February 8

Կարծես թե դարձել եմ ես տուն

Կարդում ենք Տերյան․ <Կարծես թե դարձել եմ ես տուն>

Կարդա՛ բանաստեղծությունը, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

պարզկա-պարզ, հասարակ

Ի՞նչ տրամադրություն առաջացրեց այս բանաստեղծությունը։ Ներկայացրո՛ւ մեկ-երկու նախադասությամբ։

 Բանաստեղծությունը կարդալիս ես զգացի կարոտ, բանաստեղծը մտքով հասել էր իր տուն և տեսնում էր իր մորը իլիկ մանելիս: Բանաստեղծությունը ամենաքաղցր հիշողությունների մասին է, մանկության հուշերի մասին է:

Գրի՛ր նշված բառերի հոմանիշները

կրկին-նորից

անվերջ-շարունակվող

նայել-դիտել

անզոր-թույլ, տկար, անուժ

մանուկ-երեխա

արև-արեգակ

հանգչել-մարել

մշուշ-մեգ-մառախուղ

February 8

Փակագծեր պարունակող արտահայտություններ

Փակագծեր պարունակող արտահայտություններ

 

Արտահայտության արժեքը հաշվելիս փակագծերի առկայության դեպքում նախ հաշվում ենք փակագծում գրված արտահայատության արժեքը:

 

Օրինակ `

 

 

           3               1 2
  5000-(2495+795):70=4953

 

1) + 2 4 9 5   2)- 3՛ 2 9 0 7 0   3)- 5 0 0 0
      7 9 5     2 8     4 7         4 7
    3 2 9 0     4 9           4 9 5 3
                  4 9                  
                    0                  

 

 

Առաջադրանքներ

 

3215-(2490+110):50=3153

1)2490+110=2600

2)2600:50=52

3)3215-52=3153

 

60·(4884:4-288:8)=71100

1)4884:4=1221

2)288:8=36

3)1221-36=1185

4)60·1185=71100

2300։(50+100:2)-2•10+60։(12+18) =5

1)50+50=100

2)60:30=2

3)2·10=20

4)2300:100=23

5)23-20+2=5

 

220։(5+10:2)-21+6։(1+2) =3

1)5+10:2=5+5=10

2)6:(1+2)=2

3)220:10=22

4)22-21+2=3

 

115-(2+110:10)+6։(1+2)=104

1)2+11=13

2)6:3=2

3)115-13=102

4)102+2

 

1222-2•110+6։(1+2)=1004

 

14•(400-568:4)+16480:(5•8)=7732

1)400-568:4=400-142=258

2) 16480:(5•8)=16480:40=4120

3)14•258=3612

4)3612+4120=7732

                                                                      

(2000-40•5):90+380=400

1)2000-40•5=2000-200=1800

2)1800:90=20

3)20+380=400

 

3000 + 50 • (4900 : 7 – 698)=3600

1) 4900:7=700

2) 700-698=12

3) 50•12=600

4)3000+600=3600

 

6(3519:3-1005)=504

1)3519:3=1173

2)1173-1005=168

3)6•168=5

 

February 8

Ջուրը բնության մեջ

Ջուրը բնության մեջ ամենատարածված նյութն է: Դու արդեն գիտես, որ երկրագնդի մակերեսի մեծ մասը ծածկված Է ջրով: Երկրի վրա դժվար Է գտնել որևէ վայր, որտեղ ջուր չլինի: Ջուրն ամենուր է’ օվկիանոսում ու ծովում, գետում ու լճում, գետնի տակ ու հողում: Ջուր կա նույնիսկ առաջին հայացքից անջուր թվացող անապատում: Շատ ջուր կա օդում (ամպ, մառախուղ, գոլորշի, անձրև, ձյուն): Շատ ջուր կա նաև կենդանի օրգանիզմներում’ ամեն մի բույսի, կենդանու, մարդու մեջ: Առանց ջրի բուսական և կենդանական աշխարհն ամբողջությամբ կոչնչանար, այսքան գեղեցիկ մեր մոլորակը կվերածվեր անկենդան երկնային մարմնի, ինչպիսին, ասենք. Լուսինն է: Առանց ջրի մարդը կարող է ապրել մի քանի օր միայն:

Մարդը ջուրն օգտագործում է իր առօրյա կյանքում, ինչպես նաև դաշտերը, այգիները և բանջարանոցները ջրելու համար: Շատ ջուր է անհրաժեշտ գործարաններին ու ֆաբրիկաներին: Ծովերի ու գետերի ջուրն օգտագործվում է նավարկության և ձկնորսության համար:
Ջուրը կյանքի աղբյուր է: Առանց ջրի Երկրի վրա կյանք չի կարող լինել:
Բնության մեջ ջուրը գտնվում է հեղուկ (սովորական ջուր), պինդ (սառույց, ձյուն, կարկուտ) և գազային (գոլորշի) վիճակներում: Հեղուկ վիճակում մաքուր ջուրն անգույն է, անհամ, անհոտ, թափանցիկ և հոսուն: Շատ նյութեր ջրում լավ են լուծվում:
Երկրի վրա գտնվող ջուրն արևի և քամու օգնությամբ շարունակ «ճանապարհորդում է»: Այժմ պարզենք, թե ինչպես է դա տեղի ունենում: Արևը տաքացնում է օվկիանոսների, ծովերի, գետերի, լճերի և ցամաքի մակերևույթը: Այդտեղից ջուրը գոլորշիանում է ևբարձրանում վեր, մեծ բարձրությունների վրա այն վերածվում է մանր կաթիլների կամ սառցաբյուրեղների, որոնցից առաջանում են ամպեր: Ամպերից էլ ջուրը անձրևի կամ ձյան տեսքով թափվում է ցած: Ցամաքի վրա այդ ջրի մի մասը հոսում է դեպի գետերն ու լճերը, մյուս մասը ներծծվում է հողի մեջ: Ներծծված ջուրը մասամբ նորից դուրս է գալիս Երկրի մակերես՝ աղբյուրների տեսքով և սկզբնավորում առվակներ ու գետեր: Գետերը հոսում են դեպի ծովերն ու օվկիանոսները: Եվ այդպես շարունակ’ ջուրը շրջապտույտ է կատարում ։

February 8

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
-Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,- կ՚ըսէ հայրը։
-Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,- կը հարցնէ տղան։
-Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,- կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով։
Կազմող եւ մշակող՝ Արմէն Սարգիսեան
Արեւելահայերէնէ արեւմտահայերէնի վերածեց՝ Արթուր Անդրանիկեան