Երգի հրապույրը. Ավետիք Իսահակյան
Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
— Բարի տղա, ինչ -որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…
Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …
Առաջադրանքներ՝
2.Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:
Ես խորհուրդ կտամ, որ նա ուշադրություն չդացնի, սրտին մոտիկ չտանի և երբեք չդադարի իր գործիք նվագելը:
4.«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:
Ես օգնում եմ ովքեր կարիք ունեն, անհանգստանում եմ, նրա հետ շատ ժամանակ եմ անցկացնում…
6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր, օրինակ` բարդ-մարդ+ա+շատ, ծով+ափ
ածանցավոր-լավ+ություն, ան+տուն
| Բարդ | Ածանցավոր |
| հոգեգրավ | հազարավոր |
| ծովափ | մենակություն |
| համբուրել | ափում |
| շրջապատեցին | դյութական |
| վշտահար | չուներ |
| մարդաշատ | մարդիկ |
| շողշողուն | անգթությամբ |
| չարքաշների | անտուն |
| քարսիրտ | քնքշությամբ |
Առաջադրանքներ՝
1.Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:
Մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում։
Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև
Զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:
Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը:
3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը. «…և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»:
Այս մտքից ես հասկանում եմ, որ բոլրիս մեջ էլ և սեր կա և վիշտ, քանի որ միայն վիշտն է թուլ տալիս զգալ իրական սերը։
5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց, ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:
Այո, ես 2020թ-ին ես արդեն հանդիպել եմ՝ իմ քույիկին։ Նա 5 տարեկան է և նա չի սիրում լվացվել, իր խաղալիքները հավաքել, բայց ես նրա հետևից հավաքում եմ և այդքան շատ չեմ վիճում նրա հետ: Նաև մեր բակում եմ տեսել այդպիսի երեխաներ, նրանք միայն նրանց մասին են մտածում, աղջիկներին նեղացնում են, խաբում են․․․
