթերցող  լինելու  երջանկությունը,  թե ոչ:

Հեղինակ՝ Դանիել Պենակ

Առաջադրանքներ.

1.Խորհուրդ տո՛ւր այն մարդկանց, ովքեր ընթերցանությունը համարում են ժամանակի անիմաստ վատնում։

Պետք է միշտ կարդալ, կարդալը շատ կարևոր է բոլորի համար, կարդալը քո խոսքը լավացնում է, քո խոսքը գրագետ է դարձնում, դու երբեք սխալ չես անում ոչ մի նախադասության մեջ, բոլորը ունեն ազատ ժամանակ և ցանակալի է օգտագործել կարդալու համար:

2.Գրի՛ր` ի՞նչ սկզբունքով ես դո՛ւ գիրք ընտրում։

Ես նայում եմ, թե ինչ գիրք է ավելի հետաքրքիր և սկսում եմ կարդալ, օրինակ՝ իմ տան նոր գրքերը, ընտրում եմ գրադարանից և կարդում եմ:

4.Դուրս գրի՛ր կարևոր մտքերը, մեկնաբանի՛ր:

Կարդալու,ինչպես  և  սիրելու  ժամանակը,  լայնացնում  է,  մեծացնում  է  րոպեներից  և  վայրկյաններից  կազմված  ժամանակը:

Այս միտքը ինձ համար կարևոր էր և ես ընտրեցի այս նախադասությունը:

September 27

Գործնական աշխատանք

25. Յուրաքանչյուր շարքից առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

Ա)Ընչաքաղց-անկշտում
զգաստ-զգոն
լիովին-անբողջապես
ամբոխ-բազմություն
ջանասեր-ժրաջան
կարեկցել-գթալ:

Բ)Լուրթ-կապտագույն
համամիտ-համակարծիք
տոկուն-կայուն
հաղթանդամ-մեծամարմին
ստահակ-խարդախ
ալևոր-զառամյալ

Գ)Զեփյուռ-սյուք
ճգնել-ջանալ
պերճ-շքեղ
ձանձրալի-տաղտկալի
ճիրան-մագիլ
մեծանուն-անվանի

26. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սունկիգլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին
Հանգստանում էր հողմը բացատում`
Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)

27. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել-չափազանցնել

Բ. Շունչ տալ-կենդանացնել

Գ. Սիրտ անել-համարձակվել

Դ. Լույս սփռել-պարզաբանել

September 27

Jimin

Amazon.com: BTS JIMIN VOGUE Korea Magazine (A) : Home & KitchenPark Jimin is my favorite singer. I love his voice. He 28years old. He was born in October 13, 1995. He live in Korea, in Geomjeong County, Busan Province. In 2013, he made his debut as a member of the South Korean boy band BTS, under the record label Big Hit Entertainment. His favorite color is a puple. Jimin has released three solo tracks under BTS’ name—”Lie” in 2016, “Serendipity” in 2017, and “Filter” in 2020—all of which have charted on South Korea’s Gaon Digital Chart. He released his first credited solo song, the digital track “Promise”, which he co-wrote, in 2018 and recorded the duet “With You” with Ha Sung-woon for the soundtrack for the TvN drama Our Blues in 2022. Jimin released his debut solo album, Face in 2023. It debuted at number one in South Korea and Japan, and number two in the United States, while its second single, “Like Crazy“, debuted at number one on the US Billboard Hot 100, making him the highest-charting Korean solo artist in history on the Billboard 200 and the Hot 100 at the time, and the first to debut atop the latter. His immediate family includes his mother, father and younger brother. As a child, he attended Hodong Elementary School and Yeonsan Middle School in Busan. During middle school, she attended Just Dance Academy and learned modern dance.