November 29

Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին

Իմ Մելիք քեռին Ֆրեզնոյից Նյու Յորք իր առաջին ճամփորդության էր մելնելու, և ուղևորվելուց առաջ նրա Կարո քեռին, իհարկե, եկավ, նստեց ու նկարագրեց ճանապարհի դժվարությունները։

— Գնացք ես բարձրացել, վագոնում ես,— ասաց ծերունին,— ապահով մի տեղ ես ընտրում ու նստում, դեսուդեն չես նայում, եղա՞վ։

— Եղավ, սըր,— ասաց Մելիք քեռիս։

— Գնացքը դեռ նոր է շարժվել՝ երթուղայինի համազգեստով երկու մարդ են մոտենում ու տոմս են հարցնում։ Բանի տեղ չես դնում, թողնում անցնում են։ Ուրեմն հասկացան, որ իրենց իսկությունը գիտես։ Խաբեբա են, գնացքի սպասավոր չեն։

— Բայց ե՞ս ինչպես հասկացա՝ որ խաբեբա են։

— Հենց մոտեցան ու հարցրին՝ դու հասկացար, դու միամիտ երեխա չես։

— Լավ, սըր։

— Քսան մղոն արդեն անցել ես, եղա՞վ, տեսքից բարի մի երիտասարդ մոտենում ու քեզ սիգարետ է մեկնում։ Չես վերցնում, «ծխող չեմ», չես ծխում։ Սիգարետի մեջ թմրախոտ է։

— Այո, սըր։

— Գնացիր վագոն֊ռեստորան. հենց դռների մեջ մի շատ սիրունատես ու թարմ արարած իբր թե պատահաբար դիպչում, քեզ համարյա թե փաթաթվում ու հետո շփոթվում, ժպտում ու հազար ներողություն է խնդրում։ Այդ րոպեին նա հմայիչ է, քեզ խելքահան է արել, ուզում ես քո մտերիմը լինի։ Չի՛ կարելի։ Քո այդ դավաճան խռովքը ճնշում ու քեզ համար ճաշելու ես գնում։ Այդ կինը խարդախ կին է։

— Ինչ է՞,— հարցրեց Մելիք քեռիս։

— Լի՛րբ է, լի՛րբ,— բղավեց ծերունին։— Մտել ես ռեստորան, ճաշում ես։ Մի մոռացիր, որ ախորժելի ուտելիք ես պատվիրել։ Ռեստորանը լեփ֊լեցուն է, և այդ կինը իբր թե պատահաբար քո սեղանակիցն է. մի՛ նայիր աչքերին, գլուխդ կախ քո ուտելիքին կաց, հետդ, ահա ուզում է խոսել՝ խուլ ես, չես լսում։

— Հասկացա, սըր։

— Խուլ ես, իր երգեցիկ ծլվլոցը չեմ լսում, պոկվելու միակ միջոցը խլանալն է։

— Ինչի՞ց պոկվելու։

— Թակարդից,— ասաց ծերունին։— Ես ճամփորդել եմ ու գիտեմ կանանց թակարդից։

— Այո, սըր։

— Ուրեմն այս մասին՝ էլ վերջ։

— Այո, սըր։

— Էլ խոսք չլինի, վերջ։ Ես կյանք եմ ապրել ու գիտեմ, ես հացի կարոտ չեմ քաշել ու աչքս ուրիշի ունեցածին չեմ գցել։ Ես յոթ ժառանգ եմ մեծացրել։ Ես հող ունեմ, այգի, ծառեր, փող ու անասուն։ Ամեն ինչ աշխատանքով ու կամաց֊կամաց է լինում, չի կարելի հանկարծ գտնել ու ասել՝ գտա։

— Իհարկե, սըր։

— Ռեստորանից քո տեղին դառնալիս հայտնվեցիր ծխարանում, թղթախաղն այնտեղ տաքացել է։ Քառասունհինգ֊հիսսուն տարու երեք մարդ թուղթ են խաղում, մատներին իբր թե թանկարժեք քարերով փայլուն մատանիներ են։ Քեզ բարեկամարար ողջունեցին ու մեջները քեզ համար տեղ բացեցին։ Անգլերեն չես հասկանում. «Չեմ հասկանում անգլերեն»։

— Այո, սըր։

— Այսքան բան։

— Անչափ շնորհակալ եմ,— ասաց Մելիք քեռիս։

— Եվս մի կարևոր խորհուրդ,— պատվիրեց ծերունին.— գիշերը, երբ քնելու լինես՝ փողը գրպանիցդ հանիր ու կոշիկիդ մեջ դիր։ Կոշիկը դիր բարձիդ տակ ու գիշերը գլուխդ բարձից մի կտրիր։ Աչքդ փակ քնած ձևացիր, բայց հանկարծ չքնես։

— Լավ, սըր։

— Այսքան բան, քեզ բարի ճամփա։

Կարո քեռին գնաց, և իմ Մելիք քեռին մյուս օրը գնացքով ուղևորվեց ամբողջ Ամերիկայի մյուս ծայրը՝ Նյու Յորք։ Այն, որ երկաթուղայինի համազգեստով երկու խաբեբա էին լինելու՝ գնացքի սպասավորներ էին եղել, թմրախոտով սիգարետ առաջարկող երիտասարդը չէր երևացել, խարդախ հմայուհու տեղը ռեստորանում այդպես էլ ոչ մի կին չէր հայտնվել, և ծխարանում էլ ոչ ծխող էր եղել ու ոչ էլ տաք թղթախաղ։ Գիշերը խեղճ Մելիք քեռիս փողը խցկել էր կոշիկի մեջ, կոշիկը՝ բարձի տակ և գլուխն էլ պինդ դրել բարձին ու մինչև լուսաբաց աչք չէր փակել, բայց մյուս օրը իր կարգը ինքն էր խառնել։

Մյուս օրը ինքն էր սիգարետ մեկնել մի երիտասարդի և սա վերցրել էր շնորհակալությամբ, վագոն֊ռեստորանում ընթրողների մեջ ինքն էր նստել գեղեցիկ կնոջ սեղանին, ծխարանում ինքն էր սկսել ու տաքացրել թղթախաղը և մինչև Նյու Յորք հասնելը ինքը ծանոթացել բոլոր ուղևորների հետ և գնացքում բոլորը մեկառմեկ բարեկամացել էին իրեն։ Իսկ Օհայո քաղաքով անցնելիս՝ սիգարետը հաճույքով ընդունած երիտասարդը, ինքը՝ Մելիք քեռիս, և պարմանի երկու օրիորդ քառյակ կազմած միաբերան «Վոբոշյան բլյուզ» էին երգել։

Փառահեղ ճամփորդություն էր եղել։

Երբ այս Մելիքը վերադարձավ Նյու Յորքից, իր Կարո քեռին տեսության եկավ։

— Տեսքդ հիանալի է, քրոջ տղա,— ասաց,— երևի թե իմ խորհուրդներով ես շարժվել, այո՞։

— Միայն խորհուրդներով,— ասաց Մելիք քեռիս։

Ծերունին հայացքը հեռու հորիզոններին հառեց.

— Ես գոհ եմ, որ կյանքիս փորձը մեկին պետք եկավ։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
  2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
    Ես նրան խորհուրդ կտամ, որ գնացքում շատ ընկերներ ձեռք բերի:

3.Բնութագրի՛ր Կարո քեռուն։
Կարո քեռին շատ լավ ծերուկ էր, շատ պետքական խորհուրդներով:
(Շատ դուր եկավ նա ինձ):

4.Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

Կարո քեռիի խորհուրդները

Մեծ մարդու երկար, ճամփորդական կյանքը

5. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:

Կարո քեռին շատ լավ ծերուկ էր, շատ պետքական խորհուրդներով:

Մելիք քեռին երջանիկ և ինքնագլուխ մարդ էր:

Հեղինակը շատ հետաքրքիր պատմություն գրող, իսկ անունը՝ Վիլյամ Սարոյան:

6. Պատմության համար նոր ավարտ հորինիր:

Մելիք քեռին շատ ընդունակ մարդ էր և ինչ որ Կարոս քեռին ասաց այդպես էլ արեց: Կարո քեռին, ոնց ասաց այդպես էլ եղավ: Բայց կար մի մարդ, ով նույնպես նրա քեռիի խորհուրդներին էր հետևում,  և Մելիքը փորձեց ընկերանալ: Անունը հարցրեց, նա ասաց.

