Հատուկ և հասարակ գոյականներ
Հատուկ և հասարակ գոյականներ
Գոյականները լինում են հատուկ և հասարակ:
Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունը կոչվում է հասարակ անուն, օրինակ՝ մարդ, սար, գետ
Միևնույն տեսակի առարկաներից յուրաքանչյուրին տրվող առանձին անունը կոչվում է հատուկ անուն, օրինակ՝ Աշոտ, Արագած, Նեղոս
Հատուկ անունները լինում են՝
պարզ՝ մեկ բառից կազմված՝ Երևան, Արարատ,
բաղադրյալ՝ մեկից ավելի բառերից կազմված՝ Սուրբ Սարգիս, Ձենով Օհան
Հատուկ անուններ են՝
- մարդկանց անունները և ազգանունները, օրինակ՝ Ղազարոս Աղայան, Հայ
- երկրների, քաղաքների, գյուղերի, լճերի, գետերի, լեռների, դաշտավայրերի անունները, օրինակ՝ Հայաստան, Օշական, Արարատյան դաշտ
- կենդանիներին տրվող անունները, օրինակ՝ Չալո, Ռեքս
- ամսագրերի, ստեղծագործությունների, թեթրթերի անունները, օրինակ՝ «Խոշորացույց» ամսագիր, «Ոսկե ձկնիկ» հեքիաթը և այլն: