Նախնադարի պարբերացումն ու վաղ փուլերը
Նախնադարի պարբերացումը
Մարդկության պատմության ամենավաղ շրջանը կոչվում է նախնադար, որի բաժանումը փուլերի կոչվում է պարբերացում։
Դարաշրջանները կոչում ենք աշխատանքային գործիքների ու զենքերի նյութերի անունով ։ Հնագույն պատմությունը բաժանվում է քարի, պղնձի-քարի և բրոնզի դարաշրջանների։
Քարի դարը ձևավորվել է շուրջ 3միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին և բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։ Այդ դարաշրջանները գիտության մեջ հունարենով, համապատասխանաբար, կոչում են պալեոլիթ, մեզոլիթ և նեոլիթ։
Հաջորդիվ մետաղի կիրառման դարաշրջանն է, որի առաջին փուլը պղնձի-քարի դարն է (հունարեն՝ էնեոլիթ), որը տևել է շուրջ 2000 տարի մինչև Ք․ա․ 4–րդ հազարամյակի սիկզբը։
Էնեոլիթին հաջորդում է բրոնզի դարը։ Այդ ընդացքում նախնադարյան հասարակությունը վերափոխվում է պետականությունների։
Բրոնզի դարը Հայաստանում սկսվել է Ք․ա․ 4-րդ հազարամյակի կեսերին և տևել մինչև 2-րդ հազարամյակի վերջը։
Հին քարի դարը (պալեոլիթ)։ Հին քարի դարը տևել է մինչև Ք․ա․ 12-րդ հազարմյակը։
Քարի դարում մարդկանց խմբերը կոչվում են նախնադարյան մարդկային հոտեր, որոնք բնակվել են քարանձավներում, զբաղվել են հավաքչությամբ և որսորդությամբ։ Հին քարի դարում գտել են կրակի գյուտը։ Կրակով տաքացրել են քարանձավը, ճաշ են եփել, նաև պաշտպանվել են գազաններից։
Ժամանակակից մարդը ձևավորվել է Պալեոլիթի վերջին փուլում և կոչվել՝ բանական մարդ։ Կարևոր հասարակական փոփոխություններից մեկն այն էր, որ ստեղծվեցին տոհմական համայնքներ, որոնք ի տարբերություն նախնական հոտի, ունեին բնակության մշտական տարածք և անդամները։ Տոհմական համայքները կազմվում էին միասին ապրող ու աշխատող արյունակից ազգականներից։
Հայաստանում հնագույն պալեոլիթյան կայան է հայտնաբերվել Գուգարքում,որն ունի 1,8 միլիոն տարվա հնություն։ Դա Եվրոպայի և Արևմտյան Ասիայի տարածքում նախամարդու հնագույն կայանն է։ Հին քարի դարի կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում (ԼՂՀ Հադրութի շրջան) և բազմաթիվ այլ վայրերում։ Պեղումների ժամանակ այս տարածքներից հայտնաբերվել են հնագույն մարդու ոսկորներ, տարատեսակ գործիքներ և զենքեր։
Հարցեր և առաջադրանքներ
1․ Ի՞նչ է նախնադարը։ Ի՞նչ չափանիշով է դարաշրջանների բաժանվում մարդկության վաղնջական շրջանի պատմությունը։
Մարդկության պատմության ամենավաղ շրջանը կոչվում է նախնադար, որի բաժանումը փուլերի կոչվում է պարբերացում։
Դարաշրջանները կոչում ենք աշխատանքային գործիքների ու զենքերի նյութերի անունով ։ Հնագույն պատմությունը բաժանվում է քարի, պղնձի-քարի և բրոնզի դարաշրջանների։
2․ Ե՞րբ է սկսվել և ավարտվել քարի դարը։
Քարի դարը ձևավորվել է շուրջ 3միլիոն տարի առաջ և ավարտվել է Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին
3․ Քանի՞ փուլի է բաժանվում քարի դարը։ Նշե՛ք նաև դրանց հունարեն անունները։
Քարի դարը բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։ Այդ դարաշրջանները գիտության մեջ հունարենով, համապատասխանաբար, կոչում են պալեոլիթ, մեզոլիթ և նեոլիթ։
4․ Ե՞րբ է ավարտվել հին քարի դարը Հայաստանում։ Քանի՞ փուլի է այն բաժանվում։
Ք․ա․ 6-րդ հազարամյակի կեսերին և բաժանվում է երեք փուլերի՝ հին քարի դար, միջին քարի դար և նոր քարի դար։
5․ Պատմե՛ք հին քարի դարի բնորորշ գծերի մասին։ Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայստանում։
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
| Ժանակաշրջանը | Հունարեն անվանումը | Տևողությունը | Նվաճումները |
| Քարի դար Ա) Հին քարի դար Բ)Միջին քարի դար Գ)Նոր քարի դար |
ՆՈՐ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՆՈՒՆՆԵՐ, ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հին քարի դար (պալեոլիթ), Միջին քարի դար (մեզեոլիթ), Նոր քարի դար (նեոլիթ), Պղնձի-քարի դար (էնեոլիթ), Բրոնզի դար, Երկաթի դար, մարդկային հոտ, բանական մարդ