«Շորորի» այս տարբերակը գրառվել է Կոմիտասի կողմից։ Կոմիտասը գրառել է 8 պար,որոնցից դեռևս վերծանվել է երկուսը։
Շորորը գրաբարյան սորոր թռչունն է։ «Սորոր»-ը և «Շորոր»-ը, ըստ երևույթի, նույնն են: Ենթադրվում է, որ սորորիկ կոչվող թռչունը կաքավն է: Մեր նախնիները հավատում էին, որ մեր հարազատների հոգիները համբարձվում էին և վերածվում թռչունների։ Սորորալ բառի հիմքի վրա առաջացել է այս «Շորոր» պարատեսակը, որի խորհուրդը նախնյաց պաշտամունքն է։
Կոմիտասը ինքը «Շորորը» դասում է էպիկական պարերի շարքին։
Պարաքայլերը
Աջ ոտքով երկու քայլ դեպի առաջ
Կրկնակի հարված աջ ոտքով՝ ձախի զսպանակումներով
Աջ ոտքը ուղիղ անկյան տակ դնել աջի ետևում (միաժամանակ շարժելով մարմինը), ապա ձախը դնել աջի կողքին՝ աջն ուղղելով (տրամաբանորեն ետ գնալով) (կրկնել այս քալը 2 անգամ)
Կրկնել 1-ից 3-րդ քալերը
Աջ ոտքով քայլ դեպի աջ
Ձախը ոտքով խաչաձև անցում աջ ոտքին, ապա խաղացնել ձախ ոտքը
Գնալ ձախ՝ աջը խաչելով ձախ ոտքին, ապա խաղացնել աջ ոտքը
Նատրիումի քլորիդ (NaCl) (մեզ հայտնի կերակրի աղ), արծաթի քլորիդ` (AgCl):
Բոլոր աղերը պինդ նյութեր են, կարող են լինել գունավոր և անգույն, ջրում լավ լուծվող (NaCl), NaNO3 և վատ լուծվող (AgCl), CaCO3:
Աղերի կիրառումը
Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը կամ նատրիումի քլորիդը (NaCl) անփոխարինելի է սննդի մեջ:
Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են նատրիումի հիդրոկարբոնատը NaHCO3` սննդի սոդան:
Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի կարբոնատը Na2CO3, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:
Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:
Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:
Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ:
Օրինակ՝ նատրիումական, կալիումական սելիտրաները պարարտանյութեր են: Իսկ պղնձի սուլֆատը՝ CuSO4-ը, թունաքիմիկատ:
Անօրգանական բարդ նյութերը մեր շրջապատում
Նյութերը լինում են պարզ և բարդ: Պարզ նյութերը բաղկացած են մեկ տարրից, իսկ բարդերը՝ մեկից ավելի տարրերից:
Անօրգանական բարդ նյութերն այն նյութերն են, որոնց կազմի մեջ չի մտնում ածխածին, բացի կարբիդներից, ցիանիդներից, կարբոնատներից, ածխածնի օքսիդից:
Անօրգանական բարդ նյութեր են որոշ օքսիդները, հիմքերը, թթուները, աղերը:
Հարցեր՝
1.Արդյո՞ք աղերը բարդ նյութեր են։
Այո, աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մոտաղների ատոմներից և թթվային մնացորթներից։
2.Թվարկե՛ք կենցաղում օգտագործվող մի քանի աղեր:
Աղերը լայն կիրառություն ունեն կենցաղում: Կերակրի աղը՝ անփոխարինելի է սննդի մեջ:
Հրուշակեղենի և հանքային ջրերի արտադրությունում օգտագործում են սննդի սոդան:
Оճառի նաև ապակու արտադրության մեջ օգտագործվում է նատրիումի աղը, որը հայտնի է նաև լվացքի սոդա անվանմամբ:
3.Ո՞ր աղերն են օգտագործվում գյուղատնտեսության մեջ:
Կան աղեր, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ։ Նրանք օգտագործում են, որպես պարարտանյութ կամ թունաքիմիկատ՝ նատրիումական, կալիումական՝ նատրիումական, կալիումական սելիտրաները պարարտանյութեր են: Իսկ պղնձի սուլֆատը՝ թունաքիմիկատ: