Վաճառականի խիղճը
Լինում է չի լինում մի գյուղացի: Մի օր այս գյուղացին իր մինուճար որդուն տանում է քաղաք մի վաճառականի՝ մի սովդաքարի մոտ աշակերտ տալու: Երկար զրուցելուց հետո վաճառականը համաձայնում է հինգ տարով վերցնել տղային, իսկ ռոճիկի հարցը գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան կցանկանա վճարել հինգ տարուց, թող այնքան էլ վճարի: Անցնում է երեք տարի: Գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դառնում, բոլոր հարևանները շատ նախանձում են, որ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի: Երբ լրանում է հինգ տարին, տղան մայրիկից նամակ է ստանում, թե հայրը «մերձիմահ հիվանդ է», թող հաշիվները տիրոջ հետ փակի ու վերադառնա: Մայրը նշում է, որ որդին գումարի համար չհակաճառի, քանի որ հայրը նրա վարձի հարցը թողել է վաճառականի խղճին, որքան կտա, վերցնի, շատ թե քիչ: Սակայն վաճառականը առհասարակ մտադիր չէ գումար տալ տղային՝ պատճառաբանելով, որ նրան հինգ տարի պահել է, փեշակ սովորեցրել, էլ ինչ է ուզում, ոչ մի կոպեկ չի տա, ուր ուզում է գնա: Այդ ժամանակներում, երբ մարդ էր մահանում, բարեկամներին լուրը հասցնում էր ծխատեր քահանան և ամեն ծախս նա էր անում ու վերջում հաշիվ ներկայացնում: Մյուս առավոտ գործակատարը գնում է եկեղեցի: Քահանային ասում է, թե իր տերը վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնել և թաղման ծախսերի պատրաստություն տեսնել: Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը հոգեհանգստին ներկա լինելու: Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և տեսնում, որ սա պատշգամբում նստած թեյ է խմում: Ասում է, թե իբր անցնում էր տան մոտով, ուզեց այցելել: Քիչ անց իրար հաջորդելով գալիս են տարբեր մարդիկ ու տեսնելով քահանային վաճառականի հետ զրուցելիս՝ հետ են գնում: Վաճառականը բարկանում է ու ծառային կարգադրում, որ կանչի այդ մարդկանցից մի քանիսին: Սրանք ասում են, որ իրենց հայտնել են, թե իբր մեռել է և եկել են հոգոցի վրա: Քահանան ևս ասում է, որ այդ հարցով էր եկել: Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ, հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարը ուզում էր իրեն սաղ-սաղ թաղել, խնդրում է դատաստան: Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, ասում, որ վաճառականը խիղճ չունի, ուստի իր համար մեռածի հաշիվ է, և նա դիմեց այդ միջոցին: Թագավորը պատվիրում է դահիճներին կախել տղային: Թագավորը հարցնում է վաճառականին՝ թե էլ ուրիշ ասելու ոչինչ չունի: Վաճառականը ասում է, թե չունի, թող կախեն տղային: Երեք անգամ թագավորը նույն հարցը տալիս է վաճառականին, երեք անգամ սա նույնն է պատասխանում: Թագավորը կարգադրում է դահիճներին հետ բերել տղային և կախել վաճառականին: Ապա նույն հարցը տալիս է տղային: Սա լռում է: Երրորդ անգամ հարցնելիս, տղան լացակումած ասում է, որ ինքը խղճում է նրա զավակներին, մտնում է նրա դրության մեջ, ինքը ոչ մի պահանջ չունի նրանից և հրաժարվում է մի որևէ վարձատրությունից: Թագավորը պատվիրում է դահիճներին հետ բերել վաճառականին: Կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի կիսեն և կեսը տան գործակատարին: Այսպիսով վաճառականի հարստության կեսը տալիս են գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին:
Հարցեր և առաջադրանքներ
1.Հատվածից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը, բացատրի՛ր, կազմի՛ր նախադասություններ։
մինուճար-ծնողների միակ զավակը հանդիսացող
սովդաքար-վաճառական
Մի օր այս գյուղացին իր մինուճար որդուն տանում է քաղաք մի վաճառականի՝ մի սովդաքարի մոտ աշակերտ տալու:
ռոճակ-աշխատավարձ
Իմ մայրիկը ամեն օր ստանում է մեծ աշխատավարձ:
մերձիմահ-մահվան մոտիկ
Երբ լրանում է հինգ տարին, տղան մայրիկից նամակ է ստանում, թե հայրը «մերձիմահ հիվանդ է», թող հաշիվները տիրոջ հետ փակի ու վերադառնա:
փեշակ-արհեստ
Ես շատ եմ սիրում արհեստով զբաղվել և ունեմ շատ գործեր:
ծխատեր-եկեղեցական ծուխ ունեցող
Պատարաքի ժամանակ քահանան բոլոր մարդկանց հյուրասիրեց լավաշ և գինի, իսկ հյուրասիրությունից հետո անմիջապես եկեղեցական ծխով լցրեց եկեղեցին:
եղելութուն-դեպք
Արցախում ընդմիշտ լինում են դեպքեր, քանի որ մենք չենք կարողանում պաշտպանել մեր հայրենիքը:
դահիճ-մահապատիժ
Գողի կյանքի վերջը ընդմիշտ լինում է դահիճը, որը շաը ցավոտ և դաժան է:
գանգատ-բողոք
Իմ մայրիկը ծնողական ժողովին բողոքեց, քանի որ պատմության ժամին մեզ դասը չեն բացատրում:
2.Համառոտ ներկայացրու հեղինակի ասելիքը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն:
Գյուղացու տղան շատ խելացի է լինում, որ կարողանում է վաճառականին իրեն արժանի պատասխանը տալ։ Բայց նա նաև շատ ազնիվ է լինում ու հարգալից, քանի որ իր հոր խոսքը նրա համար գրավոր պայմանից էլ թանկ է լինում։
3. Եթե համդիպեի վաճառականին…
Եթե հանդիպեի վաճառականին ես նրան ուղղակի առ կհամարեի, կամ ականջից ուժեղ կբռնեի ու կտանեի ծերանոց և բոլոր գանձերը կվերցնեի: Մի լավ կծեծեի ու շատ ցավոտ: Հետո դուրս կհանեի մի օր և կամուսնացնեի մի տղայի հետ:
4. Բնութագրի՛ր հեքիաթի հերոսներին:
Տղա
Տղան շատ արդար երեխա էր և ամոթանքով:
Վաճառական
Վաճառականը շատ ագահ էր, չար և անսսիրտ:
Ծնողները
Ծնողները, նույնպես անսիրտ էին, քանի որ նրանք հինգ տարող տղային թողեցին վաճառականի մոտ:
Թագավորը
Թագավորը շատ արդար էր և ճիշտ ավագ:
Քահանա
Քահանան, նույնպես շատ արդար էր:
5. Արդարացրու՛ կամ մերժի՛ր հեքիաթում արտահայտված գաղափարը։
Ես արդարացնում եմ հեքիաթում արտահայտված գաղափարը, որովհետև տղան և թաքավորը արդարություն արեցին և անսիրտ վաճառականի գանձերը ստիպելով:
6. Ստեղծագործական աշխատանք՝ «Բարությունը կփրկի աշխարհը»։
«Բարությունը կփրկի աշխարհը»
Բարությունը ամենակարևորն է այս աշխարհում, քանի որ ոչ ոք չի կարող լինել առանց բարությունով: Ես շատ եմ հանդիպել այնպիսի մարդկանց, ովքեր չեն կարողանում տիրապետել իրենց չարությունը: Մարդիկ պետք է իրենց չարությունը դուրս հանեն իրենց հոգուց: Օրինակ մայրիկների և հայրիկների մոտ միշտ կա բարությունը և հոգատարությունը, բայց կան երեխաները ովքեր չեն տեսնում և ատում են նրանց: Տղաները միշտ չեն սիրում աղջիկներին և միայն սկսում են սիրահարվել խելքով մեծ տարիքում: Ես շատ կուզենայի, որ պատերազմը, լեզվակռիվը, վեճերը ավարտվեն ամբողջ երկրով և սերը պետք է միշտ հաղթելու է: Աստված արդեն ջանքեր է գործադրել, որպեսզի մարդիկ լինեն բարի: