Զատիկ.Նախագիծ
Զատկական օրհնանքներ
Ծառզարդար, Ծառզարդար, ձերտունէկանք, Ծառզարդար:
Ով մեր փայը տա` զիզի բարձին նստի:
Ով էլ չտա` չոր քարին նստի:
Ով մեր փայը տա` դալարի, շեն մնա:
Ով էլ չտա` սլարի, մուկն էլ իրենց թթուն ընկնի:
Հատիկ տվեք էս օրվան, հավկիթ տվեք Զատկվան:
Ով որ չտա իմ երկու ձուն,
Մուկն ու կատուն` իրենց թթուն:
Ով որ կտա իմ երկու ձուն,
Աստված պահե իր փեսացուն:
Օրհնվեք, ձեր օջախը շեն մնա, ձեր մինը հազար դառնա:
Շեն մնաք, ծլեք, ծաղկեք, զորանաք:
Տաշտներդ լի հաց լինի,
Դըռներըդ միշտ բաց լինի:
Աստծո աջը ձեր գլխից անպակաս լինի:
Ջրի նման երկար կյանք ունենաք, ուրախ օրով մեծանաք:
Բախտավոր ապրեք, ձեր տան ծուխը չկտրվի:
Երկար արև լինեք, մազերդ չծռվի:
Վատ օր չտեսնեք, հող ցանեք, ոսկի հնձեք:
Օրհնվի ձեր յոթը պորտը:- Արեգ Դուրյան
Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
Ամեն մարդու դեղ ունեմ,
Կոտիկ, կոտիկ եղ ունեմ,
Բալիկներիս ախորժակի դեղ ունեմ:
Չի՜ք, չի՜ք, Ակլատիզի վերջին փետուրը չի՜ք:- բոլորով
Չիք, չիք, Ակլատիզը չիք:
Մեծ պասն անցավ, գոլ էլավ, Ակլատիզը թոլ էլավ:
Օրհնվեք, յոթ որդով սեղան նստեք,
Հազար էսպես սեղան նստեք,
Ու ձեր մինը հազար դառնա,
Դռներդ միշտ բաց կենա,
Օջախներդ վառ մնա,
Էսպես առատ սեղաններ
Ձեզնից ամեն մինն ունենա:
Հողմը փչեց ի հարավեն,
Ազատ վեցին դաշտ քձյուներ են,
Բեր կրություն է ամեն տղոց.
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի:
Մեզ և ձեզ մեծ ավետիս:
Զատիկն ասել է. «Հենց գամ` արմանաս, հենց գնամ` զարմանաս»:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Հավը կուտե հատիկ, հատիկ,
Ծով ձմեռեն կելնե Զատիկ:
Ավետիք, ձեզ ավետիք,
Ձեզ ու մեզ մեծ ավետիք,
Քրիստոնեյք, արթուն կացեք,
Քրիստոս հարյավ ի մեռելոց:
Զատկական առածի
Զատկական ասիկներ՝
Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:
Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
Էլ պաս չկա, բան չկա, ի~նչ պիտի անես հիմա, ա՛յ թոռոմած կծու սոխ, քեզնից վախեցող չկա:
Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դու անտեր,
Փետուր չունես, պոչ ունես, պոչդ առ ու հեռացիր:
Դռան առաջ հերկեցինք,
Զատկի ձվեր ներկեցինք,
Դրկցին ողջույն տվեցինք:
Լուսնյակն անուշ, հովն անուշ,
Հում կաթի պաղ սերն անուշ:
Մարիա՛մ խաթուն, Մարիա՛մ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:
Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
Քրիստոս հարեաւ ի մեռելոց:
Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:
***
- Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
- Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
- Կարմիր ձուն Զատկին կսազե:
- Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
- Զատիկը առանց ձվի չի լինի:
- Զատկից հետո կարմիր հավկիթ:
- Հենց սովածանան Զատկի փլավը միտը կբերեն:
- Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա:
- Աղտոտ մարդը Զատկին էլ աղտոտ կլինի:
- Փիս մարդը Զատկին էլ փիս կլինի:
- Գժի համար ամեն օր Զատիկ է:
- Զակտե Զատիկ է՜, նավակատիկ է՜, չամչի հատիկ է՜:
- Զատիկն ավելի շուտ եկավ, քան նավակատիկը:
- Զատիկն ասել ա՝ հենց գամ արմանաս, հենց գնամ՝ զարմանաս:
- Հազարից մի օր Զատիկ է, էն էլ նավակատիկ:
- Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:
- Ակլատիզը փետելով Զատիկը շուտ չես բերի: