November 10

Իմ գյուղը

Բարև, ես Լիան եմ: Այսօր ես կպատմեմ իմ գյուղի մասին:

  Իմ գյուղը՝ Կաքավաձորն է, կամ Հրազդանը: Կաքավաձորը գտնվում է Կոտայքում, մարզկենտրոնը Հրազդան: Այս գյուղը իմ մայրիկինն է: Այնտեղ նրանք մեղուներ ունեն, կարտոֆիլ, բանջարեղեն, ծաղիկներ, կովեր, ոչխարներ, հավեր, խոզեր, արևածազիկներ, եգիպտացորեններ և մրգեր: Ես իմ ամբողջ ընտանիքով հաճախ եմ լինում գյուղում: Կամ տոներին, կամ ծնունդներին կամ մեկ-մեկ կազմակերպում են մորքուրներս ու մայրիկս և գնում ենք: Երբ մենք գնում ենք գյուղ հաց ենք ուտում, համով ուտելիքներ ենք դնում, և բարձրանում ենք սար: Մենք բարձրանում ենք սար առավոտյան, բայց հետ ենք ժամը 7-ին: Հենց գալիս ենք միշտ դեռ աշխույժ ենք լինում և գնում ենք ինչ որ բանով խաղանք կամ, գնում ենք ֆիլմ մի բան նայելու: Ես շատ եմ սիրում իմ գյուղը:


Posted November 10, 2022 by Լիա Մկրտչյան in category Հայրենագիտություն

About the Author

Բարև, ես Լիա Մկրտչյանն եմ, այս բլոգի բլոգավարը: Ես սիրում եմ իմ բլոգը: Ես սովորում եմ “Մխիթար Սեբաստացի կրթահամալիր”-ում, 6.5 դասարանում: Իմ ամենասիրած առարկաները երգը, մաթեմատիկան և տեխնոլոգիան: Ես շատ գեղեցիկ եմ նկարում և երգում, նույսնիսկ հաճախում եմ ջութակի և դաշնամուրի: Կարող եք իմ երգերը լսել “Երգ” կարգում, իմ նվագած երաժշտությունները լսել "Ջութակի և դաշնամուրի" բաժիններում, իսկ իմ նկարները՝ “Ստեղծագործական աշխարհ” անունով բաժնում: Իմ աշխատանքները կարող եք գտնել, Լուսինե Պետրոսյանի բլոգում, նրա “YouTube”-յան էջից և իմ սիրելի բլոգից: Լուսինե Պետրոսյանի բլոգում և “YouTube”-յան էջում կգտնես իմ ընկերներին, ովքեր նկարվել են “Դասարան TV”-ում։ Իմ բլոգում կգտնեք շատ հետաքրքիր նյութեր տարբեր թեմաների մասին, տարբեր առարկաներից և կարող եք վայելել հաճելի երաժշտություն իմ կատարմամբ։ Հուսով եմ քեզ դուր եկավ իմ բլոգը:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*