October 4

Գործնական քերականություն

2. Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:

որսորդ

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:

վարագույր

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:

մոծակ

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:

վարսահարդար

ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար:

զանգ

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:

Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած,ընծա, կեռաս:

Թագավորն արթնացավ ուրախ ժպիտով, ծնունդն էր այսօր, շնորհավո՜ր։ Նեզիր-վեզիրները որոշեցին ընծա նվիրել, գնացին վաճառականների մոտ, շատ փնտրեցին, բայց լավագույնը չգտան։ Մի պահ եկավ մի վաճառական․ <<Մի՜րգ, բանջարեղեն, եկեք, համեցեք, կտամ սիրով, թանկ չէ>>։ Նեզիր-վեզիրները գնացին տեսան հերթ է հավաքվել երկա՜ր-երկար։ Նրանք ասացին․
-Ճամփա տվեք՝ շտապ է, շտապ։ Բոլորը բացեցին մի մեծ ճանապարհ։
Նրանք տեսան մեծ ու փայլուն կեռասներ, մեկի վրա նստած էր մի յուրահատուկ թիթեռ, այդ կեռասներից հանդիպում ես միայն նկարազարդ գրքում։ Հիշեցին, որ  թագավորը ամենաշատը կեռաս էր սիրում։  Ճանապարհը երկար էր․ թմրած ոտքերով վերադարձան պալատ։

Թագավորական պալատում, որը ամուր բերդի էր նման, խինդ, ուրախություն էր, լսվում էր թմբուկների հնչյունները։ Մինչև լուսաբաց լավ ուրախացան, քեֆ արեցին։

6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս:
Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:

Այս բոլոր ընդգծված բառերը պատասխանում են ինչպիսի հարցիր և ցույց են տալիս հատկանիշ։

7.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:

Անպատասխանատուն

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա: Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

8. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):
Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Հոգատար քույր, ուժեղ եղբայր, համբերատար մայր, աշխատասեր հայր, սիրող տատիկ, անհանգստացող պապիկ:

9. Գրավոր պատմիր՝ տրված բառն ի՛նչ է նշանա­կում:
Գիրք

Թղթյա առարկա, որն ունի իր մեջ հեքիաթ, պատմություն, բանաստեղծություններ, զանազան պատմություններ։

դիմակ

Իր, որը օգտագործում են դիմակահանդեսին և թաքցնում է մարդու դեմքը։
դերասան

Թատրոնում և ֆիլմում դեր խաղացող մարդ։
ընկույզ

Ընդեղեն, որի միջուկը նման է ուղեղին։
ժպիտ

Նկարվելիս մարդու ուրախ արտահայտությունը։

երեխա

Նորածին և մեծացող էակ։