October 6

Ստեփան Զորյան․ «Չալանկը»

2-րդ հատված

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամուտի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
    Չարդախում-սրահում
    Ահով-վախով
    Բանալ-բացել
    Պոռաց-գոռալ
    Արխալուղը-տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստը
  2. Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
    Առավոտյան ես տարօրինակ ձայն լսեցի և զարթնեցի: Փարզվեց, որ ծնողներս ֆիլմ էին նայում, իսկ ես իմ բարի լույսով ընդհատեցի:
  3. Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրի՛ր:
    1. Շան հետ ընկերացի՛ր, փայտը ձեռքիցդ մի՛ գցիր:
    2․Շնից մազ պոկելն էլ է օգուտ:
    3. Երկու դռան շունը սոված կմնա:
    4. Եթե երկու շուն իրար ընկան, թաղում կատու չի մնա:
    5․Շունը շան թաթ չի կծի։
    6․Շունը շան միս չի ուտի։
    7․Շունը շանը վեննը կոխել չի։
    8․Շանը հետ հնգերաց, մհակը ձեռքատ վեր մե քցել։
    9․Շան անունը տուր ու փետը վերցրու ձեռքդ։
    10․Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ։
  4. Վերնագրիր հատվածը:
    Երկրորդ հատված-Չալանկի օգուտը
October 6

ԽՆԴԻՐՆԵՐ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Դասարանական աշխատաք՝

218․ Համեմատե՛ք.
ա) 16-ի 37 %-ը և 37-ի 16 %-ը,
բ) 72-ի 94 %-ը և 94-ի 72 %-ը,

  1. Բանվորը պիտի պատրաստեր 80 մանրակ։ Հերթափոխի վերջում նա նախատեսված աշխատանքը կատարել էր 130 %-ով։ Քանի՞ մանրակ էր պատրաստել բանվորը։
  1. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %-ը մասնակցել է մարզական մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %-ն են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։

247․ Քանի՞ տոկոսն է.

բ) 15-ը 75-ի, դ) 40-ը 250-ի, զ) 900-ը 15-ի։

Տնային աշխատանք՝

218 ․ Համեմատե՛ք.

գ) 88-ի 56 %-ը և 56-ի 88 %-ը։

  1. Ապրանքի գինը 5600 դրամ էր։ Այդ գինը նախ բարձրացավ 10 %-ով, ապա իջավ նույնքան տոկոսով։ Նախնական գնի համեմատ ավելի թա՞նկ, թե՞ ավելի էժան դարձավ ապրանքը։
  1. Քանի՞ տոկոսն է.
    ա) 50-ը 100-ի, գ) 125-ը 25-ի, ե) 300-ը 30-ի
    Դասարանական և տնային աշխատանք
October 6

29․09․2023 ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՆԴԻՐՆԵ

1․ 11-ը ո՞ր թվի 25%-ն է կազմում։

2․6-ը 8-ի ո՞ր տոկոսն է կազմում։

3․162-ը 200-ի որ՞ տոկոսն է կազմում։

4․Որքա՞ն է 400-ի 22%-ը։

5․28-ը 50-ի քանի՞ տոկոսն է կազմում։

6․Որքա՞ն է 10-ի 40%-ը։

7․ԱՄՆ-ի 50 նահանգից 4-ի անվանումը սկսվում է W տառով:

ԱՄՆ նահանգների քանի՞ տոկոսի անվանումն է սկսվում  W տառով:

8․Տարրական դպրոցում սովորում է 800 աշակերտ: Յուրաքանչյուր չորեքշաբթի աշակերտների 12%-ը դասերից հետո մնում է մասնակցելու շախմատի ակումբում կայանալիք հանդիպմանը:

Քանի՞ աշակերտ է մասնակցում շախմատի ակումբում չորեքշաբթի օրերին կայանալիք հանդիպմանը:

9․Մաստակով լի տարայում կա 23 կանաչ, 52 կարմիր, 34 կապույտ, 61դեղին և 30 վարդագույն մաստակ:

Մաստակների ո՞ր տոկոսն է կարմիր:

10․Դու սպասում ես, որ համակարգիչը ներբեռնի վիդեոխաղը ու նկատում, որ ներբեռնվել է 32000 կիլոբայթի 30%-ը:

Քանի՞ կիլոբայթ է ներբեռնվել:

11․Հովհաննեսը թիմի հարձակվողն է: Այս տարի նա կատարել է 350 հաջողված փոխանցում, որն իր՝ այս տարի բոլոր փոխանցումների 70%-ն է:

Քանի՞ փոխանցում է կատարել Հովհաննեսն այս տարի:

12․Աշխարհի բոլոր կենդանատեսակների յուրաքանչյուր 5-ից 4-ը միջատ է:

Կենդանատեսակների ո՞ր տոկոսն է միջատ:

13․Մետաղադրամը բաղկացած է 9 գրամ նիկելից և 16 գրամ պղնձից: Մետաղադրամի ընդհանուր զանգվածը 25 գրամ է:

Մետաղադրամի քանի՞ տոկոսն է կազմում պղինձը:

14․Միջնակարգ դպրոցի աշակերտների 2%-ն ունի կարմիր մազեր: Դպրոցում սովորում է 700 աշակերտ:․

Քանի՞ աշակերտ կարմիր մազեր ունի:

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՆԴԻՐՆԵՐ

October 6

ՄԱՍՇՏԱԲ

Դասարանական աշխատանք՝

  1. Ապրանքի գինը 2000 դրամից բարձրացել է մինչև 2500 դրամ։Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։

188․ 80 թիվը բաժանե՛ք երկու մասի 3 ։ 5 հարաբերությամբ։

  1. Հիմնարկի մի բաժնում կա 5 աշխատակից։ Բաժնի վարիչը 56տարեկան է, նրա տեղակալը52 տարեկան։ Մյուս աշխատակիցների տարիքներն են 60, 27 և 25։ Որքա՞ն է բաժնի աշխատակիցների միջին տարիքը։
    Դասարանական աշխատանք

Տնային աշխատանք՝

  1. Ճանապարհներին վթարների քանակը տարեկան 1500-ից նվազելէ մինչև 1200։ Քանի՞ տոկոսով է նվազել վթարների քանակը։
  1. Տրված են երկու թվեր։ Նրանցից ո՞րն է ավելի մեծ և որքանո՞վ էմեծ, եթե առաջին թվի 6 %-ը հավասար է 18-ի, իսկ երկրորդ թվի8 %-ը՝ 16-ի։
  2. C կետը բաժանում է AB հատվածը AC և CB հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 3 ։ 4։ Գտե՛ք այդ հատվածների երկարությունները, եթե AB հատվածի երկարությունը 28 սմ է։
    Տնային աշխատանք
October 6

Русский язык

Упражнение 1. Запиши словосочетания с данными существительными. Обозначь падеж существительных.

Привет (кому?) (брат, сестра)________брату, сестре________ Радовался (чему?) (весна, праздник)____весне, праздника____
Писать (чем?) (перо, мел)__________пером, мелом__________
Рассказывать (о ком?) (лиса, сова, ёж)______лисе, сове, еже______
Урожай (чего?) (овёс, пшеница)_______овес, пшеницы_______
Рассказ (кого?) (ветеран, гость)______ветеране, гостей______

Упражнение 2. Определи падеж имён существительных, вставь нужную букву в окончании.

Работает в бригаде, заподозрил в измене, сшила для куколки, подготовился к работе, сделал для букашки, остался без клюшки, стоял около аптеки, сделал из щепки, лежат в книге, направился к остановке, ел без вилки, пробежал по травинке, отказался от повязки, застряла в бочке.

Упражнение 3. Запишите форму множественного числа существительных.

Тортторты, судно-судна, фронт-фронты, мать-матери, месяц-месяцы, утенок-утки, катер-катера, собака-собаки, курица-курицы, камень-камни, сон-сны, телефон-телефоны, зуб-зубы, язык-языки, врач-врачи, мяч-мячи, класс-классы, друг-друзья, родитель-родители, карта-карты, нож-ножы, орел-орлы.

Упражнение 4. Вставь пропущенные буквы, запиши проверочные слова.

Вечерний — вечер, проходить-прохожий, гривистый-грива, грозовая-грозная, покoрмить-корм, крикунья-крик, змеиный-змея, колосья-колос, кровавый-кровь, глазастый-глаз, корневой-корень, ручной-рука, сердечный-сердце, скалистый-скала.

Дополнительное задание:

Прочитай текст.  Вставь пропущенные буквы.  Обозначь окончания прилагательных.  Укажи их род и падеж.  Подчеркните в тексте антонимы.  В каком предложении выражена основная мысль текста?

Ноябрь

Сыплет белый снег на чёрную землю. Всё вокруг становится пегим. Лес полосатый, как бока зебры.  На белых речках  —  чёрные полыньи, на чёрных дорогах  —  белые лужи.  Чёрное озеро и белые берега.  Чёрные пни в белых шапках.  Чёрные галки над белым полем.  Белые зайцы на чёрной земле.  Белые кочки на чёрной болоте.  Все двухцветные и рябые.  Чёрный дом с белой крышей.  Белый дым из чёрной трубы.  Чёрный стог с белым боком.  Одно небо ровное  —  серое и глухое.  Ни звонкие голоса, ни гулкие эха.  То дряблый оттепель, то упругий мороз.  Серо и сыро, пусто и глухо.   Пословица утверждает: «Приехал ноябрь на пегой кобыле»