November 15

Կատարի՛ր տրված առաջադրանքները

Կատարի՛ր տրված առաջադրանքները։

220. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը: Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով: Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր:

 

Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի   լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու,  անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով,  արմավենիների պուրակով այդ տեսիլքը: Այդ  առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն  դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են նախշերով:  հարկերում կանգնեցված են  սյուներ, պատերին կարելի է տեսնել  զարդանախշեր:

Ածակնները հանելիս գեղեծկությունն ու նկարագրությունը կորում է։

  1. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:
Երբ խոտավետ տափաստաններից բարձրանում ենք դեպի լեռնային մարգագետինները և գնում         դեպի հավերժական ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: բարձր լեռնագագաթներին     ամենից շատ վայրի ոչխարներն ու մորուքավոր քարայծերն են լինում: Նրանք սիրում են         կանգնել մշուշապատ ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ անմատչելի սարերին ու դաշտերին:

  1. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:      Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից սառնորակ ու      զուլալ աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են,        լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախոշոր լճի՝ Բայկալի ափերը          երիզող անուշահամ լեռներն ասես բարձր մշուշի վրա են կախված: Ձգվում է կապույտ լիճը      հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը մաքուր  ու թափանցիկ ջուր ունի: արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Մեր հանրապետությունը հարուստ լճերով լեռնային է: Դրանցից գերատեսիլը Սևանա լիճն է, որտեղ          իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի ամենամեծ լիճ կա: Նա այնքան սքանչալի  ջուր  ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում: