February
8
Կարծես թե դարձել եմ ես տուն
Կարդում ենք Տերյան․ <Կարծես թե դարձել եմ ես տուն>
Կարդա՛ բանաստեղծությունը, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։
պարզկա-պարզ, հասարակ
Ի՞նչ տրամադրություն առաջացրեց այս բանաստեղծությունը։ Ներկայացրո՛ւ մեկ-երկու նախադասությամբ։
Բանաստեղծությունը կարդալիս ես զգացի կարոտ, բանաստեղծը մտքով հասել էր իր տուն և տեսնում էր իր մորը իլիկ մանելիս: Բանաստեղծությունը ամենաքաղցր հիշողությունների մասին է, մանկության հուշերի մասին է:
Գրի՛ր նշված բառերի հոմանիշները
կրկին-նորից
անվերջ-շարունակվող
նայել-դիտել
անզոր-թույլ, տկար, անուժ
մանուկ-երեխա
արև-արեգակ
հանգչել-մարել
մշուշ-մեգ-մառախուղ