-Բարև, ես Լավրենտին եմ, արի միասին ընկերություն անենք.

Քեռիս ասաց.

-Իհարկե, ես հենց քեզ հետ էի ուզում ընկերանալ:

Նրանք արդեն ընկարացան և ամեն ինչ միասին արեցին, բայց միայն մի բան չարեցին՝ կոշիկը չդրեցին բարձի տակ, վստահ լինելով, որ ոչ ոք չեր գողանա: Ամեն ինչ նրանք միասին էին անում, հացը միասին էին ուտում, ըմպելիքը միասին էին ըմպում…

Երբ այս Մելիքը վերադարձավ Նյու Յորքից, իր Կարո քեռին տեսության եկավ։

— Տեսքդ հիանալի է, քրոջ տղա,— ասաց,— երևի թե իմ խորհուրդներով ես շարժվել, այո՞։

— Միայն խորհուրդներով,— ասաց Մելիք քեռիս։

Ծերունին հայացքը հեռու հորիզոններին հառեց.

— Ես գոհ եմ, որ կյանքիս փորձը մեկին պետք եկավ։

November 29

Ամբողջ թվեր

Դաս 1 Ամբողջ թվեր․ Նոր թեմա

Ամբողջ թվեր. Նոր թեմա

Դաս 2 Ամբողջ թվերի շարքը և դրանց համեմատումը

Ամբողջ թվեր

Կոորդինատային ուղիղ

O կետն ուղիղը բաժանում է երկու ճառագայթների, որոնցից մեկն ուղղված է Օ կետից դեպի աջ (դրական ուղղություն), մյուսը` Օ կետից դեպի ձախ (բացասական ուղություն)։

Այժմ ընտրենք մի հատված (միավոր հատված) և այդ ճառագայթների վրա նշենք այն կետերը, որոնց հեռավորությունները O կետից միավոր հատվածի երկարության բազմապատիկներն են։ O կետը կոչվում է հաշվարկման սկիզբ (կամ սկզբնակետ) և համապատասխանում է զրոյին։ Այդ պատճառով այդ կետի դիմաց գրում ենք 0 թիվը ։ Բացասական թվերը ուղղի վրա ներկայացվում են այն կետերով, որոնք գտնվում են O կետից ձախ, դրական թվերը` այն կետերով, որոնք գտնվում են Օից աջ:

Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ (կամ կոորդինատային առանցք )։ Նշենք, որ հաշվարկման սկզբնակետը կոչում են նաև կոորդինատների սկիզբ։ Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ և գրվում է կետը նշանակող տառի կողքին` փակագծերի մեջ։ Օրինակ՝ 57-րդ նկարում նշված կետերի համար կարող ենք գրել. E (–3), D (–1), O (0), A (+1), B (+2), C (+5)։

Առաջադրանքներ՝

  1. Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր. Գրե՛ք նրանց կոորդինատները:

A(-5), B(-3), C(-2)
D(+1), E(3), F(5)

  1. 2. Գրե՛ք տառերով նշանակված կետերի կոորդինատները

E(-9), F(-8), G(-6), K(-3), A(+1), B(+4), C(+7), D(+9)

A(-10), B(-7), C(-4), D(-2), E(-1), F(+3), G(+5), K(+8)

  1. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1 սմ է։


  1. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։
  2. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝

 ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,

 բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

6 Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում հետևյալ թվերի միջև.

 ա) –5 և 3
ա) 8
բ) 0 և 4
բ) 4
գ) 7 և 15
գ) 9

7 ABCD և BCEF քառանկյունները ուղղանկյուններ են, |AD|=5 սմ։ Որքա՞ն է FE հատվածի երկարությունը։

5սմ

8 560-ը ներկայացրե՛ք երկու թվերի գումարի տեսքով, որոնց հարաբերությունը 3 ։ 4 է։

240 և 320

9 Նվազման կարգով դասավորե՛ք հետևյալ թվերը. –1, +2, 0, –14, –7, +18, –3, +11։

+18, +11, +2, 0, -1, -1, -7, -14

10 Աղաջրում յուրաքանչյուր 50 մաս ջրին ընկնում է 3 մաս աղ։ Քանի՞ գրամ աղ կա 3710 գ աղաջրում:
3710 ÷ 50 = 77․3
77․3 · 3 = 222.6

Continue reading