April 6

Գևորգ Էմին «Մայրը և որդին»

Սգավոր մի կին, կասկածը սրտում,
Գնում է՝ որդու բախտը բա՜ց անի,
Իմանա, թե ի՞նչ պատահեց որդուն. –
Մոռա՞ց է արդյոք,
Կորա՞ծ,
Կենդանի՞…
Մի խիզախ տղա, ցասումը սրտում,
Կռվով աշխարհի բա՜խտն է բաց անում,
Որ էլ ո՛չ մի մայր չսգա որդուն,
Եվ ոչ մի որդի չընկնի՛ աշխարհում…
Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
Հե՜յ, ոտքի՛ ելեք, ոսոխը վայրի,
Իր թաթն Իլյիչի դամբանին պարզած,
Ցրե՜լ է ուզում ուղեղն այս դարի,
Ջարդել՝ Կրեմլի զա՛նգը սրբազան:
Հե՜յ, ոտքի՛ ելեք, մի վերջին անգամ
Կորու՜ստն եմ զգում ես Աբովյանի,
Մեր հողն է խուժել տևտոնն անզգամ,
Որ Սուրբ Մաշտոցի նշխարքը տանի:
Որ ավերի՛ ու ջնջի՛ վերստին
Հին երկիրը մեր՝ նորացած խանդով.
Եվ, կիսատ երգի տողերը շուրթին,
Ընկնե՜ն Վարուժանն ու Սիամանթոն:
Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա…
Գիտե՞ս, թե ո՛վ է գալիս, մայրի՛կ,
Գիտե՞ս, թե ո՛վ է ելել մեր դեմ,
Ո՛վ է վերստին մեր աշխարհին
Բերում արհավի՜րք, մահ ու հրդեհ… –
Նա՛, ով եղբորը քո նշանված,
Տասնչորս թվին տարավ գերի,
Նա՛, ով Էնվերին “քը՜ս- քը՜ս” տված,
Ուզում էր հայոց հողն ավերի՛…
Ով, յանիչարի ձեռքերով չար,
Արյան ծո՜վ արեց հողը հայոց.
Շիրմաքա՛ր արեց ամեն մի քար,
“Վայոց ձո՜ր” – ամեն ձո՛րը հայոց…
… Մոռացե՞լ ես՝ ջա՛րդն անապատում,
Մոռացե՞լ ես դու Տեր- Զո՛րը սև…
Էլ ինչու՞, մայրի՛կ, լալի՜ս ես դու,
Որ կռի՛վ գնաց որդիդ կըրտսեր…

April 6

❤️Խորհուրդ իմ սիրելի մայրիկից❤️

❤️Բարև Ձեզ, ես Լիա Մկրտչյանն եմ: Ես այսօր կպատմեմ իմ մայրիկի խորհուրդների մասին: Շատ դեպքեր են եղել, որ մայրիկս վրաս բարկացած լինի և խորհուրդներ ասի: Ճիշտ է ես արդեն մեծ եմ, բայց մայրիկս ինձ միշտ խորհուրդ է տալիս, որ լավ լինի ինձ համար❤️:
❤️Մեկ անգամ ես և եղբայրս միասին նկարում էինք վձինով կտավի վրա: Մենք նկարում էին իմ ննջասենյակում: Նկարելուց մենք չէինք մտածում, որ կարող ենք ջուրը թափել, գետինը կեղտոտել և մեզ վրա ցփնել ներկը: Երբ վերջացրեցինք իմ մայրկը մտավ իմ և քույրիկիս ննջասենյակը և նկատեց, որ պատի, մահճակալի վրա կան մի քանի հատ կետիկներ և նույնպես մեր վրա էլ: Մայրիկս բարկացավ երկուսիս վրա և խորհուրդ տվեց, որ մենք նկարեինք դրսում կամ հարցնեինք, թե որտեղ նկարենք: Հետո մայրիկը ասաց գնացեք լվացվեք և ձեր շորերը փոխեք: Մենք գնացիքն լվացվեցինք, շորերը փոխեցիքն և նոր ցույց տվեցինք մեր նկարած գեղեցիկ նկարը: Նրանք ասացին, որ շատ գեղեցիկ է և այս պատմությունը այսքանով ավարտվեց❤️: