November 30

Մայրենիի տնային

Մի օր, թաքավորության պալատում, բոլոր ստրուկները թաքավորի հրամանով աշխարհով գնացին հրաման հայտնեցին, որ ՙՙՀայաստանի թաքավորը հրամայում է, որ, աշխարհի բոլոր դերձակները պետք է իր աղջկա համար ժամանակակիկ զգեստները, շրջազգեստները, տաբատները կարեն: Բոլոր դերձակներին ես գումար կտամ 5000մետաղադրամ՚՚: Բոլոր դերձակները իրենց գործը անում էին գիշեր-ցերեկ: Եվ մի օր առաջին դերձակը ստուկների հետ միասին գնացին պալատ: Դերձակը զարմանքից բերանը բացել էր: Նա կարել էր շատ գեղեցիկ զգեստ: Թագավորի աղջիկը շատ ուրախ էր, նվերի համար: Բայց երկուսի դեմքերը նրանց շատ ծանոթ էր: Աղջիկը հիշեց, որ նա իր ընկերուհին է, իսկ դերձակը նույնպես: Նրանք շատ էին ուրախացել և թագավորը կատարեց իր խոստումը և վճարեց այդ դերձակի գումարը: Շուտով մնացած դերձակները նույնպես բերեցին, բայց պարզվեց, որ մեկը կարճ էր, մեկը երկար, մեկը մեծ, մեկն էլ լայն, բայց, քանի որ թաքավորը խոսք էր տվել նա բոլորին վճարեց 5000մետաղադրամը, բոլորը շնորհակալություն հայտնեցին և ասացին.

Թաքավոր ապրած կենա-ասացին նրանք-մենք բոլորս շատ շնորհակալ ենք և խոսք ենք տալիս, որ բոլորս ամեն ինչ ճիշտ կանենք և կհանձնենք ձեզ:

Թաքավորը պատասխանեց.

-Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:

1. Քո նախընտրած վերնագրով ստեղծագործի’ր։ Աշխատանքումդ ընդգծի’ր գոյականները, ածականները, բայերը, բարդ եւ ածանցավոր բառերը։

Բայ-հրամայում է, հայտնեցին, պետք է, կարեն, կտամ, անում էին, գնացին, զարմանքից, բացել էր, կարել էր, ուրախ էր, ծանոթ էր, հիշեց, վճարեց, բերեցին, պարզվեց, թաքավորը խոսք էր տվել, վճարեց, շնորհակալություն հայտնեցին, ասացին

Գոյական-պալատ, ստրուկներ, թաքավոր, աշխարհի, դերձակներ, զգեստներ, շրջազգեստներ, տաբատներ, գումար, մետաղադրամ, գործը, գիշեր-ցերեկ, առաջին, ստուկներ, նվեր, երկուս, դեմքեր, ընկերուհի, խոստում, նրանք-մենք, մարդ, վերմակ, ոտք, խոսք

Ածական-շատ գեղեցիկ, ուրախ, կարճ, երկար, մեծ, լայն, ժամանակակից

Բարդ-մետաղադրամ

Ածանցավոր-շնորհակալություն

November 29

Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին

Իմ Մելիք քեռին Ֆրեզնոյից Նյու Յորք իր առաջին ճամփորդության էր մելնելու, և ուղևորվելուց առաջ նրա Կարո քեռին, իհարկե, եկավ, նստեց ու նկարագրեց ճանապարհի դժվարությունները։

— Գնացք ես բարձրացել, վագոնում ես,— ասաց ծերունին,— ապահով մի տեղ ես ընտրում ու նստում, դեսուդեն չես նայում, եղա՞վ։

— Եղավ, սըր,— ասաց Մելիք քեռիս։

— Գնացքը դեռ նոր է շարժվել՝ երթուղայինի համազգեստով երկու մարդ են մոտենում ու տոմս են հարցնում։ Բանի տեղ չես դնում, թողնում անցնում են։ Ուրեմն հասկացան, որ իրենց իսկությունը գիտես։ Խաբեբա են, գնացքի սպասավոր չեն։

— Բայց ե՞ս ինչպես հասկացա՝ որ խաբեբա են։

— Հենց մոտեցան ու հարցրին՝ դու հասկացար, դու միամիտ երեխա չես։

— Լավ, սըր։

— Քսան մղոն արդեն անցել ես, եղա՞վ, տեսքից բարի մի երիտասարդ մոտենում ու քեզ սիգարետ է մեկնում։ Չես վերցնում, «ծխող չեմ», չես ծխում։ Սիգարետի մեջ թմրախոտ է։

— Այո, սըր։

— Գնացիր վագոն֊ռեստորան. հենց դռների մեջ մի շատ սիրունատես ու թարմ արարած իբր թե պատահաբար դիպչում, քեզ համարյա թե փաթաթվում ու հետո շփոթվում, ժպտում ու հազար ներողություն է խնդրում։ Այդ րոպեին նա հմայիչ է, քեզ խելքահան է արել, ուզում ես քո մտերիմը լինի։ Չի՛ կարելի։ Քո այդ դավաճան խռովքը ճնշում ու քեզ համար ճաշելու ես գնում։ Այդ կինը խարդախ կին է։

— Ինչ է՞,— հարցրեց Մելիք քեռիս։

— Լի՛րբ է, լի՛րբ,— բղավեց ծերունին։— Մտել ես ռեստորան, ճաշում ես։ Մի մոռացիր, որ ախորժելի ուտելիք ես պատվիրել։ Ռեստորանը լեփ֊լեցուն է, և այդ կինը իբր թե պատահաբար քո սեղանակիցն է. մի՛ նայիր աչքերին, գլուխդ կախ քո ուտելիքին կաց, հետդ, ահա ուզում է խոսել՝ խուլ ես, չես լսում։

— Հասկացա, սըր։

— Խուլ ես, իր երգեցիկ ծլվլոցը չեմ լսում, պոկվելու միակ միջոցը խլանալն է։

— Ինչի՞ց պոկվելու։

— Թակարդից,— ասաց ծերունին։— Ես ճամփորդել եմ ու գիտեմ կանանց թակարդից։

— Այո, սըր։

— Ուրեմն այս մասին՝ էլ վերջ։

— Այո, սըր։

— Էլ խոսք չլինի, վերջ։ Ես կյանք եմ ապրել ու գիտեմ, ես հացի կարոտ չեմ քաշել ու աչքս ուրիշի ունեցածին չեմ գցել։ Ես յոթ ժառանգ եմ մեծացրել։ Ես հող ունեմ, այգի, ծառեր, փող ու անասուն։ Ամեն ինչ աշխատանքով ու կամաց֊կամաց է լինում, չի կարելի հանկարծ գտնել ու ասել՝ գտա։

— Իհարկե, սըր։

— Ռեստորանից քո տեղին դառնալիս հայտնվեցիր ծխարանում, թղթախաղն այնտեղ տաքացել է։ Քառասունհինգ֊հիսսուն տարու երեք մարդ թուղթ են խաղում, մատներին իբր թե թանկարժեք քարերով փայլուն մատանիներ են։ Քեզ բարեկամարար ողջունեցին ու մեջները քեզ համար տեղ բացեցին։ Անգլերեն չես հասկանում. «Չեմ հասկանում անգլերեն»։

— Այո, սըր։

— Այսքան բան։

— Անչափ շնորհակալ եմ,— ասաց Մելիք քեռիս։

— Եվս մի կարևոր խորհուրդ,— պատվիրեց ծերունին.— գիշերը, երբ քնելու լինես՝ փողը գրպանիցդ հանիր ու կոշիկիդ մեջ դիր։ Կոշիկը դիր բարձիդ տակ ու գիշերը գլուխդ բարձից մի կտրիր։ Աչքդ փակ քնած ձևացիր, բայց հանկարծ չքնես։

— Լավ, սըր։

— Այսքան բան, քեզ բարի ճամփա։

Կարո քեռին գնաց, և իմ Մելիք քեռին մյուս օրը գնացքով ուղևորվեց ամբողջ Ամերիկայի մյուս ծայրը՝ Նյու Յորք։ Այն, որ երկաթուղայինի համազգեստով երկու խաբեբա էին լինելու՝ գնացքի սպասավորներ էին եղել, թմրախոտով սիգարետ առաջարկող երիտասարդը չէր երևացել, խարդախ հմայուհու տեղը ռեստորանում այդպես էլ ոչ մի կին չէր հայտնվել, և ծխարանում էլ ոչ ծխող էր եղել ու ոչ էլ տաք թղթախաղ։ Գիշերը խեղճ Մելիք քեռիս փողը խցկել էր կոշիկի մեջ, կոշիկը՝ բարձի տակ և գլուխն էլ պինդ դրել բարձին ու մինչև լուսաբաց աչք չէր փակել, բայց մյուս օրը իր կարգը ինքն էր խառնել։

Մյուս օրը ինքն էր սիգարետ մեկնել մի երիտասարդի և սա վերցրել էր շնորհակալությամբ, վագոն֊ռեստորանում ընթրողների մեջ ինքն էր նստել գեղեցիկ կնոջ սեղանին, ծխարանում ինքն էր սկսել ու տաքացրել թղթախաղը և մինչև Նյու Յորք հասնելը ինքը ծանոթացել բոլոր ուղևորների հետ և գնացքում բոլորը մեկառմեկ բարեկամացել էին իրեն։ Իսկ Օհայո քաղաքով անցնելիս՝ սիգարետը հաճույքով ընդունած երիտասարդը, ինքը՝ Մելիք քեռիս, և պարմանի երկու օրիորդ քառյակ կազմած միաբերան «Վոբոշյան բլյուզ» էին երգել։

Փառահեղ ճամփորդություն էր եղել։

Երբ այս Մելիքը վերադարձավ Նյու Յորքից, իր Կարո քեռին տեսության եկավ։

— Տեսքդ հիանալի է, քրոջ տղա,— ասաց,— երևի թե իմ խորհուրդներով ես շարժվել, այո՞։

— Միայն խորհուրդներով,— ասաց Մելիք քեռիս։

Ծերունին հայացքը հեռու հորիզոններին հառեց.

— Ես գոհ եմ, որ կյանքիս փորձը մեկին պետք եկավ։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը և պատրաստվի՛ր քննարկման:
  2. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
    Ես նրան խորհուրդ կտամ, որ գնացքում շատ ընկերներ ձեռք բերի:

3.Բնութագրի՛ր Կարո քեռուն։
Կարո քեռին շատ լավ ծերուկ էր, շատ պետքական խորհուրդներով:
(Շատ դուր եկավ նա ինձ):

4.Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

Կարո քեռիի խորհուրդները

Մեծ մարդու երկար, ճամփորդական կյանքը

5. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:

Կարո քեռին շատ լավ ծերուկ էր, շատ պետքական խորհուրդներով:

Մելիք քեռին երջանիկ և ինքնագլուխ մարդ էր:

Հեղինակը շատ հետաքրքիր պատմություն գրող, իսկ անունը՝ Վիլյամ Սարոյան:

6. Պատմության համար նոր ավարտ հորինիր:

Մելիք քեռին շատ ընդունակ մարդ էր և ինչ որ Կարոս քեռին ասաց այդպես էլ արեց: Կարո քեռին, ոնց ասաց այդպես էլ եղավ: Բայց կար մի մարդ, ով նույնպես նրա քեռիի խորհուրդներին էր հետևում,  և Մելիքը փորձեց ընկերանալ: Անունը հարցրեց, նա ասաց.

-Բարև, ես Լավրենտին եմ, արի միասին ընկերություն անենք.

Քեռիս ասաց.

-Իհարկե, ես հենց քեզ հետ էի ուզում ընկերանալ:

Նրանք արդեն ընկարացան և ամեն ինչ միասին արեցին, բայց միայն մի բան չարեցին՝ կոշիկը չդրեցին բարձի տակ, վստահ լինելով, որ ոչ ոք չեր գողանա: Ամեն ինչ նրանք միասին էին անում, հացը միասին էին ուտում, ըմպելիքը միասին էին ըմպում…

Երբ այս Մելիքը վերադարձավ Նյու Յորքից, իր Կարո քեռին տեսության եկավ։

— Տեսքդ հիանալի է, քրոջ տղա,— ասաց,— երևի թե իմ խորհուրդներով ես շարժվել, այո՞։

— Միայն խորհուրդներով,— ասաց Մելիք քեռիս։

Ծերունին հայացքը հեռու հորիզոններին հառեց.

— Ես գոհ եմ, որ կյանքիս փորձը մեկին պետք եկավ։

November 29

Ամբողջ թվեր

Դաս 1 Ամբողջ թվեր․ Նոր թեմա

Ամբողջ թվեր. Նոր թեմա

Դաս 2 Ամբողջ թվերի շարքը և դրանց համեմատումը

Ամբողջ թվեր

Կոորդինատային ուղիղ

O կետն ուղիղը բաժանում է երկու ճառագայթների, որոնցից մեկն ուղղված է Օ կետից դեպի աջ (դրական ուղղություն), մյուսը` Օ կետից դեպի ձախ (բացասական ուղություն)։

Այժմ ընտրենք մի հատված (միավոր հատված) և այդ ճառագայթների վրա նշենք այն կետերը, որոնց հեռավորությունները O կետից միավոր հատվածի երկարության բազմապատիկներն են։ O կետը կոչվում է հաշվարկման սկիզբ (կամ սկզբնակետ) և համապատասխանում է զրոյին։ Այդ պատճառով այդ կետի դիմաց գրում ենք 0 թիվը ։ Բացասական թվերը ուղղի վրա ներկայացվում են այն կետերով, որոնք գտնվում են O կետից ձախ, դրական թվերը` այն կետերով, որոնք գտնվում են Օից աջ:

Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ (կամ կոորդինատային առանցք )։ Նշենք, որ հաշվարկման սկզբնակետը կոչում են նաև կոորդինատների սկիզբ։ Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ և գրվում է կետը նշանակող տառի կողքին` փակագծերի մեջ։ Օրինակ՝ 57-րդ նկարում նշված կետերի համար կարող ենք գրել. E (–3), D (–1), O (0), A (+1), B (+2), C (+5)։

Առաջադրանքներ՝

  1. Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր. Գրե՛ք նրանց կոորդինատները:

A(-5), B(-3), C(-2)
D(+1), E(3), F(5)

  1. 2. Գրե՛ք տառերով նշանակված կետերի կոորդինատները

E(-9), F(-8), G(-6), K(-3), A(+1), B(+4), C(+7), D(+9)

A(-10), B(-7), C(-4), D(-2), E(-1), F(+3), G(+5), K(+8)

  1. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1 սմ է։


  1. Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք –7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։
  2. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝

 ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ,

 բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

6 Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում հետևյալ թվերի միջև.

 ա) –5 և 3
ա) 8
բ) 0 և 4
բ) 4
գ) 7 և 15
գ) 9

7 ABCD և BCEF քառանկյունները ուղղանկյուններ են, |AD|=5 սմ։ Որքա՞ն է FE հատվածի երկարությունը։

5սմ

8 560-ը ներկայացրե՛ք երկու թվերի գումարի տեսքով, որոնց հարաբերությունը 3 ։ 4 է։

240 և 320

9 Նվազման կարգով դասավորե՛ք հետևյալ թվերը. –1, +2, 0, –14, –7, +18, –3, +11։

+18, +11, +2, 0, -1, -1, -7, -14

10 Աղաջրում յուրաքանչյուր 50 մաս ջրին ընկնում է 3 մաս աղ։ Քանի՞ գրամ աղ կա 3710 գ աղաջրում:
3710 ÷ 50 = 77․3
77․3 · 3 = 222.6

Continue reading

November 28

Ջերմաստիճան

Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:
Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով:
Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Ջերմաստիճան

Առօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում:

img2.jpgգդ-w608.jpg

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում ունեն սնդիկով կամ սպիրտով աշխատող ջերմաչափները:

Դրանց աշխատանքի հիմքում ընկած է տաքացնելիս հեղուկի ընդարձակման երևույթը: Հեղուկային ջերմաչափը կազմված է հեղուկի պահեստարանիցբարակ խողովակից և սանդղակից:

Ջերմաչափները լինում են հեղուկայինմետաղականէլեկտրական և այլն: Նկարում ջերմաչափերի տեսակներն են:

Ջերմաստիճանը որոշելու համար օգտվում են ջերմաստիճանային տարբեր սանդղակներից՝ Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից:

Ցելսիուսի սանդղակով 0°C ջերմաստիճանը համապատասխանում է հալվող սառցի ջերմաստիճանին, իսկ 100°C-ը՝ նորմալ մթնոլորտային ճնշման դեպքում ջրի եռման ջերմաստիճանին:

1-09.png

Բացի Ցելսիուսի և Ֆարենհայտի սանդղակներից կիրառվում են նաև Կելվինի և Ռեոմյուրի սանդղակները:

Celsius-to-Fahrenheit.jpg

Միջավայրի ջերմաստիճանը չափելու համար ջերմաչափը տեղադրում են այդ միջավայրում և սպասում այնքան, մինչև ջերմաչափի ցուցմունքը դադարի փոխվել: Այդ դեպքում, ջերմաչափը և միջավայրը միմյանց հետ ջերմային հավասարակշռության մեջ կլինեն և ջերմաչափի ցուցմունքը միջավայրի ջերմաստիճանը կլինի։ Հետևաբար.

 Ջերմաստիճանը մարմնի ջերմային հավասարակշիռ վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Օրինակ

Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով: Ի տարբերություն սովորական ջերմաչափի` բժշկական ջերմաչափի խողովակի ստորին մասը նեղացված է, ինչի հետևանքով չափումից հետո ավելի ցածր ջերմաստիճան ունեցող միջավայր տեղափոխելիս ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում: Սնդիկի սյունը սկզբնական վիճակին վերադարձնելու համար անհրաժեշտ է ջերմաչափը թափահարել:

thermometer-161173_640.png

Հայտնի է, որ ցանկացած ջերմաստիճանում նյութը կազմված է միատեսակ մոլեկուլներից, որոնք կատարում են անկանոն շարժում: Ջերմաստիճանը բարձրացնելիս մոլեկուլներն սկսում են ավելի արագ շարժվել, դրանց միջին կինետիկ էներգիան մեծանում է: Այսպիսով.

Ջերմաստիճանը մարմինը կազմող մոլեկուլների անկանոն շարժման կինետիկ էներգիայի չափն է:

slg.gif

Մարմինների ջերմաստիճանը կարող է փոփոխվել լայն սահմաններում: Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է. այդ ջերմաստիճանում նյութը կազմող մոլեկուլները դադարում են շարժվելուց:

1. Հեղուկ ազոտի ջերմաստիճանը –200°C է:

2. Արեգակի մակերևույթին ջերմաստիճանը +6000°C է:

3. Տաքարյուն կենդանիներից ամենաբարձր ջերմաստիճանն ունեն թռչունները՝ 40–41°C:

4. Մարդու բնականոն ջերմաստիճանը մոտ 36,6°C է, իսկ 42°C -ի դեպքում նա կարող է կորցնել գիտակցությունը:

Հարցեր

1. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:

2. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմությունը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը:

3.Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Մարմինները ջերմաին հավասարակշռության վիճակում են, երբ տաք ու սառը մարմինները հպվում են իրար և ինչ-որ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:

November 28

Տնային

14.Ապրել բայն համապատասխան փոփոխության ենթարկիր եւ գրիր կետերի փոխարեն։
Նրա ապրած երկար ու ձիգ տարիների մասին ընդամենը մի երկու նախադասություն կարելի է պատմել:Գետափին՝ զով ծառերի ստվերում ապրելով հիշում էր իր անապատը, խանձված ավազը:Կարտոֆիլի արտում ապրելով բզեզն արագ բազմանում է ու շարժվում առաջ՝  նոր տարածություններ գրավելու:Ուզում էր քաղաքից դուրս ու մենակ՝ապրի հեռու մի դաշտում:

Եթե մի երկու ամիս էլ ապրեք այս  խոնավ ու անարև երկրում, բոլորովին կմոռանա՞ք մեր գյուղը:
Մի քանի օր այստեղ ապրես ու կտեսնի, թե ի՞նչ դժվար է օրվա հոգսը հոգալը:Այստեղ ապրելու ուրիշ ելք չունեմ:
Դու երկար ապրել ես այս աշխարհում ու շատ բան ես տեսել, ինձ մի խորհուրդ տո՛ւր:

15.Հետևություն արա՝ կարդալով հետևյալ առակը.
Մի անգամ մի մարդ է գալիս իմաստուն արքայի մոտ և հարցնում է.
— Ասա ինձ, տիրակալ, աշխարհում կա՞ ազատություն:
— Իհարկե,- ասում է արքան:- Դու քանի՞ ոտք ունես:
Մարդը նայում է իրեն` զարմացած նման հարցից:
— Երկուսը, տիրակալ:
— Իսկ դու կարո՞ղ ես կանգնել մեկ ոտքի վրա:
— Կարող եմ:
— Դե փորձիր, բայց սկզբում որոշիր, թե որ ոտքի վրա…
Մարդը մի փոքր խորհելով` բարձրացնում է աջ ոտքը` հենվելով ձախի վրա:
— Լավ,- ասում է արքան,- իսկ հիմա բարձրացրու նաև մյուս ոտքդ:
— Ինչպե՞ս: Դա անհնար է, տիրակալ:
— Տեսնու՞մ ես: Ահա հենց դա է ազատությունը: Դու ազատ ես միայն առաջին որոշման ժամանակ, իսկ հետո ազատությունն ավարտվում է:

Այս առակը ազատության մասին է: Առակի գաղափարը այն է, որ ազատությունը ունի չափ և սահման: Մարդիկ ունեն ազատ լինելու իրավունք, ազատ ապրելու իրավունք, բայց կան պահեր, երբ մենք չենք որոշում ազատության չափը, այն արդեն որոշված է լինում:

16.Տրվածբառերից առանձնացրու  հոմանշային զույգեր:
Շրջել-պտտել
Խորհրդածել-մտմտալ
Կողոպտել-թալանել
Խենթանալ-խելագարվել
Արտասվել-լալ
Մտածել-մտորել
Գողանալ-թալանել
Ցնորվել-հիմարանալ
Գռփել-հափշտակել
Ողբալ-հեկեկալ
Շրջագայել-թափառել
Հեծկլտալ-հեկեկալ

17.Տրված ածանցներով կազմել ածանցավոր բառեր-։

Ան-անպետք

Ապ-ապրանք

Դժ-դժգոհ

Տ-տձև

Չ-չկամ

-Ական-ածական

-Ային-բջջային

-Որեն-համեստորեն

-Ություն-ընտրություն

November 28

Վանո Սիրադեղյանի կենսագրությունը

Վանո Սիրադեղյանը եղել է գրող պետական, կուսակցական գործիչ և հրապարակախոս։ Նա Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։ Ծնվել է նոյեմբերի 13-ին 1946թ. Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Վանո Սիրադեղյանը Հայաստանի պատմության մեջ մտել է որպես հակասական կերպար. ոմանց համար նա տարբեր հանցագործություններ կատարած անձ էր, մյուսների համար՝ փայլուն քաղաքական վերլուծաբան և Հայաստանի լավագույն արձակագիր։ Նրա անունը կապվում է մի շարք քաղաքական սպանություննների, հետապնդումների, պետական միջոցները յուրացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հետ։ Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։ Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝

  • «Կիրակի», (Երևան, 1983)
  • «Շատ չհամարվի» (Երևան 1993)
  • «Ծանր լույս»
  • «Երկիր։Ցպահանջ»
  • «Ձեռքդ ետ տար ցավի վրայից»
  • «Գյադաների Ժամանակը»

1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ 1988 թվականից անդամակցել է նորաստեղծ Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցությանը։ Նույն թվականին անդամագրվել է «Ղարաբաղ կոմիտեին»՝ աստիճանաբար դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի ակտիվ դերակատարներից։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ 1990-1992 թվականներին եղել է Հայաստանի գերագույն խորհրդի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1991-1992 թվականներին աշխատել է որպես Հայաստանի նախագահի ներքին քաղաքականության և սոցիալական հարցերի խորհրդական։

1992-1997 թվականներին եղել է Հայաստանի Ներքին գործերի նախարար, 1997-1998 թվականներին՝ Երևանի քաղաքապետ, գրեթե միաժամանակ՝ 1997-1999 թվականներին, ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր թիվ 13 ընտրատարածքից։ 1999 թվականի մայիսի 30-ին կրկին ընտրվել է Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր արդեն թիվ 75 ընտրատարածքից։ Հանդիսացել է Հայաստանի Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Վանո Սիրադեղյանի անձը կապվում է բազմաթիվ քրեական հանցագործությունների կազմակերպման և իրագործման հետ, ինչի համար էլ նրա նկատմամբ Հայաստանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել։ Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։ Վանո Սիրադեղյանն ամուսնացած էր, ուներ 5 երեխա, թոռներ։ Կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, Երևանի Խնկո Ապոր մանկական գրադարանի տնօրենն է։

November 28

Реклама

Вы хотите торт для день рождение, свадьбы… В <<Facebook>>, <<Instagram>> или <<Tik Tok>> ищите <<Margari sweet shop>> и купите самые вкусные торты от моей бабушки. Любые торты, пероженные, хачапури, кексы… Очень хорошо делают, очень красиво, очень добрые работники и все там очень доброе. Идите в <<Гарегин Нждех 3/15>>. Любые торты можете заказать в любое время. Звоните и закажите по этими номерами: +37491595287 или +37491889070.

Нет описания фото.

Գովազդի պատվիրատու կենտրոնական բանկի կողմից՝010265878

November 27

Եղեգնուհին. Ղազարոս Ա.

1
Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է.
― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։
Որդին ասաց.
― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։
Զարմանում է հայրը և ասում է.
― Այդպես բան անկարելի է։
Որդին ասում է.
― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։
Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։
Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի
պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։
Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ մանեկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց.
― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ,
կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։
Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց.
― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։
2
Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի
գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։
Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։
― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։
Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։
Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։
― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։
― Այո՛,― պատասխանեց աղջիկը։
― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։
― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։
Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։
Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։
― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։
Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։
Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։
― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության
որպիսությունը:

Առաջադրանքներ՝

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր եղեգնուտ, աներևույթ, անմատչելի, ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը։
եղեգնուտ-եղեգով պատված տեղ՝ վայր, շամբ
աներևույթ-աչքի տեսողությանը անմատչելի
անմատչելի-որին չի կարելի տիրել՝ նվաճել, անառիկ
ուռկան-թակարդ
սաթ-րրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ
խորշել-զզվել
ընծա-նվեր
ննջել-քնել

2.Երկրորդ հատվածում գտի՛ր հականիշ բառերով նախադասությունը և դուրս գրի՛ր։
― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։
հրեշտակ-սատանա
սպիտակ-սև

3. Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը․ գրի՛ր այլ դարձվածքներ բախտ բառով:
բախտը փորձել-փորձել ինչ որ մի բան կատարել:

բախտ բանալ
բախտ բացել
բախտ գցել
բախտի գլխին քար գցել
բախտին քացի տալ
բախտին քացով տալ
բախտին թողնել
բախտ բացել
բախտ գցել
բախտը բերել
բախտը բռնել
բախտը բացվել
բախտի դռները բացվել
բախտն ընկնել
բախտն ընկնել մեկի
բախտի դուռն ընկնել

3
Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում
ու հաստանում է խոզի պես։
Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի
գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։
Կանչեց նրանց իր մոտ և ասաց.
― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։
Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։
Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։
― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ
էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։
― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և
ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր
կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։
Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ,
որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը
չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին.
― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի
ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս
կգա։
Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և
ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։
4
Ձուկը որ կերավ աղջիկը՝ փշերը տվավ նաժիշտներին և հրամայեց, որ ուտեն։ Նաժիշտները,
գեղեցկանալու հույսով, կերան ձկան փշերը, բայց մեկ փուշ ազատվեց նրանց բերանից և,
աղբի հետ պարտեզ ընկնելով, մի ծառ դառավ, մի զարմանալի և հրաշալի ծառ, մշտադալար և
մշտաբեր։ Նրա ծաղիկների հոտից մարդ չէր կշտանում, իսկ պտուղն էր փունջ մարգարիտ։
Թագավորի որդին հիմա էլ այդ ծառի վրա սիրահարվեց, նրա հովանու տակ հաստատեց իր
բնակությունը և գիշեր-ցերեկ այնտեղից չէր հեռանում։
Բոշան գլխի ընկավ, որ այդ ծառը ձկան մնացորդից է առաջ եկել, շատ տխրեց և, ամենայն
հնարք գործ դնելով՝ խաբեց թագավորին, թե մինչև ծառը չկտրե, որդին իրան չի սիրիլ, և քանի
որ նա չի սիրիլ, ինքը միշտ տգեղ կմնա։
Հավատաց թագավորը և կտրել տվավ ծառը։ Բոշան այրեց ծառի բոլոր մասերը և ինքն իր մեջ
հանգստացավ։
Բայց ծառը կտրելիս մի կոկ տաշեղ թռավ և մի խեղճ պառավի տան հերթովն ընկավ ներս։ Այս
բանը չնկատեց բոշան, չնայած որ ամեն զգուշություն գործ էր դրել, որ մի շյուղ անգամ
չազատվի ձեռքիցը։
Պառավը երբ տեսավ տաշեղը, շատ հավանեց․ այս ի՜նչ լավ խուփ է, ասաց, և վեր առավ,
նրանով ծածկեց մի բղուղի բերան։
Պառավը շատ աղքատ էր և իր ձեռքի աշխատանքովն էր ապրում։ Առավոտը կանուխ դուրս էր
գալիս տանից, գնում էր սրա-նրա մոտ ջահրա մանում, գործ անում, երեկոյին գալիս էր տուն։
Այսպես մյուս առավոտը հենց որ գնաց իր բանին, բղուղի խուփը տեղիցը թռավ և դառավ մի
սիրուն աղջիկ, այսինքն՝ էլի դառավ առաջվան Եղեգնուհին, միայն թե՝ այս անգամ պարզ և
սիրուն հագուստով զարդարված։
Եղեգնուհին վեր առավ ավելը, տունը-տեղը մաքուր սրբեց, կրակ արավ, կերակուր եփեց և
իրիկնադեմին, պառավի գալու ժամանակը, թաք կացավ մի անկյունում։ Պառավը ներս մտավ
և, տեսնելով ամեն ինչ սարքած, կարգած, տունն ավլած, կերակուրը եփած՝ մնաց զարմացած։
― Ո՞վ պիտի լինի արած այս բանը,― ասաց․― դուռը կողպած էր, ոչ ոք չէր կարող ներս գալ․
կարելի է՝ հերթովը լինի մտած։ Բայց ով որ է՝ ինձ լավություն է արել, վատություն չի արել,
երանի միշտ այսպես անե։
Եղեգնուհին լսեց պառավի խոսքերը, տեսավ, որ գոհ է, սկսեց հազալ և կամաց-կամաց դուրս
եկավ մութ անկյունից։ Պառավը որ տեսավ Եղեգնուհուն՝ մնաց հիացած։ Աղջիկը փաթաթվեց
պառավին, համբուրեց նրա կուրծքից և ասաց.
― Դու ինձ մայր, ես քեզ աղջիկ…
― Շատ ուրախ կլինիմ,― ասաց պառավը,― բայց դու այնքան գեղեցիկ ես, որ կարծես
հողեղեն չլինիս, երեսիցդ լույս է թափվում․ քանի որ դու կլինիս, էլ մեր տանը հարկավոր չի
լինիլ ո՛չ ճրագ և ո՛չ կրակ։
Այս ասաց պառավը և սկսեց համբուրել ադջկանը, ինչպես մի սրբուհու, և հարցրեց, թե՝ ո՞վ է
նա։
― Իմ ով լինելը մի՛ հարցնիր․ ժամանակ կգա՝ կիմանաս, իսկ մինչև այն ժամանակը ոչ ոքի մի
էլ ասիլ, որ ինձ նման մի աղջիկ ունիս․ իմ երեսը ոչով չպիտի տեսնի, բացի քեզանից։ Դու
կշարունակես քո պարապմունքը, ես տանը կմնամ, ինձ համար կար ու գործ կբերես, ես
կանեմ։

Առաջադրանքներ՝

 1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

հողեղեն-մարդ
նորահարս-հարսը հարսանիքի ժամանակ
մտատանջություն-մտահոգություն պատճառող հանգամանք
սրտնեղություն-անհանգստություն

2․Ստեղծագործության 4 մասերը վերնագրի՛ր։

Առաջին մաս-Թագավորը փրնտրում է աղջկա
Երկրորդ մաս-Բոշայի հայտնվելը
Երրորդ մաս-Թագավորի հավատը բոշային
Չորրորս մաս-Եղեգնուհին հայտնվեց

5

Եղեգնուհու հրաշալի կար ու գործի համբավը հասավ մինչև թագավորի ապարանքը։ Թագավորի որդին կանչեց պառավին և զանազան կար ու գործի պատվերներ տվավ նրան։ Պառավը շուտով հասցրեց այդ ամենը, տղան նայեց, մնաց զարմացած, կարծես ձեռք ու ասեղ չէր դիպած։ ― Այ պառավ,― ասաց թագավորի որդին,― ո՞վ է կարել այս, պետք է ինձ ուղիղն ասես։ Պառավը չկարողացավ թաքցնել և ասաց, թե՝ այսպես ու այսպես մի աղջիկ ունիմ, նա՛ է անում այս ամենը։ Թագավորի որդին ասաց. ― Ես պիտի տեսնեմ նրան։ Պառավն ասաց. ― Շատ լավ, բայց թույլ տուր՝ առաջ իրանից հրաման առնեմ, թող իր կամքովը լինի։ Տղան ասաց. ― Շատ լավ, բայց չուշացնես։ Պառավն ասաց աղջկանը, որ թագավորի որդին ուզում է նրա տեսությունը։ Աղջիկն ասաց. ― Շատ լավ. կասես իրան, որ մենակ չգա, այլ թող հետը բերե իր հորն ու մորը և իր նորահարսին։ Դու ճաշի հրավիրիր նրանց, մի՛ վախենար․ ես ամեն պատրաստություն կտեսնեմ, նրանց քաղցած չենք թողնիլ։ Պառավը հայտնեց թագավորի որդուն, և նա էլ, ինչպես ասել էր աղջիկը, վեր առավ հորն ու մորը և հարսնացվին ու գնաց պառավին հյուր։ Եղեգնուհին դռան մոտ դիմավորեց նրանց և թագավորավայել ձևերով ու պատվով ներս հրավիրեց հյուրերին։ Ամենքը մնացին հիացած։ Ի՜նչ գեղեցկություն, ի՜նչ շարժմունք, ի՜նչ խոսք ու զրույց։ Եղեգնուհու հասակը իսկ և իսկ եղեգնի նման ճկուն ու ճոճուն, երբ խոսում էր՝ կարծես բերանից մարգարիտ էր թափվում, երբ ժպտում էր՝ երեսին վարդ-մանիշակ էր փռվում։ Թագավորն իսկույն ճանաչեց, որ իր տեսած աղջիկը սա՛ էր, բայց ձայն չհանեց․ թագավորի որդին էլ թեպետ չէր տեսել, բայց սրտով իմացավ, որ սա՛ պիտի լինի իր հարսնացուն․ իսկ բոշա աղջիկը ամենից շուտ ճանաչեց և ավելի ևս սև սևացավ։ Տուն մտան թե չէ՝ սկսեց սրտնեղիլ. ― Ա՜խ, այս ո՞ւր բերիք ինձ,― ասաց,― մի՞թե մեզ կվայելե այսպիսի մի խրճիթ մտնել ու այս սատանայի երեսը տեսնել։ Բայց նրա խոսքերին ոչ ոք ուշադրություն չդարձրեց, ամենքի ուշք ու միտքը գրավել էր Եղեգնուհին։ Պառավի ուրախությանն էլ չափ չկար, տեսնելով իր աղջկա արած ազդեցությունը, տեսնելով, որ թագավորն ու թագուհին պատրաստ են իրանք ծառայելու նրան, բոլորովին ջահելացել էր և թև էր առել, թռչում, մերթ թագավորի ականջին էր քչփչում մի բան, մերթ՝ թագուհու։ Պառավն այն էր ասում, որ իր աղջիկը հողեղեն չէ, այլ՝ երկնքից իջած մի չնաշխարհիկ էակ է, որ նրա ձեռքին ամեն ինչ հնարավոր է, և այլ այսպիսի գովություն ու փառաբանություն։ Վերջը թագավորն ասաց. ― Սիրո՛ւն աղջիկ, մենք քեզ հետ խոսելուց չենք կշտանալ, քեզ հետ ապրողի համար տարին մի ժամվան պես կանցնի, լավ կլինի, ուրեմն, որ շուտ ասես մեզ, թե՝ ո՞վ ես, ի՞նչ տեղից ես ընկել այստեղ, ովքե՞ր են քո հայրն ու մայրը և որտե՞ղ են կենում։ Աղջիկն ասաց. ― Ողջ լինի թագավորը, ես իմ մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց եթե թույլ կտաք ձեր աղախնին, և ձանձրություն չի լինիլ ձեր մեծությանը՝ ես մի համառոտ հեքիաթ կասեմ։ ― Շատ ուրախ կլինինք,― ասաց թագավորը,― ինչ որ ասես, մենք ուրախությամբ կլսենք։ Եղեգնուհին մեջտեղ բերավ մի վազան չոր ճյուղ և տնկեց սուփրի մեջտեղը, մի մորթած ու մաքրած հում կաքավ էլ շամփուրը քաշած՝ բերավ, դրավ սուփրի վրա և ասաց. ― Այն, ինչ որ ես ասելու եմ, եթե ստույգ լինի, թող այս կաքավը անկրակ խորովվի, և այս վազան չոր ճյուղը դալարի։ Ամենքն էլ աչք ու ականջ դառան, որ տեսնեն՝ աղջիկն ի՞նչ պիտի պատմե։ Աղջիկն սկսեց. «Մի թագավոր մի որդի ուներ մինուճար։ Երբ որ որդին հասավ, և թագավորն ուզեց նրան ամուսնացնել՝ նա ասաց. ― Հա՛յր, ես կամուսնանամ, բայց իմ ամուսինս պետք է հոր ու մոր ծնունդ չլինի»։ Այս ասաց աղջիկը և, դառնալով կաքավին, հարցրեց. ― Այդպես չէ՞, կաքա՛վ։ Կաքավը պատասխանեց. ― Այդպե՛ս, տիրուհի։ Հետո աղջիկը դարձավ վազանը և ասաց. ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։ Վազը դալարեց և սկսեց ծաղկել։ Կաքավն էլ սկսեց թշթշալ ու խորովվել, ինչպես կրակի վրա։ Աղջիկը շարունակեց. «Ճար չկար, թագավորը շատ ման եկավ, որ իր որդու ուզած մի աղջիկ գտնե, վերջը մի ծերունու խորհրդով նա մի եղեգն կտրեց, ձգեց գետը․ եղեգն իսկույն աղջիկ դառավ և ընկղմվեց գետի մեջ»։ ― Այդպես չէ՞, կաքա՛վ։ ― Այդպե՛ս, տիրուհի։ ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։ Կաքավն սկսեց խորովվել, իսկ վազը խաղող վեր կալավ։ Բոշա աղջիկը գլխի ընկավ, որ հիմա իր չարագործությունը պիտի պատմե, սկսեց սրտնեղիլ, տրտնջալ, թե՝ շոգ է, չի կարող նստել, տուն է ուզում գնալ։ ― Շատ ես շտապում,― ասաց թագավորը,― հիմա կտանենք քեզ ուր որ հարկավոր է։ Աղջիկը շարունակեց. «Աղջիկը մերկ էր, չէր կարող ջրիցը դուրս գալ։ Թագավորն ասաց. ― Այստեղ սպասի՛ր, ես քեզ համար հագուստ կուղարկեմ, կհագնես ու կգաս։ Թագավորը գնաց թե չէ, որտեղից որ էր՝ մի աղջիկ դուրս եկավ, դեմքն այլանդակ ու սև, արա՞բ էր արդյոք, թե՞ խափշիկ, բոշա՞ էր, թե՞ ղարաչի, խաբեց աղջկանը, դուրս քաշեց ջրիցը, խեղդեց, գցեց ջուրը և ինքն ընկղմվեց նրա տեղը։ Եկան նաժիշտները և նրան տարան թագավորին հարսնացու»։ ― Այդպես չէ՞, կաքավ։ ― Այդպե՛ս, տիրուհի։ ― Վա՛զն, ուրախացիր, խաղող վեր կալ։ Բոշա աղջիկը տեղից վեր կացավ, էլ չկարաց դիմանալ։ ― Դա սատանա է,― ասաց,― և ինչ որ ասում է՝ բոլորն էլ սուտ է. դա ուզում է հիմա իմ տեղը բռնել և հնարում է այդ բանը, դա կախարդ է։ ― Լա՛վ,― ասաց թագավորը,― դու կարող ես գնալ տուն։ Նաժիշտնե՛ր, սրան տարեք տուն և լավ պահպանեցեք մինչև մեր գալը։ Եղեգնուհին պատմեց բոլորը, մինչև կաքավը խորովվեց, ու խաղողն էլ հասավ։ Խորովածը կերան և վրան էլ՝ խաղողը։ Եղեգնուհուն տարան պալատը, յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին, իսկ բոշային կապեցին մի ձիու պոչից և, քարեքար տալով, սատկեցրին։ Չարն այնտեղ, բարին այստեղ։

Առաջադանքներ՝

1Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին և բնութագրի՛ր։

Թագավորը արդար էր և խելացի, իր տղային սիրող և նրա ուզածները կատարող մի մարդ:
Տղան իր հայրիկին սիրող և սրտին հավատող մի երեխա:
Եղեգնուհին չքնաղ, գեղեցիկ, անկրկնելի, աշխատասեր մի հրեշտակ:
Բոշան շատ ագահ, չար, սև, անսիրտ մի սատանա էր:
Տատիկը աղքատ, աշխատասեր, շատ բարի պառավ էր:

2.Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը:

Ես հասկացա, որ, եթե չարություն անես այդ չարությունը ընդմիշտ քեզ հետ կգա և չի կարելի խաբել, որովհետև վաղը, կամ մի օր այդ խաբեբահությունը կբռնաբարեն: Իսկ, երբ մարդիկ իմանան, որ խաբել են, նրանք կսկսեն այլևս ընկերություն չանել, չխոսել:

Եղեգնուհին