May 16

Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր: Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր: Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում… Իսկ նա, հակառակը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ ինքը հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում: Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։

Այո, ինձ շատ դուր եկավ այս պատմվածքը։ Ինձ դուր եկավ, որ այդ մարդը ամեն վատ բանում առաջինը չէր, այլ առաջինն էր լավ բաներում։

Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։

Որովհետև նա իր հույսը դրել էր իր անունի վրա, այդ պատճառով նա եղավ ամեն տողում վերջինը, բայց հասկացավ ամենավերջում, որ նա ամենալավ մարդն էր։ Եթե նա վատություն աներ նա կլիներ ամե՜ն տեղում առաջինը։

Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։

Որովհետև նա շատ է ուզեցել, որ նա ամեն տեղ լինի առաջինը, ոչ միայն անունով, այլ նաև գործով։

Մտածիր կամ հորինիր 7 անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։

Վահան անունով մարդը պետք է իր կյանքը տա այդ մարդուն և ամեն գործով պաշտպանի բոլոր մարդկանց։

Շուշան անունեվ մարդ պետք է դառնա գեղեցիկ փակ ծաղիկ։

Հասմիկ անունով մարդ պետք է դառնա քնքուշ հոտով ծաղիկ։

Գոհար անունով մարդ պետք է դառնա գեղեցիկ, թափանցիկ, փայլուն և նուրբ ադամանդ։

Գոռ անունով մարդ պետք է լինի հպարտ և գոռոզ։

Լիա անունով մարդ պետք է դառնա գերուհի կամ քարայծ։

Լիլիա անունով մարդ պետք է լինի փխրուն և անուշահոտ մի ծաղիկ։

Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ։

Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել։

Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։

Աշխարհում ոչմեկ ընկերություն չի անի։

Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։

Մեր դասարանի տղաները կլինեին առաձինը հիմարությամբ։

Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։

Շունը մարդուն դուրս կտաներ շների վզակապով և շները կիմանային մարդկանց լեզուն։

Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։

Մարֆկանց հետ մւասին մեկ վայրկյանում կմահանայի ինֆակտի պատճառով։

Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։

Բոլորը իրարից կզզվեին և նորից ընկերություն չէր լինի։

Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:

Մարդիկ չէին կռվի միասին, ամեն ինչ անվաճար կլիներ, մարդիկ դաստիարակված չէին լինի, իսկ եթե ամեն ինչ անվճար լիներ մարդիկ անգևագետ կլկնեին։ Մարդիկ բարության պատճառով միասին ընկերություն կանեին հարևան պետությունների հետ։

Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր։

Մարդիկ անվճար ձուկ կքաղեին և ծիրանը կլողար ջրում, իսկ մարդիկ ձկնորսության փոխարեն ծիրանաորսություն կանեին։


Posted May 16, 2023 by Լիա Մկրտչյան in category Մայրենի, Նախագծեր

About the Author

Բարև, ես Լիա Մկրտչյանն եմ, այս բլոգի բլոգավարը: Ես սիրում եմ իմ բլոգը: Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիր”-ում, 6.5 դասարանում: Իմ ամենասիրած առարկաները երգը, մաթեմատիկան և տեխնոլոգիան: Ես շատ գեղեցիկ եմ նկարում և երգում, նույսնիսկ հաճախում եմ ջութակի և դաշնամուրի: Կարող եք իմ երգերը լսել “Երգ” կարգում, իմ նվագած երաժշտությունները լսել "Ջութակի և դաշնամուրի" բաժիններում, իսկ իմ նկարները՝ “Ստեղծագործական աշխարհ” անունով բաժնում: Իմ աշխատանքները կարող եք գտնել, Լուսինե Պետրոսյանի բլոգում, նրա “YouTube”-յան էջից և իմ սիրելի բլոգից: Լուսինե Պետրոսյանի բլոգում և “YouTube”-յան էջում կգտնես իմ ընկերներին, ովքեր նկարվել են “Դասարան TV”-ում։ Իմ բլոգում կգտնեք շատ հետաքրքիր նյութեր տարբեր թեմաների մասին, տարբեր առարկաներից և կարող եք վայելել հաճելի երաժշտություն իմ կատարմամբ։ Հուսով եմ քեզ դուր եկավ իմ բլոգը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*