November 9

 Մարմինների փոխազդեցություն

 Մարմինների փոխազդեցություն: Ուժ
Էջ 33

Հաստատուն արագությամբ հավասարաչափ շարժում հազվադեպ է լինում: Հաճախ մարմինները շարժվում են անհավասարաչափ. շարժման ընթացքում նրանց արագությունը մեծանում կամ փոքրանում է:
Օրինակ սեղանի վրայով գլորվող գնդի բախումը սեղանի վրա դրված անշարժ գնդի հետ: Բախման հետևանքով երկու գնդերն էլ փոխում են իրենց արագությունները. շարժվող գնդի արագությունը փոքրանում է, իսկ անշարժ գունդը սկսում է շարժվել:

Հարցեր

1. Ի՞նչ է փոխազդեցությունը, կարողանալ օրինակներ բերել:
Առավել հաճախ մարմինները շարժվում են անհավասարաչափ. շարժման ընթացքում նրանց ա րագությունը մեծանում կամ փոքրանում է:Հայտնի է, որ ոչ մի մարմին չի սկսում շարժվել ինքն իրեն։ Ինքն իրեն նաև կանգ չի առնում շարժվող մարմինը։

2. Ի՞նչ է ուժը, ի՞նչ տառով են այն նշանակում:
Ուժը նշանակում են F տառով:

3.Ե՞րբ են մարմինները փոխում իրենց շարժման արագությունը:
Կարող ենք եզրակացնել, որ մարմնի արագությունը փոխվում է միայն այն դեպքում, երբ նրա վրա ազդում են ուրիշ մարմիններ:

November 9

Առաձգականության ուժ

Հայտնի է, որ մարմինները փոխազդեցության հետևանքով փոխում են իրենց արագությունները: Եթե մարմինը չի կարող ամբողջությամբ շարժվել, ապա ուժի ազդեցությամբ նրա մասերը կարող են շարժվել իրար նկատմամբ: Այդ դեպքում մարմինը փոխում է իր ձևն ու չափսերը (տե՛ս նկարները):

3211_29_09_16_9_59_28.jpg

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա:

 

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:

doska1.gif

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջանում են ուժեր, որոնք խոչընդոտում են դեֆորմացիան:

Ուժի ազդեցությամբ մարմինները կարող են փոխել ոչ միայն իրենց շարժման արագությունն ու ուղղությունը, այլև ձևն ու չափերը:
Ձևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ: Ուժի ազդեցությունը վերացնելուց հետո առաձգական ձևափոխության դեպքում մարմինները վերականգնում են իրենց սկզբնական ձևը և չափերը:
Առաձգական ձևափոխության դեպքում սեղմված, ձգված, ճկված կամ ոլորված մարմիններում նույնպես ուժ է առաջանում, որը ձգտում է վերականգնելու մարմնի սկզբնական ձևը և չափերը: Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ:

դ. 2.3Առաձգականության ուժ, ուժի չափումը

Հարցեր
1. Բերել կենցաղում հանդիպող առաձգական երևույթների օրինակներ:
Քանոն, պլաստիկ, ծառը, զսպանակ, զսպանակ խաղալիք․․․
2. Մարմինների ձևափոխության ի՞նչ տեսակներ կան:
Ձ ևափոխությունը լինում է առաձգական և պլաստիկ:
3. Ե՞րբ են առաջանում առաձգականության ուժեր:
Առաձգական ուժն առաջանում է այն ժամանակ, երբ ձևափոխվում է առաձգական մարմիններ

November 9

Սեբաստացի օրեր. Ինչպե՞ս դարձա սեբաստացի

Քանի որ արդեն մանկապարտեզը վերջացրել էի մայրիկս փնտրում էր դպրոց: Եվ մեկ օր մայրիկս ՙՙFacebook՚՚-ում տեսավ, որ կա մի դպրոց ՙՙՄխիթար սեբաստացի կրթահամալիր՚՚ անունով: Մայրիկս զանգեց, պայմանավորվեց և մենք գնացինք արևմտյան դպրոց: Մեզ դիմավորել էր Լ. Պետրոսյանը. իմ առաջին դասարանի դասղեկը: Ես շատ ոքեվորված էի: Բայց տխրեցի, որ ամառը մայրիկս ինձ ասաց. -Դու պետք է գնաս աշնանը երեք ամիս հետո: Իսկ, երբ եկավ աշունը ես ոքեվորված գնացի դպրոց և շարունակում եմ գնալ: