October 5

Օքսիդներ

Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացասականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են: Դրանց հետևանքով առաջացած նյութերն անվանում են օքսիդներ:
Մետաղների օքսիդները սովորական պայմաններում պինդ նյութեր են, իսկ ոչմետաղների օքսիդները սովորական պայմաններում կարող են լինել պինդ (ֆոսֆորի օքսիդ), հեղուկ (ջուր) և գազային (ածխաթթու գազ) վիճակներում:

Օքսիդները ստացվում են ոչ միայն պարզ, այլ նաև որոշ բարդ նյութեր թթվածնով օքսիդացնելիս: Օրինակ՝ մոմը բարդ նյութ է, որն այրելիս ստացվում է երկու տեսակի օքսիդ՝ ջուր և ածխածնի օքսիդ:
Մեր շրջապատում առկա են բազմաթիվ օքսիդներ՝ ջրածնի օքսիդ՝ ջուր, ածխածնի օքսիդ՝ ածխաթթու գազ, սիլիցիումի օքսիդ՝ ավազ և այլն:
Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:
Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ:
Կան օքսիդներ, որոնք թունավոր են, օրինակ՝ ազոտի օքսիդը, ծծմբի օքսիդը, շմոլ գազը:

Հարցեր

1․Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից:
2․Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:
Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաները օքսիդացման ռեակցիաներ են:
3․Ի՞նչ կիրառություն ունեն օքսիդները:
Օքսիդները լայն կիրառություն ունեն մարդու կենցաղում: Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:
Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ:
4․Բերել կենցաղում մեզ հանդիպող օքսիդների օրինակներ, բացատրել դրանց կիրառումը արդյունաբերության մեջ:
Օրինակ՝ չհանգած կիրը և ավազը օգտագործվում են շինարարության մեջ:
Ածխաթթու գազը լայն կիրառություն ունի հանքային ջրերի գազավորման և հրուշակեղենի արտադրության մեջ: Ջուրը, որը ջրածնի օքսիդն է, լայն կիրառություն ունի մարդու կյանքում։ Կավը, որը ալյումինի օքսիդն է, օգտագործվում է խեցոգործության մեջ։

October 5

Բույսերի բազմացումը կտրոններով

Ինչպիսի՞ն պետք է լինի կտրոնը:

Կտրոնի նախընտրելի չափը 6-8 սմ է: Իհարկե, փոքրիկ բույսերի կտրոնը կարող է ավելի փոքր լինել։ Ցանկալի է, որ կտրոնը ունենա 2 զույգ տերև: Սակայն, եթե բույսի տեսակը երկար է,կտրոնը կարող է ունենալ միայն 2 տերև:

Ինչպե՞ս անցկացնել արմատակալումը:

Դանակը հատումների համար պետք է լինի սուր, քանի որ չպետք է վնասենք բույսերի հյուսվածքները կտրելու ընթաքում: Մկրատ ավելի լավ է չօգտագործել: Կտրոններով բազմանում են գրեթե բոլոր բույսերը: Հարկավոր է ընտրել ճիշտ ժամանակ՝ ոչ շատ ցուրտ և արմատակալելուց հետո անհրաժեշտ է ընտրել ճիշտ տարա՝ այն իր չափերով պետք է համապատասխան լինի կտրոնի արմատների չափի հետ: Հակառակ դեպքում, եթե տարան շատ մեծ լինի արմատներից, հնարավոր է որոշ ժամանակ անց կորցնել բույսին: Այսինքն, երբ առատ ջրենք բույսին, հնարավոր է այն չհասցնի օգտագործել ավելորդ ջրի քանակը, կարող է առաջանա նեխման պրոցես՝ հատկապես շոգ, կամ ցուրտ օրերին: Կարելի է անել հետևություն,որ բույսը կտրոնով հարկավոր է բազմացնել հիմնականում գարնանը և աշնանը: Կտրոնով բազմացման հաջորդ եղանակը՝ բազմացում անմիջապես հողի մեջ: Այս դեպքում հարկավոր է 2-3 սմ (թեք կտրած) կտրոնը դնել անմիջապես հողի մեջ: Լավ կլինի ծածկել թափանցիկ տարայով, որը կապահովի օդի անհրաժեշտ խոնավությունը: Կարելի է կտրոնը դնել լավ աճող փարթամ արմատներով բույսի կողքին: Հետազոտությունը ցույց է տվել, որ այս դեպքում կտրոնների ավելի մեծ քանակն է արմատակալում : Սա բացատրվում է նրանով, որ մեծ բույսի արմատները արագ օգտագործելով իրենց անհրաժեշտ ջրի քանակը թույլ չեն տալիս կտրոնին նեխել: Լավ արմատակալելուց հետո նոր կարելի է տեղափոխել այլ տարայի մեջ:

Բույսի բազմացումը կտրոններով: Այս տեսաֆիլմը պատմում է բույսերի բազմացման ամենատարածված եղանակի մասին՝ բազմացում կտրոններից: Մասնավորապես քրիզանթեմի մասին, որի արդյունքում ստացվել են տարբեր գույների և չափսերի բույսեր և քանի որ այն համարվում է դիմացկուն բազմամյա, գեղեցիկ ծաղկող բույս, ուստի դրա համար էլ այդ բույսի բազմացումը շատ կարևոր է կրթահամալիրի հետագա լանդշաֆտային ձևավորման համար:

Կտրոնով բազմացումն ունի իր առավելությունները: Այն գենետիկորեն ժառանգում է մայր բույսի բոլոր հատկությունները: Կիտրոնի բազմացման օրինակով կարելի է դրանում համոզվել:Եթե բազմացումը կատարվում է սերմի միջոցով, ապա անպայման բույսը 3-4 տարի հետո հարկավոր է պատվաստել, հակառակ դեպքում բերք չի տա: Սակայն ճյուղով վեգետատիվ ճանապարհով բազմացնելու դեպքում բույսը երկրորդ տարում կարող արդեն բերք տալ:

Արմատակալումը ջրում:

Շատ բույսեր հեշտությամբ են արմատակալում ջրի մեջ: Իհարկե, բազմացման նման ճանապարհը ավելի սթրեսային է բույսերի համար, քանի որ հետագայում նա պետք աճի հողում, այսինքն ՝ ամբողջությամբ փոխելու է միջավայրը: Ուստի, չի կարելի թույլ տալ արմատային համակարգի շատ մեծ զարգացումը: Որոշ բույսեր (լեռնավարդը, սենյակային վարդը) սովորաբար ջրի մեջ չեն արմատակալում: Ջրով արմատակալման ընթացքում կարելի է ջրի մեջ գցել փայտածուխի կտորներ, քանի որ այն ունի հականեխիչ հատկություն: Եթե կտրոնը արմատակալում է ջրի մեջ ապա հարկավոր է ջուրը հաճախակի փոխել:

Հետաքրքիր խթանիչներ

Բույսերի կտրոնները արմատակալման խթանիչներով մշակելը նպաստում է դժվար արմատակալող բույսերի կտրոնների արմատակալմանը, ինչպես նաև այլ բույսերի արմատակալման գործընթացի արագացմանը:

Վաճառքում հանդիպող, պատրաստի խթանիչների փոխարեն հմուտ պարտիզպանները օգտագործում են կտրոնների արմատակալման բնական խթանիչներ:

  1. Ուռենու ջուր

Ջրով լի անոթում, արմատակալման համար տեղադրում են ուռենու ճյուղերի կտրոններ: Արմատակալելուց հետո ուռենու կտրոնները հանում են, իսկ տակի ջուրն օգտագործում որպես արմատակալման բնական խթանիչ: Այդ ջրի մեջ են տեղադրում արմատակալման համար պատրաստված կտրոնները, ընդորում, ընթացքում ջուրը չեն փոխում, միայն լրացնում են գոլորշիացածի տեղը: Ուռենու կտրոնների փոխարեն, նույն ձևով կարելի է կիրառել Կարճաբերձ ուռենու, Բարդու, Սպիտակ խնկենուկտրոնները:

  1. Մեղր

Մեղրը հարուստ է բույսերի աճին նպաստող նյութերով, ինչպես նաև ախտահանող ու իմունային համակարգ ամրապնդող հատկություններ ունի: Սենյակային ջերմաստիճանի 3 լիտր ջրում բացել 2 թեյի գդալ անարատ մեղր:

Արմատակալման համար նախատեսված կտրոնները՝ իրենց երկարության 1/3-ի չափով ընկղմում են այդ լուծույթի մեջ և պահում մեկ գիշեր:

  1. Կարտոֆիլի պալար

Ընտրում են կարտոֆիլի խոշոր և առողջ պալար, կտրում-հանում են բոլոր աչքերը, այնուհետև դանակով երկար ուղղությամբ ճեղքում ու ճեղքի մեջ մտցնում արմատակալելու համար նախապատրաստած բույսի կտրոնը: Կարտոֆիլի պալարը ամեն օր ջրում են: Բացի օսլայից, կտրոնը կարտոֆիլի պալարից արմատակալումը խթանող բազմաթիվ ու բազմազան նյութեր է ստանում:

  1. Հալվեի (ալոե) հյութ

Հալվեի հյութը, խթանելով բջջիջների բազմացումը, լավ նպաստում է արմատակալմանը: Ամրացնում է նաև իմունային համակարգը: Բավարար է 5-7 կաթիլ հալվեի հյութ ավելացնել այն ջրին ուր ընկղմված են արմատակալման համար նախատեսված կտրոնները:

  1. Խմորիչ

Նախքան կտրոններն արմատակալման համար ջրի մեջ դնելը, դրանք 24 ժամով ընկղմում են խմորիչի լուծույթի մեջ: Լուծույթը ստանալու համար 2 լիտր ջրին ավելացնում են 200 գրամ թարմ խմորիչ ու լավ խառնում: 24 ժամ անց կտրոնները լավ լվանում են և, հետագա արմատակալման համար, ընկղմում մաքուր ջրի մեջ: Տերևից բազմացման եղանակը այնքան էլ ընդունված չէ կիրառել: Այս եղանակով Հայաստնում բազմացնում են հիմնականում մանուշակները և գլակսինիան: Սակայն հետազոտությունների արդյունքում պարզվեց,որ տերևով կարելի է բազմացնել մի շարք հետաքրքիր և էկզոտիկ բույսեր:

Բազմացման այս եղանակի առավելություններից մեկն էլ այն է, որ նոր գոյացող բույսերը ժառանգում են մայր բույսին բնորոշ բոլոր գենետիկ հատկանիշները, ինչը չի կարելի ասել, սերմերով բազմացման դեպքում: Բազմացման այս եղանակի առավելությունների շարքին կարելի է դասել նաև քիչ խնամքի և հոգատարության պահանջ: Դա կարելի է բացատրել նրանով, որ նոր առաջացող բույսը իրեն անհրաժեշտ սնունդ ու հեղուկը վերցնում է հյութեղ տերևից: Սրանից կարելի է անել այն հետևությունը, որ բազմացման այս եղանակը բնորոշ են հյութեղ տերևներ ունեցող բույսերին՝ դրամածառ(kassula), կալանխոե(kalanxoe), էխեվերիա (echeveria) և այլն: Սակայն չի կարելի ասել,որ միայն հյութեղ տերևները կարող են բազմանալ տերևներից, կան դեպքեր, երբ նման

1.Դեկորատիվ կաղամբը դասվում է մեկամյա բույսերի շարքին և բազմանում է միայն սերմերով: Սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ սենյակային պայմաններում այն կարելի է բազմացնել նաև կտրոններով և ադապտացնելով՝ դարձնել նրան նույնիսկ բազմամյա: Բազմացում կտրոնից, երբ բույսերը բազմացնում են վերևի մասից սուր գործիքով կտրելով 3-4 տերևից կտրոն և դնում անմիջապես հողի կամ ջրի մեջ: Վերջինիս դեպքում, երբ գոյանում է բավականին առողջ արմատային համակարգ, դրվում է հողի մեջ:

Այս եղանակը բացահայտելով՝ ակամա պարզվում է, որ դրանից բխում է բազմացման մեկ այլ եղանակ ևս: Կտրոնը կտրելուց հետո մնացած ցողունի բոլոր թափված տերևների հիմքային մասից աճում են նոր ճյուղեր, որոնք հետագայում կարող են դառնալ պոտենցիալ դեկորատիվ կաղամբներ:

Բազմացում տերևից. Դեկորատիվ կաղամբի բազմացման եղանակը ևս կարելի է համարել հետազոտական աշխատանք: Այն հետազոտման փուլում է: Մի դեպքում տերևը դրվել է ջրի մեջ, մյուս դեպքում՝ հողի մեջ: Երկու դեպքում էլ տերևներն արմատ են արձակել: Բայց սա դեռևս վերջնարդյունք չի կարելի համարել: Սպասում ենք. արմատակալված տերևներից կառաջանա՞ն արդյոք նոր բույսեր: Միայն այս դեպքում կարելի է համարել հաջողված հետազոտական աշխատանք դրական վերջնարդյունքով:

October 5

Ստեփան Զորյան․ «Չալանկը»

1-ին հատված

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:

Հատընդհատ-պարբերաբար ընդհատվող
Տարակուսով-կասկածանքով
Հախուռն-խիզախ
պատկառանքով-հարգանքով
քյոխվի-գյուղապետի
քաղցած-սոված

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հատընդհատ-պարբերաբար ընդհատվող
Տարակուսով-կասկածանքով
Հախուռն-խիզախ
պատկառանքով-ամոթով
քյոխվի-գյուղապետի
գզիր-սուտ(գզրի բառ)
կլանչել-ոռնալ
հալածում-տանջում

3. Պատմվածքից դուրս գրիր Չալանկին նկարագրող հատվածները:

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

4. Վերնագրիր առաջին հատվածը:

Չալանկի կրկնօրինակումը տիրոջը