February 9

Ամենից լավ տունը

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Մի գորշ խըրճիթում,
Մի հին խըրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տըղան,

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն է,

Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գընամ շըրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տըներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խըրճիթից,
Էս հին խըրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տըներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խըրճիթը,

Էն հին խըրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

«Գըտա՞ր, զավա՛կըս», հարցըրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տըղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։

Առաջադրանքներ

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

եզերք-ծայր

խրճիթ-տուն

հոյակապ-շքեղ

ուրախ-զվարթ

Գրի՛ր տրված բառերի հականիշները։

անհանգիստ-հանգիստ, խաղաղ

տակ-վրա

հեռանալ-մոտենալ

հին-նոր

Բնութագրի՛ր բանաստեղծության հերոսին։
Տղան շատ անհանգիստ էր, որովհետև ուզում էր գնալ ուրիշ երկիր և իր ու մոր համար նոր տուն գտներ։ Տղան գնում էր և հոյակապ մեծ տներ էր տեսնում, բայց տղան զգում էր, որ մի բան պակասում է և տղան ետ եկավ իր մոր մոտ և ասաց․
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խըրճիթն է,
Էս հին խըրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Եվ տղան հասկացավ, որ իր տնից հեռու չի ուզում գնա։

Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր տղային բնութագրող հատվածները։

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմըկում, անվերջ փըրփըրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,

Բնութագրի՛ր մորը։
Մայրիկը շատ բարի էր, միշտ ուրախ և նա սիրում էր իր խրճիթը։


Posted February 9, 2022 by Լիա Մկրտչյան in category Հեքիթաներ, Մայրենի

About the Author

Բարև, ես Լիա Մկրտչյանն եմ, այս բլոգի բլոգավարը: Ես սիրում եմ իմ բլոգը: Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիր”-ում, 6.5 դասարանում: Իմ ամենասիրած առարկաները երգը, մաթեմատիկան և տեխնոլոգիան: Ես շատ գեղեցիկ եմ նկարում և երգում, նույսնիսկ հաճախում եմ ջութակի և դաշնամուրի: Կարող եք իմ երգերը լսել “Երգ” կարգում, իմ նվագած երաժշտությունները լսել "Ջութակի և դաշնամուրի" բաժիններում, իսկ իմ նկարները՝ “Ստեղծագործական աշխարհ” անունով բաժնում: Իմ աշխատանքները կարող եք գտնել, Լուսինե Պետրոսյանի բլոգում, նրա “YouTube”-յան էջից և իմ սիրելի բլոգից: Լուսինե Պետրոսյանի բլոգում և “YouTube”-յան էջում կգտնես իմ ընկերներին, ովքեր նկարվել են “Դասարան TV”-ում։ Իմ բլոգում կգտնեք շատ հետաքրքիր նյութեր տարբեր թեմաների մասին, տարբեր առարկաներից և կարող եք վայելել հաճելի երաժշտություն իմ կատարմամբ։ Հուսով եմ քեզ դուր եկավ իմ բլոգը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*