April 22

Իմ հանգստյան օրերը

Ամեն օր, երբ ես արթնանում եմ, լվացվում եմ և հագնվում եմ։ Դրանից հետո սկսում եմ նայել մի հետաքրքիր մուլտֆիլմ կամ ֆիլմ։ Երբ վերջանում է ֆիլմը, ես գնում եմ նախաճաշելու։ Նախաճաշից հետո գնում եմ դաս անելու։ Երբ դասերը վերջացնում եմ սկսում եմ քույրիկիս հետ մուլտֆիլմ նայել։ Հետո, երբ զգում եմ, որ չի վերջանալու գնում եմ դաշնամուր կամ ջութակ պարապելու։ Հետո մենք միասին ճաշում ենք և գնում ենք հյուր, կամ էլ զբոսնելու։ Դրանից հետո, երբ գալիս ենք տուն, գնում ենք գիշերանոցները հագնելու։ Հագնելուց հետո, մենք ընտանիքով ծիծաղելի ֆիլմ ենք նայում։ Երբ ֆիլմը վերջանում է, գնում ենք քնելու։

Այսքանը